Բրունո Բետելհայմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրունո Բետելհայմ
Bruno Bettelheim
Ծնվել էօգոստոսի 28, 1903(1903-08-28)[1][2][3][…]
Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4]
Մահացել էմարտի 13, 1990(1990-03-13)[5][1][6][…] (86 տարեկան)
Սիլվեր Սփրինգ, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ
ինքնասպանություն
Քաղաքացիություն ԱՄՆ,  Ավստրիա[7] և  Ցիսլեյտանիա
Մասնագիտությունգրող, հոգեբան, համալսարանի դասախոս, փիլիսոփա և հոգեվերլուծաբան
Հաստատություն(ներ)Չիկագոյի համալսարան[8]
Գործունեության ոլորտհոգեբանություն, հոգեբան և հոգեբույժ
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՎիեննայի համալսարան[9]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5][10]
Գիտական ղեկավարՌոբերտ Ռեյնինգեր[9] և Կարլ Բյուլեր[9]
Եղել է գիտական ղեկավարԲենջամին Դրեյք Ռայթ[9]
Ինչով է հայտնիմանկական հոգեբանություն;
The Uses of Enchantment
Պարգևներ
ԿուսակցությունԱվստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[8]
Ամուսին(ներ)Ռեգինա Էյլսսդատ (1930-?; ամուսնալուծվել է)
Գերտրուդ Վեյնֆելդ (1941-1984; 3 երեխա)[13]
 Bruno Bettelheim Վիքիպահեստում

Բրունո Բետելհայմ (գործածվում է նաև ազգանվան Բետելհեյմ ձևը. գերմ.՝ Bruno Bettelheim, օգոստոսի 28, 1903(1903-08-28)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - մարտի 13, 1990(1990-03-13)[5][1][6][…], Սիլվեր Սփրինգ, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ), ավստրիա-հրեական ծագումով ամերիկացի մանկական հոգեբան և գրող։ Միջազգային ճանաչում է ստացել հուզական խանգարումներ ունեցող երեխաների կրթության, աուտիզմի, ֆրոյդյան հոգեվերլուծության հիմնախնդիրների վերաբերյալ աշխատանքների շնորհիվ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցն ավարտելուց հետո Բրունոն առևտրական գործ է ուսումնասիրել, այնուհետև՝ գրականության ու արվեստի պատմություն։ Հրապուրվել է հոգեվերլուծությամբ, հաճախակի հաղորդակցվել, մտքեր փոխանակել Ֆրոյդի սաներից Ռիխարդ Շտերբայի հետ։

Իր հրեական ծագման պատճառով 1938—1939 թվականներին 11 ամիս բանտարկված է եղել Դախաուի և Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարներում։ Ազատվել է Հիտլերի ծննդյան տարեդարձի առթիվ հայտարարված համաներմամբ, տեղափոխվել ԱՄՆ։

1943 թվականի հոկտեմբերին ամերիկյան մասնագիտական մի ամսագրում լույս է տեսել Բրունո Բետելհայմի «Անհատական և զանգվածային վարքը ծայրահեղ պայմաններում» վերնագիրը կրող հոդվածը, որտեղ նա վերլուծել էր նացիստական համակենտրոնացման ճամբարներում կալանվածների պահվածքը։ Հոդվածը լայն արձագանք է ստացել և հեղինակին միանգամից ճանաչում ու համբավ է բերել։ 1944—1973 թվականներին նա հոգեբանության պրոֆեսորի կոչումով դասավանդել է Չիկագոյի համալսարանում, միաժամանակ երեք տասնամյակ գլխավորել է համալսարանին առընթեր՝ Սոնյա Շենկմանի անվան օրթոգենիկ դպրոցը։ 1973 թվականից դասախոսել է Սթենֆորդի համալսարանում։ Միջազգային հեղինակություն է վայելել աուտիզմի բուժման, մանկապատանեկան հոգեբանության, հոգեվերլուծության ասպարեզներում։ 1971 թվականին ընտրվել է արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ։

Կյանքի վերջին տարիներին այրիանալով՝ տառապել է միայնությունից ու ընկճախտից և ինքնասպանությամբ վերջ տվել իր կյանքին։

Աշխատությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1950: Love Is Not Enough: The Treatment of Emotionally Disturbed Children
  • 1954: Symbolic Wounds; Puberty Rites and the Envious Male
  • 1955: Truants From Life; The Rehabilitation of Emotionally Disturbed Children
  • 1960: The Informed Heart: Autonomy in a Mass Age
  • 1962: Dialogues with Mothers
  • 1967: The Empty Fortress: Infantile Autism and the Birth of the Self
  • 1969: The Children of the Dream
  • 1974: A Home for the Heart
  • 1976: The Uses of Enchantment: The Meaning and Importance of Fairy Tales
  • 1979: Surviving and Other Essays
  • 1982: On Learning to Read: The Child’s Fascination with Meaning (with Karen Zelan)
  • 1982: Freud and Man’s Soul
  • 1986: Surviving the Holocaust
  • 1987: A Good Enough Parent: A Book on Child-Rearing
  • 1990: Freud’s Vienna and Other Essays

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառնարան-մայրիկի տեսություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sutton N. Bruno Bettelheim, une vie}}. Stock, 1995(ֆր.) (Пер. на англ. язык в 1995, 1997)
  • Pollak R. The Creation of Dr. B: A Biography of Bruno Bettelheim. N. Y.: Simon & Schuster, 1997(անգլ.)
  • Raines Th. Rising to the Light: A Portrait of Bruno Bettelheim. N. Y.: Knopf, 2002(անգլ.)
  • «So können sie nicht leben» — Bruno Bettelheim: (1903—1990) / Aichhorn T., Kaufhold R. und Löffelholz M., Hrsg. Norderstedt: Agentur für Politische Psychologie; Bonn: Dt. Psychologen-Verl., 2003(գերմ.)
  • Henry A. Shoah et témoignage: Levi face à Améry et Bettelheim. L’Harmattan, 2005(ֆր.)
  • Fischer D. J. Bettelheim: Living and dying. Amsterdam; N. Y.: Rodopi, 2008(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրունո Բետելհայմ» հոդվածին։