Խոսք Վ․ Բրյուսովի դասախոսության առթիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոսք Վ․ Բրյուսովի դասախոսության առթիվ
Ժանրհոդված
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1916
ՀրատարակչությունՀորիզոն
Հրատարակվել է1916
ՎիքիդարանԽոսք Վ․ Բրյուսովի դասախոսության առթիվ

«Խոսք Վ․ Բրյուսովի դասախոսության առթիվ», հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հոդվածներից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանի հոդվածներից՝ գրված 1916 թվականին։ Բանաստեղծն այս խոսքն ասել է 1916 թվականի հունվարի 13-ին Թիֆլիսի Արտիստական ընկերության դահլիճում՝ Վ․ Բրյուսովի դասախոսության առթիվ։ Առաջին անգամ տպագրվել է 1916 թվականին հունվարի 17-ին Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթի № 11 համարում այս վերտառությամբ՝ «Հովհաննես Թումանյանի ճառը՝ արտասանած Բրյուսովի դասախոսության երեկոյին, որով, իբր Հայ գրողների ընկ<երության> նախագահ, ներկայացրեց դասախոսին հասարակությանը և ուղջունեց իրեն՝ բանաստեղծին»[1]։

Այնուհետև՝ 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության չորրորդ հատորում (էջ 331-332)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1995). Երկերի լիակատար ժողովածու, 7-րդ հատոր. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջ 624.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Խոսք Վ․ Բրյուսովի դասախոսության առթիվ