Խեսուս Մոստերին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox auteur.png
Խեսուս Մոստերին
Jesús Mosterín (October 2008).jpg
Ծնվել էսեպտեմբերի 24, 1941(1941-09-24)[1] Բիլբաո, Բասկերի երկիր, Իսպանիա
Մահացել էհոկտեմբերի 4, 2017(2017-10-04) (76 տարեկանում) Բարսելոնա, Կատալոնիա, Իսպանիա
բնական մահով
ՔաղաքացիությունFlag of Spain.svg Իսպանիա
Մասնագիտությունմարդաբան, փիլիսոփա և մաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Բարսելոնայի համալսարան և Իսպանական ազգային հետազոտական խորհուրդ
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
ԱնդամակցությունԵվրոպական ակադեմիա[2]
Տիրապետում է լեզուներինիսպաներեն[3]
Jesús Mosterín Վիքիպահեստում

Խեսուս Մոստերին (իսպ.՝ Jesús Mosterín, սեպտեմբերի 24, 1941(1941-09-24)[1], Բիլբաո, Բասկերի երկիր, Իսպանիա - հոկտեմբերի 4, 2017(2017-10-04), Բարսելոնա, Կատալոնիա, Իսպանիա), իսպանացի առաջատար փիլիսոփա և մտածող: Նրա տեսակետները շոշափում են գիտության ու փիլիսոփայության հատման սահմանագիծը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խեսուս Մոստերինը ծնվել է Իսպանիայի Բիլբաո քաղաքում 1941 թվականին: Սովորել է Իսպանիայում, Գերմանիայում և ԱՄՆ-ում: 1983 թվականից եղել է Բարսելոնայի համալսարանի` տրամաբանության ու փիլիսոփայական գիտությունների պրոֆեսոր: Նույն համալսարանում հիմնել է տրամաբանության, փիլիսոփայության ու գիտության պատմության ամբիոնը: 1996 թվականից եղել է Իսպանիայի ազգային գիտական խորհրդի (CSIC) գիտաշխատող: Փիթսբուրգի Փիլիսոփայական գիտությունների կենտրոնի գիտաշատող է եղել և միջազգային մի շարք գիտական ընկերությունների անդամ: Կարևոր դեր է խաղացել մաթեմատիկական տրամաբանության, վերլուծական փիլիսոփայության և Իսպանիայում ու Լատինական Ամերիկայում փիլիսոփայական գիտությունների զարգացման գործում: Բացի ակադեմիական պարտականություններից` մեծ ներդրում է ունեցել միջազգային հրատարակչական գործի զարգացման մեջ, հատկապես` Salvat և Hachette ընկերություններում: Ակտիվորեն մասնակել է վայրի բնության պաշտպանությանը ԶԼՄ-ներում:

Տրամաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոստերինը տրամաբանական նախնական կրթությունը ստացել է Մյունստերի (Գերմանիա) Մաթեմատիկական տրամաբանության ու արմատական հետազոտություների ինստիտուտում: Հրատարակել է տրամաբանության և բազմությունների տեսության ժամանակակից առաջին դասագիրքն իսպաներենով[4][5]: Աշխատել է առաջին և երկրորդ կարգերի տրամաբանական առարկաների, բազմությունների աքսիոմատիկ տեսությունների, հաշվարկների ու բարդությունների տեսությունների հարցերի շուրջ[6]: Ցույց է տվել, որ սիմվոլիկ օբյեկտների (օրինակ` քրոմոսոմներ, տեքստեր, պատկերներ, ֆիլմեր, երաժշտական հատվածներ) ամեն տեսակի միասնական դիգիտալիզացիան կարող է դիտարկվել որպես հաշվարկման որոշակի դիրքային համակարգ: Այս արդյունքը ճիշտ բացատրություն է տալիս այն պատկերացումներին, որ բնական թվերի բազմությունը կազմում է ունիվերսալ գրադարան և նույնիսկ տվյալների ունիվերսալ բազա[7]: Խեսուս Մոստերինը խմբագրել է Կուրտ Գյոդելի ստեղծագործությունների լիարժեք ժողովածուն բոլոր լեզուներով[8]: Թոմաս Բոնքի հետ խմբագրել է Ռուդոլֆ Կառնապի չհրատարակված գրքերից մեկը` աքսիոմատիկայի մասին գերմաներենով[9]: Ուսումնասիրել է նաև ժամանակակից տրամաբանության պատմական ու կենսաբանական տեսանկյունները: Գոտլոբ Ֆրեգեի, Գեորգ Կանտորի, Բերտրան Ռասելի, Ջոն ֆոն Նոյմանի, Ալան Թյուրինգի, Կուրտ Գյոդելի կենսագրություններին վերաբերող նրա աշխատանքները ներառում են նրանց հիմնական տեխնիկական ներդրումների ֆորմալ վերլուծություն[10]:

Փիլիսոփայական գիտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտության հիմնական հասկացություններ ու տեսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտո Տորետի և Խեսուս Մոստերին, Սանտյագո (Չիլի), 2004

