Սառնարան-մայրիկի տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սառնարան-մայրիկի տեսություն, գիտականորեն չապացուցված տեսություն ըստ որի՝ աուտիզմի առաջացման պատճառը մայրական ջերմության բացակայությունն է։ Առկա հետազոտությունները ցույց են տալիս, որ աուտիզմի առաջացման պատճառների մեջ գերակշռում են ժառանգական գործոնները[1]։

Սառնարան-մայրիկ և Սառնարան-ծնող տերմիններն առաջացել են 1950 թվականին՝ որպես աուտիզմով կամ շիզոֆրենիայով տառապող երեխաների մայրերի /ծնողների/ պիտակ։ Երբ Լեո Կաններն առաջինը հայտնաբերեց աուտիզմը՝ 1943 թվականին, նա արձանագրեց աուտիզմով տառապող երեխաների ծնողների մոտ ջերմության բացակայությունը։ Ծնողներին, մասնավորապես, մայրերին հաճախ էին մեղադրում իրենց երեխաների ատիպիկ վարքագծի համար, որն ընդգրկում էր խոսքի դժվարություն և ինքնամեկուսացում։ Կանները հետագայում ժխտեց սառնարան-մայրիկի տեսությունը՝ փոխարենը կենտրոնանալով ուղեղի մեխանիզմների վրա[2]։

Տեսության ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականին իր աշխատության մեջ առաջին անգամ մատնանշելով աուտիզմը՝ Լեո Կանները ուշադրության հրավիրեց աուտիզմով տառապող երեխաների մոտ ծնողական ջերմության բացակայությունը[3]։ 1949 թվականին հրապարակված թերթում Կաններն առաջարկեց, որ աուտիզմը կարող է վերագրվել «մայրական ջերմության բացակայությանը»՝ նշելով, որ երեխաները ի սկզբանե հանդիպում են ծնողական սառնության, քանի որ ծնողների ուշադրությունը միայն երեխաների նյութական կարիքների վրա է սևեռված։ Նրանք կարծես կոկիկ տեղավորված են սառնարաններում։ Նրանց մեկուսացումը կարծես այդ իրավիճակի մերժումն է․ նրանք մխիթարություն են փնտրում մեկուսանալու մեջ»[4]։ 1960 թվականի հարցազրույցում Կանները աուտիզմով տառապող երեխաների ծնողներին նկարագրեց՝ որպես միայն «երեխա ունենալու համար բավարար սառույցով սառնարաններ»[5]։

Չիկագոյի համալսարանում Բրունո Բետլհեյմը օժանդակում էր պարզեցնելու ինչպես հասարակության, այնպես էլ բժշկական տեսանկյունից լայն տարածում գտած այդ պնդումը, չնայած Բետլհեյմը խարդախ մանկական հոգեբան էր, որը մեծապես կեղծել է իր հավատարմագրերը[6][7][8][9][10][11]։

1950-1960 թվականներին, աուտիզմի առաջացման առանց որևէ կենսաբժշկական գիտական բացատրության, Բետլհեյմը, ինչպես նաև մի շարք հոգեվերլուծողներ հավանություն տվեցին այն տեսակետին, որ աուտիզմի պատճառները մայրիկներն են, ովքեր սառն են, մերժում են իրենց երեխաներին և հնարավորություն չեն տալիս իրենց հետ կապվելու։

Այս տեսությունն անխախտ ընդունվեց բուժհաստատություններում մինչ 1960-ական թվականները։ Շատ հոդվածներ ու գրքեր տպագրվեցին այդ ժամանակահատվածում՝ դիտարկելով մայրական սառնությունը որպես աուտիզմի պատճառ, բայց 1964 թվականն հոգեբան Բերնարդ Ռիմլանդը, ում որդին նույնպես տառապում էր աուտիզմով, հրատարակեց մի գիրք՝ «Մանկան աուտիզմ։ Ախտանիշը և նշանակությունը նյարդային վարքաբանական տեսության համար», որն առարկում էր աուտիզմի առաջացման պատճառի տվյալ բացատրությունը։

