Բարսելոնայի համալսարան
Բարսելոնայի համալսարան Universitat de Barcelona | |
---|---|
![]() | |
Բարսելոնայի համալսարանի պատմական շենքը | |
Հապավում | ԲՀ (Universitat de Barcelona) |
Տեսակ | բարձրագույն ուսումնական հաստատություն |
Կարգախոս | «Ազատությունն ամեն ինչ լույսով է լվանում» |
Հիմնադրված է | 1450 թվական |
Տիպ | հասարակական |
Ռեկտոր | Ժոան Էլիաս |
Ուսանողներ | 63,617 |
Անդամակցություն | Կոիմբրայի խումբ, Catalan Association of Public Universities?[1], Եվրոպայի համալսարանների միություն[2], League of European Research Universities?, Conference of Rectors of Spanish Universities?[3] և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[4] |
Երկիր | Իսպանիա |
Տեղագրություն | Բարսելոնա, Կատալոնիա |
Կայք | web.ub.edu/web/ub/(կատ.)(իսպ.)(անգլ.) |
![]() ![]() Բարսելոնայի համալսարան, Իսպանիա | |
![]() |
Բարսելոնայի համալսարան (կատ.՝ Universitat de Barcelona), բարձրագույն ուսումնական հաստատություն Իսպանիայի Կատալոնիա երկրամասի Բարսելոնա քաղաքում[5]։ Ավելի քան 63 հազար ուսանող ունեցող այս բուհն ըստ միջազգային հետազոտությունների՝ համարվում է աշխարհի 156-րդ ամենավարկանշային համալսարանը՝ ըստ կրթական համակարգի որակական ցուցանիշների[6]։ Այս ցուցանիշով Բարսելոնայի համալսարանը համարվում է նաև Իսպանիայի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունը[7]։
Բարսելոնայի համալսարանը հիմնադրվել է 1450 թվականին և համարվում է Իսպանիայի հնագույն ուսումնական հաստատություններից մեկը։ Կարգախոսն է՝ «Ազատությունն ամեն ինչ լույսով է լվանում»։
Ընդհանուր ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարսելոնայի համալսարանն Իսպանիայի համալսարանական հետազոտությունների հիմնական կենտրոնն է, որը համապատասխանում է բոլոր եվրոպական չափանիշներին՝ թե՛ գիտահետազոտական ծրագրերի քանակով և թե՛ դրանց ձեռքբերումների գերազանցությամբ։ Ըստ 2011 թվականի հաշվետվության՝ Բարսելոնայի համալսարանը Իսպանիայի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որը 2006-2010 թվականներին հրապարակել է ընդհանուր հաշվով 15 290 թերթ, ինչպես նաև բազմաթիվ մասնագիտական հրատարակչություններ։ Բարսելոնայի համալսարանում աշխատում են 5000 լրացուցիչ հետազոտողներ, տեխնիկներ և հետազոտական օգնականներ, որոնք տեղաբաշխված են համալսարանի 243 հետազոտական խմբերում։ Վերջիններիս գործունեությունն աջակցում է Կատալոնիայի կառավարությունը։
Բարսելոնայի համալսարանը 2010 թվականին արժանացել է շուրջ 175 ազգային և 17 եվրոպական դրամաշնորհների և մասնակցություն ունեցել շուրջ 500 հետազոտական նախագծերի։ Միայն բիզնես ոլորտի հետազոտությունների համար ծախսվել է շուրջ 70 միլիոն եվրո։ Այդ խմբերի գործունեությունը վերահսկվում է Բարսելոնայի համալսարանի հետազոտական կենտրոնների և ինստիտուտների կողմից, որոնք համագործակցում են Իսպանիայի և արտասահմանի մյուս առաջատար հաստատությունների հետ։
Բարսելոնայի համալսարանն ունի երեք խոշոր հետազոտական հիմնադրամներ՝ Բարսելոնայի գիտական պարկի հիմնադրամը, որն ներառում է նաև կենսաբժշկական հետազոտությունների ինստիտուտը, բիոմեդիկ հետազոտությունների ինստիտուտը և բիբերդիկ հետազոտությունների կենտրոնը։
Բարսելոնայի համալսարանն անդամակցում է Կոյիմբրյան խմբին, Եվրոպական համալսարանների ասոցիացիային, Միջերկրածովյան համալսարանների միությանը, միջազգային համալսարանական հետազոտությունների ցանցին և Վիվես ցանցին։ Հիմնադրված լինելով 1450 թվականի նոյեմբերի 3-ին՝ ԲՀ-ն համարվում է հինգերորդ հնագույն համալսարանն Իսպանիայում և հնագույններից մեկն աշխարհում։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարսելոնայի համալսարանը կազմված է 18 ֆակուլտետներից և երկու առանձին համալսարանական դպրոցներից։ Ստորև ներկայացված է ցանկը․
- Ֆակուլտետներ
- Կենսաբանության ֆակուլտետ
- Քիմիայի ֆակուլտետ
- Երկրագիտության ֆակուլտետ
- Տնտեսագիտության ֆակուլտետ
- Կրթության կազմակերպման ֆակուլտետ
- Գեղարվեստի ֆակուլտետ
- Աշխարհագրության և պատմության ֆակուլտետ
- Իրավագիտության ֆակուլտետ
- Համակարգչային գիտությունների և ծրագրավորման ֆակուլտետ
- Մաթեմատիկայի ֆակուլտետ
- Բժշկագիտության ֆակուլտետ
- Դեղագործության և սննդի անվտանգության ֆակուլտետ
- Բանասիրության ֆակուլտետ
- Փիլիսոփայության ֆակուլտետ
- Ֆիզիկայի ֆակուլտետ
- Հոգեբանության ֆակուլտետ
- Համալսարանական դպրոցներ
- Կրթական գիտությունների դպրոց
- Դոկտորական դպրոց
Գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանի գրադարանային հավաքածուն կազմում է շուրջ 2,000,000 գիրք[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.acup.cat/ca/universitats-publiques-catalanes
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://web.archive.org/web/20220525155608/https://www.crue.org/universidades/
- ↑ https://www.auf.org/les_membres/nos-membres/
- ↑ «La UB en xifres»։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-07-ին։ Վերցված է 2018-09-06
- ↑ «URAP - University Ranking by Academic Performance»։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-06-ին։ Վերցված է 2018-09-06
- ↑ «QS World University Rankings»։ Topuniversities։ Վերցված է 2017-08-10
- ↑ Spain - Libraries and museums
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բարսելոնայի համալսարան կատեգորիայում։ |
- Համալսարաններ այբբենական կարգով
- Բարսելոնայի համալսարաններ
- Կատալոնիայի համալսարաններ
- Կրթությունը Բարսելոնայում
- 15-րդ դարում հիմնադրված կրթական հաստատություններ
- 1450 հիմնադրումներ Եվրոպայում
- 15-րդ դարի հիմնադրումներ Արագոնում
- Իսպանիայի բուժքույրական կրթական հաստատություններ
- Բարսելոնայի շենքեր և կառույցներ
- Իսպանիայի բժշկական կրթական հաստատություններ