Խոսք Րաֆֆու գերեզմանի վրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոսք Րաֆֆու գերեզմանի վրա
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհոդված
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1913
Հրատարակվել է1913
ՎիքիդարանԽոսք Րաֆֆու գերեզմանի վրա

«Խոսք Րաֆֆու գերեզմանի վրա», հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հոդվածներից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանի հոդվածներից՝ գրված 1913 թվականին։

1913 թվականի մայիսի 5-ին Թումանյանը արտասանել է այս խոսքը, Հայ գրողների կովկասյան ընկերության նախաձեռնությամբ՝ Րաֆֆու գերեզմանի մոտ տեղի ունեցած հոգեհանգստի արարողության և մեծարման հանդեսի ժամանակ[1]։

Առաջին անգամ տպագրվել է 1913 թվականին Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթի (№ 99) մայիսի 8-ի համարում, այնուհետև` Երևանում`1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության չորրորդ հատորում (էջ 393-394)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1995). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջ 596.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Խոսք Րաֆֆու գերեզմանի վրա