Կարլ Բյուլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարլ Բյուլեր
Karl Bühler
Կարլ Բյու․.jpg
Ծնվել էմայիսի 27, 1879(1879-05-27)[1][2][3][…]
Մեկելսհայմ[4]
Մահացել էհոկտեմբերի 24, 1963(1963-10-24)[5][1][2][…] (84 տարեկան)
Լոս Անջելես, ԱՄՆ[5]
Բնակության վայր(եր)Գերմանիա
ՔաղաքացիությունFlag of Germany (1867–1919).svg Գերմանական կայսրություն, Flag of Austria.svg Ավստրիա և Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունհոգեբան, համալսարանի պրոֆեսոր և հոգեբույժ
Հաստատություն(ներ)Վիեննայի համալսարան, Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Դրեզդենի տեխնիկական համալսարան, Մինեսոտայի համալսարան և Հարավային Կալիֆոռնիայի համալսարան
Գործունեության ոլորտհոգեբանություն
ԱնդամակցությունՀունգարիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՖրայբուրգի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]
Եղել է գիտական ղեկավարԿարլ Փոփեր
ՊարգևներWilhelm Wundt Medal? և Preis der Stadt Wien für Geisteswissenschaften?
Ամուսին(ներ)Charlotte Bühler
Karl Bühler Վիքիպահեստում


Կարլ Լյուդվիգ Բյուլեր (գերմ.՝ Karl Ludwig Bühler, մայիսի 27, 1879(1879-05-27)[1][2][3][…], Մեկելսհայմ[4] - հոկտեմբերի 24, 1963(1963-10-24)[5][1][2][…], Լոս Անջելես, ԱՄՆ[5]), գերմանացի հոգեբան և լեզվաբան, մտածողության և լեզվի հոգեբանության, ընդհանուր լեզբավանության հոգեբանության մասին աշխատությունների հեղինակ։

Ծնվել է Գերմանիայում։ Եղել է Օ.Կյուլպեի աշակերտը։ Մինչև նացիստական ռեժիմի հաստատումը Բյուլլերը աշխատում էր Վյուցբուրգի, Բոննի և Մյունխենի համալսարաններում, իսկ 1922-1938 թթ. Վիենայում։ Ավստրիայի անշլյուսից հետո Բյուլերը աշխատել է Մինենսոտսկի (1940 թվականից) և Լոս-անջելեսի (1945 թվականից) համալսարաններում։ Նրա կինը՝ Շարլոտա Բյուլերը, մանկական հոգեբանության մասնագետ է։

Հոգաբանության մեջ համարվում է վյուցբուրգյան դպրոցի հետևորդը, այսպես կոչված «ամբողջական հոգեբանական վերլուծության»` կապված գեշտալտ հոգեբանության հետ։ Մշակել է լեզվի լեզվի սկզբնական կոնցեպցիան, որը շատ դեպքերում հեռվանում է Ֆերդինանդ դը Սոսյուրի «Լեզու և խոսք» երկճյուղումից։ Բյուլերը նաև առաջարկել է խոսքային գործողության տեսությունը, ներմուծել է կոնոտացիա հասկացությունը, որը համարվում է լեզվի դեյկտիկ ռուս.՝ дейксис միավորների սկզբնաղբյուրներից մեկը։ Երեխայի հոգեկան զարգացվածության խնդրի մշակման գործում ունի մեծ ներդրում՝ զարգացնելով հոգեբանական զարգացման երեք հիմնական փուլերի («բնազդ», «վարժեցում», «Ինտելեկտ») երկդիմի կոնցեպցիան։

Բյուլլերի աշխատությունները լեզվաբանության վերաբերյալ ազդեցություն են ունեցել Պրահայի դպրոցի ներկայացուցիչների վրա։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Handbuch der Psychologie. — Jena, 1922.
  • Ausdruckstheorie. — Jena, 1933.
  • Sprachtheorie. Die Darstellungsfunktion der Sprache. — Jena, 1934.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Meldezettel
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118516957 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Бюлер Карл // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]