Կարլ Փոփերը փորձել է հաստատել գիտության ու մետաֆիզիկայի կապը, սակայն տեսական ֆիզիկայի զարգացման փոփոխությունները նպաստել են այս առարկայում անորոշության վերադարձին: Մոստերինը կրկին դիտարկել է տեսության արժանահավատության և ապացույցների հարցը: Նա քանդում է գիտական տարակարգի միջուկը, որը ժամանակի տվյալ հատվածում ներառում է հարաբերականորեն հաստատուն, փորձով հիմնավորված գաղափարներ: Տեսական առաջընթացի մասը բաղկացած է միջուկի անորոշության մեջ նոր, ստուգված վարկածների ներառումից: Այս կապակցությամբ Մոստերինը վերլուծել է իմացաբանական այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են դիտարկումն ու հաստատումը: Դիտարկումը, բայց ոչ հայտնաբերումը, ուղեկցվում է ճանաչմամբ: Բացահայտումը միշտ կիրառում է տեխնոլոգիական գործիքներ այն դեպքում, երբ դիտարկման պարագայում դա ավելի քիչ է լինում (օրինակ` ակնոցը տեսողության լավացման համար): Դետեկտորներից ստացված ազդանշանները պետք է փոխակերպվեն էներգիայի տեսակի, որը հասանելի կլինի մարդկային ընկալմանը[11]: Հետևելով Պատրիկ Սուպեսի բացահայտած ճանապարհին` Մոստերինն ուշադրություն է դարձնում չափելի հասկացությունների կառուցվածքին` պայմանավորված նրանց` տեսության ու դիտարկումների միջնորդական անփոխարինելի գործառույթով, որտեղ հիմնավորվածությունը ենթարկվում է փորձարկմանը: Նա նաև ավանդ է ունեցել մաթեմատիկական մոդելավորման ուսումնասիրման մեջ[12]: Իրական աշխարհը չափազանց բարդ է, և երբեմն լավագույն բանը, որ մենք կարող ենք անել, տեսական գիտության մեթոդի ընտրությունն է. ընտրել բազմաթիվ տեսություններից մաթեմատիկական այն կառուցվածքը, որը ձևով նման կլիներ մեզ հետաքրքրող իրադարձությանը և այն կիրառել կյանքի տրված հատվածի մոդելի դերում: Ռոբերտո Տորետիի հետ Մոստերինը կազմել է համընդգրկուն ինքնատիպ հանրագիտարանային «Տրամաբանության ու գիտությունների փիլիսոփայության բառարանը»[13]:

Կենսաբանության փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի էվոլյուցիայի տեսության ու գենետիկայի մասին բանավեճերին ակտիվ մասնակցություն ունենալուց` Մոստերինը բարձրացրել է նաև կենսաբանական օրգանիզմների ու տեսակների հենց կյանքի ու գոյաբանության որոշման հարցեր: Գնալով Արիստոտելի ու Էրվին Շրյոդինգերի հետքերով` նա հարցնում է. Ի՞նչ է կյանքը: Վերլուծելով առաջարկված բնորոշումները, որոնց հիմքում ընկած են նյութափոխանակությունը, բազմացումը, ջերմադինամիկան, կենսաբազմազանությունն ու էվոլյուցիան, նա դրանք համարում է անբավարար: Ճիշտ է, որ երկրի վրա ամեն կենդանի բան ունի ընդհանուր բնութագիր` ԴՆԹ-ի գենետիկ կոդավորման տեղեկությունից մինչև էներգիայի պահպանումն ադենոզինեռֆոսֆատներում, սակայն այս ընդհանուր գծերը միայն արտացոլում են ընդհանուր նախնիների ժառանգությունը, ովքեր, հնարավոր է, դրանք ձեռք են բերել պատահաբար: Այս տեսանկյունից մարդու կենսաբանությունն առաջին հերթին գիտություն է Երկրի մասին, սակայն ունիվերսալ գիտություն չէ կյանքի մասին ընդհանրապես: Այդպիսի ունիվերսալ կենսաբանությունը հնարավոր չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ հնարավորություն չի լինի հայտնաբերել ու ուսումնասիրել գալակտիկայում կյանքի այլընտրանքային ձևերը, եթե մտածենք այն տեսանկյունից, որ դրանք հնարավոր են[14]: Ինչ վերաբերում է Մայքլ Գիզելինի և Դևիդ Հիլլի գոյաբանական տեսակների առանձնահատկությունների տեսակետին` Մոստերինն ապացուցում է, որ որ նրանք չեն հանդիսանում ոչ դասեր, ոչ էլ ինդիվիդումներ` այս բառերի ընդունված նշանակություններով, և նա ձգտում է ընդարձակել և խնդրի սահմաններն ավելի հստակ ընդգծել: Մասնավորապես, նա ցույց է տալիս տեսական բազմության ու մասնավորի մոտեցման ձևական համարժեքությունը, այնպես որ ինչ կասվի օբյեկտների դասերի մասին, նույնը կարելի կլինի ասել մասնավորի համար և հակառակը:

Տիեզերագիտության փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի գիտական նկարագրի դերը ռացիոնալ աշխարհայացքի կառուցման տեսանկյունից միշտ եղել է Խեսուս Մոստերինի ուշադրության կենտրոնում: Նա հատուկ նշանակություն է հատկացրել տիեզերագիտական տեսությունների էպիստեմոլոգիական վերլուծությանը և դրանց պնդումների արժանահավատությանը: Ջոն Էրմանի հետ նա բծախնդրորեն քննադատության է արժանացրել տիեզերքի ինֆլյացիոն մոդելը[15]: Էրմանն ու Մոստերինը հանգել են այն եզրակացության, որ չնայած ինֆլյացիոն պարադիգմայի մեծ տարածմանը և այն փաստին, որ որ այն չի հակասում ինչ-որ հայտնի արդյունքի, չկան բավարար հիմնավորումներ այն մեծ պայթյունի հիմք համարելու: Մոստերինը նաև դիտարկել է վարկածների դերը տիեզերագիտության մեջ: Մասնավորապես նա ցույց է տալիս բազմաթիվ թյուրիմացություններ, որոնք ընկած են այսպես կոչված մարդաբանական սկզբունքի հիմքում[16]: Մոստերինը եզրակացնում է, որ «իր ամենաթույլ վարկածում մարդաբանական սկզբունքը միայն տավտոլոգիա է, որը թույլ չի տալիս ինչ-որ բան բացատրել, ինչը մենք դեռևս չգիտենք: Առավելագույն վարկածում այն չհիմնավորված ենթադրություն է»[17]: Գիտնականը ցույց է տալիս նաև մարդաբանական եզրակացության թերությունները, որոնք վերաբերում են մեր աշխարհին զուգահեռ անսահման այլ աշխարհների գոյությանը:

Aquote1.png Ենթադրությունը, որ օբյկտների անսահմանությունը, որը բնորոշվում է թվերով կամ հատկություններով, ենթադրում է նրանց շրջանում այդ թվերի ու հատկությունների կամայական կոմբինացիաներով օբյեկտների գոյությունը, [...] սխալ է: Անսահմանություն չի նշանակում, որ առկա է ինչ-որ հերթագայություն կամ կրկնություն:[...] Ենթադրությունը, որ հնարավոր բոլոր աշխարհները ռեալիզացված են անծայրածիր տիեզերքում, հավասարազոր է պնդմանը, որ թվերի ցանկացած անսահման բազմություն պարունակում է բոլոր թվերը (կամ ծայրահեղ դեպքում Գյոդելի բոլոր թվերը, որոնց բնորոշ է հերթագայությունը), ինչն ակնհայտորեն սխալ է: Aquote2.png


Պրակտիկ փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռացիոնալության տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմանուել Կանտը տեսական գիտակցությունն առանձնացնում է պրակտիկ գիտակցությունից: Խեսուս Մոստերինը զուգահեռ տարբերություններ է անցկացնում տեսական ու պրակտիկ ռացիոնալության միջև, չնայած իր իսկ բառերով գիտակցությունն ու ռացիոնալությունը նույն բաննն են: Գիտակցությունը հոգեբանական ունակություն է, մինչդեռ ռացիոնալությունը` օպտիմիզացիայի ռազմավարություն[18]: Մարդիկ ռացիոնալ չեն բնորոշմամբ, սակայն նրանք կարող են դատողություն կատարել` իրենց պահելով ռացիոնալ կամ ոչ ռացիոնալ` կախված այն բանից, թե նրանք ուղի՞ղ, թե՞ անուղղակի են կիրառում տեսական կամ պրակտիկ ռազմավարությունը որոշումների համար, որոնք ընդունում են, և գործողությունների համար, որոնք կատարում են: Տեսական ռացիոնալությունը ռազմավարություն է, որը ծառայում է մարդու` իրականության մասին ունեցած առավելագույն պատկերացումներին: Այն ունի ֆորմալ բաղադրիչ, որը բխում է տրամաբանական կապվածությունից, և նյութական բաղադրիչ, որն ներառում է էմպիրիկ հիմնավորումը, որը կիրառվում է հայտնաբերման ու ցուցադրման ազդանշաններում: Մոստերինը տարբերակում է ոչ դիտավորյալ համոզմունքը մի կողմից և գիտակցված ընդունումը մյուս կողմից[19]: Եվ հենց վերջին տեսակն է վերաբերում տեսական ռացիոնալության ընդունմանը: Պրակտիկ ռացիոնալությունը ռազմավարություն է, որը ծառայում է ինդիվիդումի առավել լավ գոյությանը, հնարավոր առավելագույն ռեալիզացմանը իր համար ամենից կարևոր նպատակներում և նախընտրությունների բավարարմանը: Պրակտիկ ռացիոնալության ֆորմալ բաղադրիչը հանգում է Թոմաս Բայեսի` որոշում ընդունելու տեսությանը, իսկ նյութական բաղադրիչը հենվում է մարդու բնույթի վրա (ի վերջո նրա գենոմի վրա): Այսպիսով, պրակտիկ ռացիոնալությունը որոշում է տեսականը, և ոչ թե հակառակը: Ամեն դեպքում, ռացիոնալ բոլոր ապացույցները դիտարկվում են նախնական մակարդակում և կարող են վերանայվել:

Կենդանիների էթիկա և իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Խեսուս Մոստերինը, Հյուգո վան Լավիկը և Ռոդրիգես դե լա Ֆունտեն Աֆրիկայում, 1969

Դեռևս իր կարիերայի սկզբում Խեսուս Մոստերինը հետաքրքրություն է դրսևորել վայրի բնության նկատմամբ` համագործակցելով իսպանացի նաուրալիստ և վավերագրող Ֆելիքս Ռոդրիգես դե լա Ֆուենտեի հետ: Նրանք սեր ու հարգանք էին քարոզում վայրի բնության, մասնավորապես Իսպանիայի վայրի կենդանիների հանդեպ` արդյունքում հրատարակելով «Ֆաունա» հանրագիտարանը[20][21]: Մոստերինը հասարակական վճռական դիրքորոշումով բազմիցս հանդես է եկել ցլամարտի և կենդանիների հանդեպ դաժան այլ դրսևորումների դեմ: Որպես Իսպանիայում Great Ape Project-ի պատվավոր նախագահ` նա համագործակցել է ավստրալացի փիլիսոփա Պիտեր Սինգերի հետ պրիմատների իրավունքների համար[22]: Մոնսերինը չէր ընդունում բնական իրավունքների գոյությունը` ներքին կամ մետաֆիզիկական (ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների համար), սակայն ենթադրում էր, որ քաղաքականապես կազմակերպված հասարակությունը կարող է ստեղծել իրավունքներ պետական օրենսդիր մարմինների միջոցով, ինչը երբեմն անհրաժեշտ է չարդարացված տանջանքները կանխելու համար: Դեյվիդ Հյումի ու Չարլզ Դարվինի պես նա էլ, ընդունելով Ջակոմո Ռիցոլատիի ուսումնասիրությունները, ենթադրում էր, որ մարդու` տանջանքի նկատմամբ մարդկային բնածին ունակությունը, որ սնվում է գիտակցությամբ ու կարեկցությամբ, ավելի ամուր հիմք է հանդիսանում կենդանիների նկատմամբ բարոյական հարգանք դրսևորելու համար, քան ուղղակի բնական իրավունքների մասին ենթադրության մատնանշումը[23]:

Քաղաքական փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից լիբերալ դեմոկրատիան կոմպրոմիս է հանդիսանում ազատության ու դեմոկրատիայի միջև: Մոստերինն ընդգծել է նրանց տարբերությունը. ազատությունը հանգում է նրան, ինչը մարդն ինքն է ուզում, իսկ դեմոկրատիան` նրան, ինչը մարդուց ուրիշներն են ուզում (մեծամասնությունը): Ժխտելով ազատ կամքի մետաֆիզիկական վիճելի հասկացությունը` նա կենտրոնանում է քաղաքական ազատության վրա, երբ ուրիշների կողմից միջամտություն չկա անձնական որոշումներ կայացնելիս: Բռնության ու ագրեսիայի միտումները, որոնք երբեմն դրսևորվում են մարդու էության մեջ, պահանջում են անձի ազատության որոշակի սահմանափակում, որոնք անհրաժեշտ են սոցիալական խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի համար, սակայն ինչքան քիչ լինեն նման դրսևորումները, այնքան ավելի լավ կլինի[24]: Մասնավորապես, չկա ռացիոնալ ոչ մի հիմք ազատության մշակույթը (դավանանք, լեզու) կրճատելու համար հանուն ժողովրդի, եկեղեցու կամ կուսակցության: Այս տեսանկյունից Մոստերինի կարծիքով համացանցը ավելի գրավիչ մոդել է, քան արդեն հնացած պետություն-ազգ կամ ազգայնականություն հասկացությունները: Մոստերինը ենթադրում է, որ ազգ-պետություն հասկացությունն անհամատեղելի է ազատության համընդհանուր զարգացման հետ, ինչի ծաղկումը պահանջում է համաշխարհային քաղաքական համակարգը աշխարհաքաղաքացիության գծով տանել: Նա առաջարկում է աշխարհ` առանց ազգ-պետությունների, տարածքային սկզբունքով հիմնավորված ոչ մեծ ինքնավարությունների, մարդկանց ազատ տեղաշարժը կանխող խոչընդոտների, գաղափարների ու ապրանքների, որոնք լրացուցիչ ստուգման են ենթարկվում միջազգային կազմակերպությունների կողմից[25]:

Մարդաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու բնույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

21-րդ դարը դարձել է մարդու բնույթի վերածնման վկան, որը ձևավորել են նշանավոր մտածողներ Էդվարդ Ուիլսոնը, Ստիվեն Փինքերը, Խեսուս Մոստերինը: Մարդու գենոմի բացահայտումը, գեների գործառույթի ու հերթագայության կարգավորիչների ուսումնասիրությունները, ինչպես նաև ուղեղի համակարգչային շերտագրության ոլորտում ձեռքբերումները նոր լույս են սփռել մարդու բնույթի մասին դասական պատկերացումների վրա` այն դարձյալ դիտարկելով որպես մարդաբանական մտքի կենտրոն: Մոստերինի կարծիքով Homo Sapiens տեսակի բնույթը տեղեկություն է, որ փոխանցվում է գենետիկորեն, և առկա է մարդու գենոֆոնդում: Բնավորության անհատականությունը մարդու սեփական գենոմի մեջ է թաքնված և ունի շերտավոր բնույթ, որը որոշակի աստիճանով կրկնվում է մարդու էվոլյուցիոն զարգացման ընթացքում: Հնագույն և խորը շերտերը պատասխան են տալիս կենսական նշանակության ֆունկցիաների համար, որոնք ընդհանուր են Երկրում գոյություն ունեցող բոլոր կենդանի օրգանիզմների համար, իսկ հետագա շերտերը արտացոլում են ավելի ուշ ֆունկցիաները, նորագույն շերտերն էլ նախատեսված են մարդկային տեսակի վերջին ձեռքբերումների համար` ինչպես ուղիղ (լեզու, աբստրակտ այլ իրողություններ), այնպես էլ ճանաչողական գործընթացներում[26]: Մոստերինը զբաղվել է մարդու բնական ու մշակութային մեթոդների սահմանման մշակմամբ և ուսումնասիրել մարդաբանական հիմնական տեսությունները: Նա նաև մասնակցել է բիոէթիկայի վիճելի հարցերի քննարկումներին, որոնք առնչվում են ծնունդների վերահսկողությանն ու սահմանափակումներին, վիժումին, էֆտանազիային` դրանք դիտարկելով գիտական տեսանկյունից և միշտ մարդու ազատության օգտին:

Մարդկային մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենվելով մշակույթ հասկացության լայն ըմբռնման վրա, որը հիմնավորված է մշակութային մարդաբանությամբ, հնագիտությամբ ու կենսաբանությամբ, Մոստերինը մշակել է փիլիսոփայական նոր հայեցակետ, որով բացատրվում է, թե ինչ է մշակույթը, և ինչպես է այն փոխվում ժամանակի ընթացքում[27]: Մարդու բնույթը և մշակույթը տեղեկատվության մի տեսակ են, սակայն տարբերվում են փոխանցման եղանակով. բնական տվյալները փոխանցվում են գեներով, որոնք կոդավորված են գենոմում, իսկ մշակույթը փոխանցվում է սոցիալական ավանդությամբ և կոդավորվում գիտակցության մեջ: Կոլեկտիվ մշակույթի հասկացությունը ենթադրում է կայուն արտեֆակտ` առանձին մշակույթների բազմազանությամբ: Մշակույթի տարրական միավորների համագումարը կոդավորված է երկարատև հիշողության նեյրոնային շղթաներում անհատի հիշողության մեջ և կազմում է անհատի մշակույթը ժամանակի տվյալ պահին: Կոլեկտիվ մշակույթի հասկացությունը (կամ խմբի, ազգի կամ ցեղի մշակույթը) տարբեր կերպ է կիրառվում տարբեր հանգամանքներում առօրյայում և գիտության մեջ: Դրան համապատասխան հեղինակը տալիս է կոլեկտիվ մշակույթի մի քանի բնորոշումներ` սկսած մշակութային ժառանգությունից (խմբի բոլոր ներկայացուցիչների մշակույթի միավորում) մինչև unanimous culture (բոլոր մշակույթների հատումը): 2009 թվականին Մոստերինն ավարտել է շարժվող ուժերի մանրամասն վերլուծությունը, որոնք ձևավորում են մշակույթը: Նա հատուկ ուշադրություն է հատկացրել համացանցին և տեղեկատվական տեխնոլոգիաների այլ դրսևորումների[28]: Հեղինակի կարծիքով ազատության պահպանումն ու համացանցի արդյունավետությունը որոշիչ դեր են ունենալու մարդկային մշակույթի հետագա զարգացման մեջ:

Փիլիսոփայության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով Բերտրան Ռասելի «Արևմտյան փիլիսոփայության պատմության» թարմության ու պարզության երկրպագու, որի ներածությունը գրել է հենց ինքը` քննադատելով նաև որոշ թերություններ` Մոստերինը մտածողության համընդհանուր պատմությունն ինքնուրույն շարադրելու հավակնոտ ծրագիր է նախագծում[29]: Ծրագիրը պետք է ընդգրկեր ոչ միայն Արևմուտքի, այլև Ասիայի և նույնիսկ Հին Հունաստանի մտածողությունը: Historia del Pensamiento աշխատության շարքերը ներառում են միջկարգավիճակային մոտեցման մտավոր ավանդույթները` միաժամանակ ներկայացնելով փիլիսոփայության, գիտության ու գաղափարախոսության ժամանակակից պատկերացումները: Նրա վերլուծությունը քննադատական է, սակայն ճշգրիտ: Ներկայացնելով սեփական փաստարկները` նա, առանց վարանելու, ցուցադրում է դրանց թերի կողմերը:

Նրա շարքերը նվիրված են, օրինակ, Արիստոտելին, հրեաներին, Հնդկաստանի փիլիսոփայությանը[30][31][32]: Արիստոտելը ներկայացված է ոչ միայն որպես փիլիսոփա, այլև բեղմնավոր գիտնական, մի քանի տարակարգերի հիմնադիր: Հատուկ ուշադրություն է հատկացված լեզվական հետազոտություններին և կենդանիների նկատմամբ հետաքրքրություններին: Հեղինակը շատ ժամանակ չի հատկացնում հրեական առեղծվածին, սակայն ցուցադրում է իր համակրանքը հրեա մեծ մտածողների, օրինակ` Մայմոնիդի, Սպինոզայի և Այնշտայնի հանդեպ: Հնդկաստանին նվիրված հատորը, որում նաև շոշափել է լեզվաբանական ու մաթեմատիկական հարցեր, պարունակում է փիլիսոփայական հիմնական դպրոցների ակնարկներ` սկսած Ուպանիշադներից մինչև ջայնիզմ, Շանկարայի ադվայտա-վեդանտաներ, որն ակնհայտորեն գրավում է հեղինակին: Քրիստոնեությանը նվիրված հատորը աշխատության ամենից ընդարձակ հատվածն է[33]: Հիսուսը ներկայացված է տիպիկ հրեայի օրինակով: Քրիստոնեկան գաղափարների մի զգալի մասը բխում է Պետրոս առաքյալից և ոչ թե Հիսուսից: Կոնստանդին կայսեր կողմից քրիստոնեության ընդունումից հետո աստվածաբանական բանավեճերը` օրինակ Սուրբ Երրորդության մասին հարցը, լուծվել են ուժով: Գրքում ներկայացված են քրիստոնյա մեծ մտածողների Ավրելիոս Օգոստինիոսի, Թովմա Աքվինացու, Մարտին Լյութերի ներդրումները, ինչպես նաև պատմական կարևոր իրողությունները` խաչակրաց արշավանքներ, համալսարաններ, ռեֆորմացիա, հակառեֆորմացիա: Քիչ ուշադրություն է հատկացված վերջին երկու դարերին: Մոստերինը կարծում էր, որ այս շրջանում քրիստոնեությունը փաստացիորեն ամբողջությամբ հեռանում է գիտության ու փիլիսոփայության նոր միտումներից, իսկ քրիստոնեական գաղափարները կորցնում են իրենց կարևորությունն ու ակտուալությունը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #14039561X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. https://www.ae-info.org/ae/User/Mosterin_Jesus
  3. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Mosterín, Jesús (1970, 1983). Lógica de primer orden. Barcelona: Ariel. ISBN 84-344-1003-6.
  5. Mosterín, Jesús (1971, 1980). Teoría axiomática de conjuntos. Barcelona: Ariel. 272 pp. ISBN 84-344-3947-6.
  6. For example, Mosterín, Jesús (2004). «How Set Theory Impinges on Logic». In Paul Weingartner (ed.), Alternative Logics: Do Sciences Need Them? Berlin-Heidelberg-New York: Springer, 2004, pp. 55-63. ISBN 3-540-40744-8.
  7. Mosterín, Jesús (1997). «The natural numbers as a universal library». In Philosophy of Mathematics Today (ed. by E. Agazzi and G. Darvas), Kluwer Academic Publishers, Dordrecht-Boston-London, pp. 305—317. ISBN 0-7923-4343-3.
  8. Gödel, Kurt (1981, 2006). Obras completas. Madrid: Alianza Editorial. 470 pp. ISBN 84-206-4773-X.
  9. Carnap, Rudolf (2000). Untersuchungen zur Allgemeinen Axiomatik (Bonk, Thomas and Jesús Mosterín, eds.). Darmstadt: Wissenschaftliche Buchgesellschaft. 167 pp. ISBN 3-534-14298-5.
  10. Mosterín, Jesús (2000, 2007). Los lógicos. Madrid: Espasa Calpe. 420 pp. ISBN 978-84-670-2507-1.
  11. Mosterín, Jesús (2001). «Technology-mediated observation». In Hans Lenk & Matthias Maring (ed.), Advances and Problems in the Philosophy of Technology. Münster-Hamburg-London: Lit Verlag, 2001, pp. 181—193. ISBN 3-8258-5149-4
  12. Mosterín, Jesús (2000, 2008). Conceptos y teorías en la ciencia. Madrid: Alianza Editorial. 318 pp. ISBN 84-206-6741-2.
  13. Mosterín, Jesús and Roberto Torretti (2002). Diccionario de Lógica y Filosofía de la Ciencia. Madrid: Alianza Editorial, 2002. 670 pp. ISBN 84-206-3000-4.
  14. Mosterín, Jesús(1996). «Life Elsewhere». In Philosophy of Biology Today: 1st International Conference on Philosophy of Science. Universidad de Vigo, 1996, pp. 7-18.
  15. Earman, John & Jesús Mosterín. (1999). «A critical look at inflationary cosmology». Philosophy of Science, 66 (March 1999), pp. 1-50
  16. Mosterín, Jesús (2000). «Observation, Construction and Speculation in Cosmology». In The Reality of the Unobservable, ed. by E. Agazzi & M. Pauri, Dordrecht-Boston: Kluwer Academic Pub, pp. 219—231. ISBN 0-7923-6311-6.
  17. Mosterín, Jesús. (2005). «Anthropic Explanations in Cosmology.» In P. Háyek, L. Valdés and D. Westerstahl (ed.), Logic, Methodology and Philosophy of Science: Proceedings of the 12th International Congress of the LMPS. London: King’s College Publications, pp. 441—473. ISBN 1-904987-21-4.
  18. Mosterín, Jesús (2008). Lo mejor posible: Racionalidad y acción humana. Madrid: Alianza Editorial, 2008. 318 pp. ISBN 978-84-206-8206-8.
  19. Mosterín, Jesús (2002). «Acceptance Without Belief». Manuscrito, vol. XXV , pp. 313—335.
  20. Araújo, Joaquín (1990). Félix Rodríguez de la Fuente: La voz de la naturaleza. Barcelona: Salvat. ISBN 84-345-5235-3.
  21. Rodríguez de la Fuente, Félix (1974). Enciclopedia Salvat de la Fauna, en 12 volúmenes, traducida a 20 lenguas. (Director editorial: Jesús Mosterín). Pamplona: Salvat. ISBN 84-7137-391-2. Araújo, Joaquín (1990). Félix Rodríguez de la Fuente: La voz de la naturaleza. Barcelona: Salvat. ISBN 84-345-5235-3.
  22. Jesús Mosterín. Profesor de Investigación Archived 2009-03-24 at the Wayback Machine. Instituto de Filosofía
  23. Mosterín, Jesús (1998). ¡Vivan los animales! Madrid: Editorial Debate, 1998. 391 pp. ISBN 84-8306-141-4
  24. Mosterín, Jesús (2008). La cultura de la libertad. Madrid: Espasa-Calpe. 304 pp. ISBN 978-84670-2697-9.
  25. Mosterín, Jesús (2005). «A World without Nation States». Acta Institutionis Philosophiae et Aestheticae (Tokyo), vol. 23 (2005), pp. 55-77.
  26. Jesús Mosterín (2008). La Naturaleza Humana. Madrid: Espasa Calpe. 418 pp. ISBN 84-670-2035-0
  27. Mosterín, Jesús (1999). «What is Culture and How Does it Evolve?» Acta Institutionis Philosophiae et Aestheticae (Tokyo), vol. 17, pp. 13-35.
  28. Mosterín, Jesús (2009). La cultura humana. Madrid: Espasa-Calpe. 404 pp. ISBN 978-84-670-3085-3.
  29. Foreword (Prólogo) by Mosterín to Bertrand Russell, Historia de la filosofía occidental, Madrid: Espasa Calpe, 1994. ISBN 84-239-6632-1.
  30. Mosterín, Jesús (2006). Aristóteles. 378 pp. ISBN 978-84-206-5836-7
  31. Mosterín, Jesús (2006). Los Judíos: Historia del Pensamiento. 305 pp. ISBN 978-84-206-5837-5.
  32. Mosterín, Jesús (2006). India: Historia del Pensamiento. 260 pp. ISBN 978-84-206-6188-9.
  33. Mosterín, Jesús (2010). Los Cristianos: Historia del Pensamiento. 554 pp. ISBN 978-84-206-49-79-5.

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • El triunfo de la compasión: Nuestra relación con los otros animales [Triumph of Compassion: Our Relation with the other Animals]. Madrid: Alianza Editorial, 2014. 354 pp. 978-84-206-8465-9.
  • Ciencia, filosofía y racionalidad [Science, Philosophy and Rationality]. Barcelona: Gedisa Editorial, 2013. 358 pp. 978-84-9784-776-6.
  • El reino de los animales [The Kingdom of Animals]. Madrid: Alianza Editorial, 2013. 403 pp. 978-84-206-7450-6.
  • El islam: Historia del pensamiento [History of Islamic Thought]. Madrid: Alianza Editorial, 2012. 403 pp. 978-84-206-6991-5.
  • Epistemología y racionalidad [Epistemology and Rationality], 3rd edition. Lima: Fondo Editorial UIGV, 2011. 376 pp. 978-612-4050-16-9.
  • A favor de los toros [In Favor of Bulls]. Pamplona: Editorial Laetoli, 2010. 120 pp. 978-84-92422-23-4.
  • Diccionario de Lógica y Filosofía de la Ciencia [Dictionary of Logic and Philosophy of Science] (coauthored with Roberto Torretti), 2nd edition. Madrid: Alianza Editorial, 2010. 690 pp. 978-84-206-8299-0.
  • Naturaleza, vida y cultura [Nature, Life and Culture]. Lima: Fondo Editorial UIGV, 2010. 160 pp. 978-612-4050-12-1.
  • Los cristianos: Historia del pensamiento [History of Christian Thought]. Madrid: Alianza Editorial, 2010. 554 pp. 978-84-206-4979-5
  • La cultura humana [Human Culture]. Madrid: Espasa-Calpe, 2009. 404 pp. 978-84-670-3085-3.
  • La cultura de la libertad [The Culture of Freedom]. Madrid: Espasa-Calpe, 2008. 304 pp. 978-84670-2697-9.
  • Lo mejor posible: Racionalidad y acción humana [The best possible: Rationality and Human Action]. Madrid: Alianza Editorial, 2008. 318 pp. 978-84-206-8206-8.
  • La naturaleza humana [Human Nature], 2nd edition, Austral series. Madrid: Espasa Calpe, 2008. 978-84-670-2813-3.
  • Los lógicos [The Logicians], 2nd edition, Austral series. Madrid: Espasa Calpe, 2007. 418 pp. 978-84-670-2507-1.
  • Helenismo: Historia del pensamiento [History of Hellenistic Thought]. Madrid: Alianza Editorial, 2007. 978-84-206-6187-2.
  • India: Historia del pensamiento [History of Indian Thought]. Madrid: Alianza Editorial, 2007. 260 pp. 978-84-206-6188-9.
  • China: Historia del pensamiento [History of Chinese Thought]. Madrid: Alianza Editorial, 2007. 282 pp. 978-84-206-6187-2.
  • Kurt Gödel, Obras completas [Complete Works], 2nd enlarged edition. Madrid: Alianza Editorial, 2006. 470 pp. 84-206-4773-X.
  • Ciencia viva: Reflexiones sobre la aventura intelectual de nuestro tiempo [Living Science: Reflections on the Intellectual Adventure of Our Time], 2nd enlarged edition. Madrid: Espasa-Calpe, 2006. 386 pp. 84-670-2355-4.
  • Crisis de los paradigmas en el siglo XXI [Crisis of 21st Century Paradigms]. Copublished by University Inca Garcilaso and University Enrique Guzmán. Lima, 2006. 9972-888-38-X.
  • La naturaleza humana [Human Nature]. Madrid: Espasa-Calpe, 2006. 418 pp. 84-670-2035-0.
  • El pensamiento arcaico [History of Archaic Thought]. Madrid: Alianza Editorial, 2006. 285 pp. 84-206-5833-2.
  • La Hélade [History of Greek Thought]. Madrid: Alianza Editorial, 2006. 292 pp. 84-206-5833-2.
  • Aristóteles [Aristotle]. Madrid: Alianza Editorial, 2006. 378 pp. 978-84-206-5836-0.
  • Los judíos [History of Jewish Thought] . Madrid: Alianza Editorial, 2006. 305 pp. 84-206-5837-5.
  • Diccionario de Lógica y Filosofía de la Ciencia [Dictionary of Logic and Philosophy of Science] (coauthored with Roberto Torretti). Madrid: Alianza Editorial, 2002. 670 pp. 84-206-3000-4.
  • Teoría de la Escritura [Theory of Writing], 2nd edition. Icaria Editorial. Barcelona 2002. 384 pp. 84-7426-199-6.
  • Filosofía y ciencias [Philosophy and Science]. Lima: Fondo Editorial UIGV y Editorial de la Universidad P. A. Orrego, 2002. 156 pp. 9972-888-04-5.
  • Ciencia viva: Reflexiones sobre la aventura intelectual de nuestro tiempo [Living Science: Reflections on the Intellectual Adventure of Our Time]. Madrid: Espasa-Calpe, 2001. 382 pp. 84-239-9765-0.
  • Conceptos y teorías en la ciencia [Concepts and Theories in Science], 3rd, enlarged edition. Madrid: Alianza Editorial, 2000. 318 pp. 84-206-6741-2.
  • Los Lógicos [The Logicians]. Madrid: Espasa-Calpe, 2000. 324 pp. 84-239-9755-3.
  • ¡Vivan los animales! [Long Live to the Animals!]. Madrid: Editorial Debate, 1998. 391 pp. 84-8306-141-4.
  • Los derechos de los animales [Animals’ Rights]. Madrid: Editorial Debate, 1995. 111 pp. 84-7444-857-3.
  • El pensamiento de la India [Indian Thought]. Barcelona: Salvat Editores, 1982. 65 pp. 84-345-7864-6.
  • Ortografía fonémica del español [Phonemic Spelling for Spanish]. Madrid: Alianza Editorial, 1981. 205 pp. 84-206-2303-2.
  • Un cálculo deductivo para la lógica de segundo orden [Deductive Calculus for Second Order Logic]. Valencia: Cuadernos Teorema, 1979. 52 pp. 84-370-0100-5.
  • Racionalidad y acción humana [Rationality and Human Action]. Madrid: Alianza Editorial, 1978, 1987. 199 pp. y 218 pp. 84-206-2223-0.
  • Teoría axiomática de conjuntos [Axiomatic Set Theory]. Barcelona: Ariel, 1971, 1980. 141 pp. 84-344-1003-6.
  • Lógica de primer orden [First-order Logic]. Barcelona: Ariel, 1970, 1976, 1983. 141 pp. 84-344-1003-6.