Շուտով, 1967 թվականին Բեթելհեյմը գրեց «Դատարկ ամրոց. Մանկան աուտիզմը և ինքնության ծնունդը» որտեղ նա համեմատում էր աուտիզմը համակենտրոնացման ճամբարում բանտարկված լինելու հետ։

«Համակենտրոնացման ճամբարում բանտարկված լինելու և աուտիզմով ու շիզոֆրենիայով տառապող երեխաների տարբերությունն այն էր, որ երեխային երբեք չի տրվում հնարավորություն անհատականություն ձևավորելու»։

1990 թվականին, Բեթելհեյմի մահից հետո, պարզ դարձավ, որ նա կեղծել էր իր հավատարմագրերը։ Նրա գիտական աստիճանը մշակույթի պատմությունից էր կամ փիլիսոփայությունից[7][9][12] և նա միայն 3 ներածական դաս է լսել հոգեբանությունից[10]։ Նա պնդում էր, որ Ֆրոյդը նրան որակել էր որպես անձի հոգեվերլուծող, ում անհրաժեշտ էր աճել և զարգանալ: Բեթելհեյմն, ըստ էության, երբեք չի հանդիպել Ֆրոյդին[10][13]։ Բեթելհեյմը շատ բան գիտեր հոգեվերլուծության մասին, բայց դա կարծես սովորել էր որպես այցելու[10][14]:

1969 թվականին Կաններն առաջին անգամ քննարկման դրեց սառնարան-մայրիկի տեսությունը ամենամյա տարեկան ժողովում, որն այժմ կոչվում է Աուտիզմի ամերիկյան միություն: Նա այնտեղ պնդեց.

«Իմ առաջին իսկ աշխատություններից մինչև վերջինը ես աուտիզմը որակում եմ ոչ հստակ տերմինով՝ որպես «բնածին»: Բայց քանի որ ես նկարագրում էի ծնողների մարդկային առանձնահատկությունը, ես հաճախ սխալմամբ ասում էի, որ աուտիզմը ծնողների մեղքն է»:


Այլ նշանավոր հոգեբույժներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիլվանո Արիտին, ով իր աշխատությունների մեծ մասը գրել է 1950-1960թթ․, աուտիստիկ մտածելակերպը և, ինչպես նա էր անվանում, պալեոլոգիկ մտածելակերպը համարում էր միևնույն երևույթը։ Պալեոլոգիկ մտածելակերպը բնորոշ է ինչպես շիզոֆրենիայով տառապող մարդկանց, այնպես էլ պրիմիտիվ մարդկանց, ովքեր չունեն տրամաբանական մտածելակերպ։ Աուտիզմով տառապող երեխան իր մասին խոսելիս ասում է "դու", և նաև ոչ հաճախ մայրիկի մասին խոսելիս ասում է "ես"։ "Դու"-ն մնում է "դու" և չի փոխարինվում "ես"-ի[15]։

Մարգարեթ Մահլերի և իր գործընկերների համար աուտիզմը երեխայի պաշտպանությունն է, ովքեր չենք կարողանում մայրիկին ընդունել որպես գլխավոր առաջին կենդանի օբյեկտ։ Սիմբիոտիկ աուտիզմի ախտանիշը կոչվում է "Մահլերի ախտանիշ", որովհետև Մահլերն է առաջինն այն նկարագրել։ Երեխան չի կարողանում տարբերակվել մայրիկից։

Արիետին նախազգուշացրեց, որ աուտիզմի հակումը սոցիալիզացիայի գործընթացի խախտման երևույթ է, և որ երբ աուտիստիկ գործոններ են հայտնվում, կարելի է ենթադրել, որ երեխայի և ծնողների միջև/հատկապես շիզոգեն մայրիկի/ կան դժվարություններ։ Այսպիսի երեխաները չեն կարողանում միմյանց հետ հաղորդակցվել։
Շիզոֆրենիայի մեկնաբանությունը /1955/ աշխատության մեջ Արիետին նշեց, որ սոցիալիզացիայի նորմալ գործընթացի համար անհրաժեշտ է,որ ծնող-երեխա փոխհարաբերությունները ևս լինեն նորմալ։ Սոցիալիզացիային նպաստում են սիրող և ոչ տագնապային ծնողական վերաբերմունքը։ Արիենտին ոչ միայն նշում էր, որ երեխա-ծնող փոխհարաբերությունները սոցիալիզացիայի գլխավոր գործոնն է, այլև դրդում էր կամ ընդունել կամ մերժել հասարակությունը։ Երեխայի պահվածքն այս դեպքում ծնողների մտքերի, զգացմունքների և երեխա-ծնող փոխհարաբերության արտացոլումն է։ Աուտիկ երեխաներն ունեն ծայրահեղ սոցիալիզացման խանգարում և չեն ցանկանում որևէ հարաբերություն ունենալ մարդկանց հետ։ Նրանք "ջնջում" են մարդկանց իրենց գիտակցությունից։

Ժամանակակից մոտեցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից մոտեցումն այն է, որ աուտիզմն ունի հզոր գենետիկական հիմք, չնայած աուտիզմի գենետիկան դժվար ըմբռներլի է[16]։ Ավելին, համախտանիշի առաջացման պատճառ կարող են լինել համաճարակները, կենցաղային քիմիկատները, պեստիցիդները[17]։

Չնայած վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ծնողական ջերմությունը աուտիզմով տառապող դեռահասների և չափահասների մոտ նվազեցնում է վարքային խնդիրները, և որ ծնողի քննադատությունը հանգեցնում է անադեկվատ վարքագծի և այլ ախտանիշների, «սառնարան-մայրիկի» տեսությունը չի ապացուցվում[18]։

Աուտիզմով տառապող երեխաները՝ նորածին ժամանակ միջինում վարքագծով չեն տարբերակվում մյուս երեխաներից։ «Չհամակցված կախվածություն» ունեցող ենթատիպով աուտիստիկ երեխաների վարքը հեշտությամբ կարելի է բացատրել մտավոր հետամնացությամբ, քան ծնողների վարքագծով[19]։

Վավերագրական ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Կարտեմքուին ֆիմս կինոարտադրությունը թողարկել է վավերագրական ֆիլմ՝ «Սառնարան-մայրիկները», որը պատմում է 1950-1960 թվականների ամերիկացի մայրերի մասին, ում բժշկական հաստատությունները մեղադրում էին իրենց երեխաների մոտ աուտիզմի առաջացման մեջ։ Պրիեմերան հեռարձակվել է 2002 թվականի ամռանը ԱՄՆ PBS հեռուստաընկերության կողմից։ PBS-ի կայքէջում ֆիլմն այսպես էր նկարագրված․ «Չնայած տեսությունը ամբողջապես ժխտվում է այսօր, «սառնարան-մայրիկի» ախտորոշումը դատապարտել է հազարավոր աուտիստիկ երեխաների կասկածելի թերապիաների, իսկ նրանց մայրիկներին՝ երկարատև մղձավանջների՝ լի մեղքի զգացումով և անինքնավստահությամբ։ Դեյվիդ Սիմփսոնի, ՋեյՋեյ Հենլիի և Գորդոն Քուինի՝ Կարտեմքուին ուսուցողական ֆիմերի կինոարտադրության նոր ֆիլմում՝ «Սառնարան-մայրիկներում» մայրիկները պատմում են իրենց պատմությունն առաջին անգամ[20][21][22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Autism» 
  2. http://www.psychologytoday.com/blog/child-myths/201004/whose-fault-is-autism-historical-view-placing-blame
  3. Kanner L (1943)։ «Autistic disturbances of affective contact»։ Nerv Child 2: 217–50  Reprinted in Kanner L (1968)։ «Autistic disturbances of affective contact.»։ Acta Paedopsychiatr 35 (4): 100–36։ PMID 4880460։ «One other fact stands out prominently. In the whole group, there are very few really warmhearted fathers and mothers.... The children's aloneness from the beginning of life makes it difficult to attribute the whole picture exclusively to the type of the early parental relations with our patients.» 
  4. Kanner L (1949)։ «Problems of nosology and psychodynamics in early childhood autism»։ Am J Orthopsychiatry 19 (3): 416–26։ PMID 18146742։ doi:10.1111/j.1939-0025.1949.tb05441.x 
  5. «The child is father»։ TIME։ 1960-07-25։ Վերցված է 2007-07-29 
  6. «Բեթելհեյմը», չնայած հակառակի պնդմանը, ոչ մի հոգեբանություն որակեց ոչ մի տեսակի », - ասում է « Անկախ [«Մեծ Բրիտանիան»], Նիկոլաս Թաքեր, վնասված սրբության անհանգիստ երազանքները :
  7. 7,0 7,1 An Icon հոգեբանության ընկնում նրա պատվանդանին , New York Times, Գրքեր, Քրիստափոր lehmann-Haupt (վերանայման ստեղծման դոկտոր B կողմից Ռիչարդ Pollak), հունվարի 13-1997 թ.
  8. Վստահության մարդը ԴԱՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ Բ. Ա. Բրունո Բետելհայմի կենսագրությունը: Ռիչարդ Պոլլակը: Սիմոն եւ Շուստեր. 478 էջ , Լոս Անջելես Թայմզ , վերանայվել է Հովարդ Գարդների կողմից (Հարվարդի բարձրագույն կրթության դպրոցի պրոֆեսոր), 1997 թ. Հունվարի 19-ին:
  9. 9,0 9,1 Բրունո Բետելհայմ. Զգուշավոր կյանք , Բալթիմոր Արեւ , Պոլ Ռ. Մաքհու, հունվարի 19, 1997:
  10. 10,0 10,1 10,2 10,3 Genius կամ կեղծիք? Bettelheim- ի կենսագրիչները չկարողացան որոշել , Չիկագոյի Tribune , Ron Grossman, հունվարի 23, 1997:
  11. Boxer Sarah (January 26, 1997)։ «The Man He Always Wanted to Be»։ The New York Times 
  12. Կենսագրությունը որպես Revenge , Chicago Tribune , Marie Winn (որը պարբերաբար գրում է The Wall Street Journal- ի Ժամանցային եւ արվեստի էջը), փետրվարի 23, 1997:
  13. Բեթթելհեմի մարտիկները , շաբաթական ստանդարտ , Պիտեր Ք. Քրամեր, 7 ապրիլի, 1997:
  14. Finn, Molly (1997)։ «In the case of Bruno Bettelheim»։ First Things (74): 44–8 
  15. Arieti, Silvano. (1994)։ Interpretation of schizophrenia (2nd ed ed.)։ Northvale, N.J.: Jason Aronson։ ISBN 1568212097։ OCLC 31133413 
  16. «Advances in autism genetics: on the threshold of a new neurobiology»։ Nat Rev Genet 9 (5): 341–55։ 2008։ PMC 2756414։ PMID 18414403։ doi:10.1038/nrg2346 
  17. «New Study: Autism Linked to Environment» 
  18. «Symptoms and behavior problems of adolescents and adults with autism: effects of mother-child relationship quality, warmth, and praise»։ Am J Ment Retard 113 (5): 387–402։ 2008։ PMC 2826841։ PMID 18702558։ doi:10.1352/2008.113:387-402 
  19. Dua V (2008)։ «Commentary on Separation, autism, and residential treatment: tapping the strengths of the ASD parent»։ J Can Acad Child Adolesc Psychiatry 17 (1): 28։ PMC 2247445։ PMID 18392164 
  20. Սառնարանային մայրեր :: Kartemquin Films
  21. Սառնարանային մայրեր [1] , PBS առաջին ցուցադրումը, 16 հուլիսի 2002 թ.
  22. Itvs- ը ներառում է 2002 թ. Սառնարանային Մայրերի համար պարգեւների ցանկը: