Վիեննայի խմբակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիեննայի համալսարանի մաթեմատիկական ֆակուլտետի շքամուտքը, որտեղ կազմակերպվում էին Վիեննայի խմբակի հանդիպումները

«Վիեննայի խմբակ» (գերմ.՝ Wiener Kreis), գիտնականների ընկերակցություն, որը կանոնավոր կերպով հավաքներ էր կազմակերպում Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում 20-րդ դարի 20-ական թվականների վերջից մինչև 30-ական թվականները: Խմբակի ղեկավարն էր ինդուկտիվ գիտությունների ամբիոնի պրոֆեսոր Մորիլ Շլիկը: «Վիեննայի խմբակի» գործունեության հետ են կապում փիլիսոփայական տրամաբանական պոզիտիվիզմը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիեննայի Առաջին խմբակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիեննայի «