Jump to content

Կարլ Փոփեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Փոփեր
Karl Popper
Ծնվել էհուլիսի 28, 1902(1902-07-28)[1][2][3][…] Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][2][5]
Մահացել էսեպտեմբերի 17, 1994(1994-09-17)[1][2][3][…] (92 տարեկան) Kenley, Քրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Գերեզմանmortuary Lainzer Friedhof
Բնակության վայր(եր)Վիեննա
Քաղաքացիություն Ցիսլեյտանիա,  Ավստրիա և  Միացյալ Թագավորություն
Ուղղությունազատականություն
Մասնագիտությունփիլիսոփա, գիտության փիլիսոփա, գրող, համալսարանի դասախոս, սոցիոլոգ, մաթեմատիկոս և ուսուցիչ
Հաստատություն(ներ)Քենթերբերիի համալսարան[6], Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց[7], Լոնդոնի թագավորական քոլեջ և Լոնդոնի համալսարան[7]
Գործունեության ոլորտփիլիսոփայություն[2], իմացաբանություն, Ռացիոնալություն, Գիտության փիլիսոփայություն[2], տրամաբանություն, քաղաքական փիլիսոփայություն[8], Սոցիալական փիլիսոփայություն, կյանքի ծագում և քվանտային մեխանիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Բրիտանական ակադեմիա[9], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա[10], «Մոն Պելերին» համայնք, Գիտության պատմության միջազգային ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՎիեննայի համալսարան[7], Քեմբրիջի համալսարան և Վիեննայի համալսարան (1928)[7]
Կոչումպրոֆեսոր և ակադեմիկոս
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][11], Գերմաներեն լեզվի ավստրիական տարբերակ և գերմաներեն[11]
Գիտական ղեկավարԿարլ Բյուլեր[12][7] և Մորից Շլիկ[12]
Եղել է գիտական ղեկավարA. I. Sabra?[13] և Charles Leonard Hamblin?[12]
Ազդվել էՍոկրատես, Lycophron?, Արիստոտել, Ռենե Դեկարտ, Արթուր Շոպենհաուեր, Jakob Friedrich Fries?, Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել, Սյորեն Կիերկեգոր, Ալբերտ Այնշտայն[7], Վիեննական խմբակ և Հանս Վայհինգեր[8][14]
Պարգևներ
Ասպետ-բակալավր «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» մեծ ոսկե մեդալ Մեծ Խաչ աստղով և ուսի ժապավենով Ավստրիական պատվո նշան «Գիտության և արվեստի համար» Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան[15]

Վիեն քաղաքի պատվո մատանի

Օտտո Հանի անվան խաղաղության մեդալ

[16]

Կատալոնիայի միջազգային մրցանակ

[17]

Դոկտոր Լեոպոլդ Լուկասի մրցանակ

[18]

Մոնտիոնի մրցանակ

Գյոթեի մեդալ[19]

Վիեննայի համալսարանի պատվավոր դոկտոր

[20]

Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի պատվավոր դոկտոր

[21]

Զալցբուրգի համալսարանի պատվավոր դոկտոր

Կիոտո մրցանակ արվեստի և փիլիսոփայության բնագավառում

[22]

Բրիտանական ակադեմիայի անդամ

honorary doctor of the Catholic University of Eichstätt-Ingolstadt?

Պատվո Ասպետ[9]

Prix Alexis de Tocqueville?

[9]

Սոնինգի մրցանակ

Honorary Fellow of the Royal Society Te Apārangi?

[23]

honorary doctor of the University of Canterbury?

[24]
և

Benjamin E. Lippincott Award?

[25]
Ամուսին(ներ)Josefine Anna Henninger?[7]
ՀայրSimon Siegmund Carl Popper?[26][5]
ՄայրJenny Popper?[26]
ԱշակերտներW. W. Bartley III?, Իմրե Լակատոս, Թոմաս Կուն, Պոլ Ֆայերաբենդ, Hubert Kiesewetter?, David William Miller?, John W. N. Watkins?, Joseph Agassi? և Alan Musgrave?
 Karl Popper Վիքիպահեստում

Սըր Կարլ Ռեյմունդ Փոփեր (գերմ.՝ Karl Raimund Popper, հուլիսի 28, 1902(1902-07-28)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][2][5] - սեպտեմբերի 17, 1994(1994-09-17)[1][2][3][…], Kenley, Քրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ավստրիացի և բրիտանացի փիլիսոփա և սոցիոլոգ։ 20-րդ դարի գիտության ամենաազդեցիկ փիլիսոփաներից մեկը։ Հայտնի է քաղաքական և սոցիալական փիլիսոփայությանը նվիրված իր աշխատություններով։ Քննադատել է գիտական մեթոդի դասական հասկացությունները, ինչպես նաև պաշտպանել է ժողովրդավարության ու սոցիալական կրիտիցիզմի սկզբունքները, որոնց նա առաջարկում էր հետևել «բաց հասարակության» կայացմանը հասնելու համար։

1934 թ.-ին լույս տեսած «Հետազոտության տրամաբանություն» գրքով հիմնադրել է քննադատական ռացիոնալիզմի փիլիսոփայական ուղղությունը, ըստ որի՝ վերջնական ճշմարտություններ չկան։ Մարդկային գիտելիքը զարգանում է քայլ առ քայլ հերքելով սխալ վարկածները։ «Բաց հասարակությունն ու նրա թշնամիները» դասական դարձած գրքում (թարգմանված է հայերեն[27][28]), որը գրել է 1945 թ.-ին Նոր Զելանդիայում, ուր արտագաղթել էր նացիստական տիրապետության տակ գտնվող Ավստրիայից, Փոփերը քննադատության է ենթարկում բոլոր ամբողջատիրական համակարգերը։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1937-1946 թվականներին եղել է համալսարանի դասախոս Նոր Զելանդիայում, 1946-1949 թվականներին՝ Լոնդոնի համալսարանի տնտեսագիտության դպրոցի դասախոս, 1949 թվականից՝ Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր, բնագիտության զարգացմանը նպաստող թագավորական ընկերության անդամ։ Իր ուսմունքը Պոպպեր անվանում է քննադատական ռացիոնալիզմ՝ ի հակադրություն հյումիզմից սերող տրամաբանական էմպիրիզմի և շեշտելով իր հարազատությունը Ի․ Կանտի գիտաբանական գաղափարներին։ Մեթոդաբանության մեջ Պոպպերը առաջադրել է ֆալսիֆիկացման սկզբունքը, գիտության էվոլյուցիոն զարգացման տեսակետը, ճանաչող սուբյեկտից օտարված օբյեկտիվ գիտելիքի («երրորդ աշխարհի») գաղափարը։ Գիտության զարգացումը Պոպպերը ներկայացնում է որպես միմյանց անընդհատ հաջորդափոխող տեսությունների շարք։

Տեսությունը փորձի ընդհանրացում չէ, այլ հիպոթեզ է, որը լուծում է որոշակի պրոբլեմ և «բաց է» քննադատության ու հերքման համար, էմպիրիկ գիտություններում՝ փորձնական հերքման համար։ Գիտելիքի բովանդակության այս չափանիշներով Պոպպերը պահպանում է ընդհանրական օրենքներն ու տեսությունները, բայց մերժում է «ամեն ինչ բացատրող» տեսական ուսմունքները (օրինակ՝ մարքսիզմը)։ Պոպպերը ժխտում է պատմականության սկզբունքը՝ գտնելով, որ այն բնության և հասարակության զարգացումը ներկայացնում է իբրև կանխորոշված ընթացք։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 5 6 7 8 Encyclopædia Britannica
  3. 1 2 3 4 RKDartists (նիդերլ.)
  4. 1 2 Поппер Карл Раймунд (ռուս.) — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 1 2 3 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  6. http://popper-prior.nz/home
  7. 1 2 3 4 5 6 7 8 Thornton S. Stanford Encyclopedia of PhilosophyStanford University, Center for the Study of Language & Information, 1997. — ISSN 1095-5054
  8. 1 2 3 Internet Encyclopedia of Philosophy, The Internet encyclopedia of philosophy / J. Fieser, B. DowdenMartin: 1995. — ISSN 2161-0002
  9. 1 2 3 https://www.thebritishacademy.ac.uk/documents/1391/94p645.pdf
  10. (unspecified title)doi:10.5281/ZENODO.18315206
  11. 1 2 CONOR.Sl
  12. 1 2 3 Mathematics Genealogy Project — 1997.
  13. https://histsci.fas.harvard.edu/ai-sabra
  14. 1 2 JSTOR — 1995.
  15. Sir Karl PopperPour le Mérite for Sciences and Arts order.
  16. https://dgvn.berlin/2017/03/01/verleihung-der-otto-hahn-friedensmedaille/
  17. http://web.gencat.cat/ca/generalitat/premis/pic/
  18. https://uni-tuebingen.de/fakultaeten/evangelisch-theologische-fakultaet/fakultaet/lucas-preis/preistraeger/bisherige-preistraeger/
  19. https://www.goethe.de/resources/files/pdf290/liste_preistraegerinnen_goethe-medaille_1955-20222023.pdf
  20. http://geschichte.univie.ac.at/en/persons/sir-karl-popper-prof-dr
  21. http://www.ucm.es/doctores-honoris-causa
  22. Karl Raimund PopperInamori Foundation.
  23. https://www.royalsociety.org.nz/who-we-are/our-people/our-fellows/all-honorary-fellows/
  24. https://www.canterbury.ac.nz/about-uc/our-structure/leadership-and-governance/university-council/council-committees/professores-emeriti-hon-docs-and-distinguished-professors
  25. https://apsanet.org/programs/apsa-awards/benjamin-e-lippincott-award/
  26. 1 2 https://www.famousscientists.org/karl-popper/
  27. Կառլ Ռեյմունդ Պոպեր, Բաց հասարակությունն ու դրա թշնամիները, Հատոր 1-Պլատոնը, Երևան, «Հայաստան» հրատարակչություն,2001 թ., 431 էջ։
  28. Կառլ Ռեյմունդ Պոպեր, Բաց հասարակությունն ու դրա թշնամիները, Հատոր 2, Երևան, «Հայաստան» հրատարակչություն,2006 թ., 408 էջ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Փոփեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 381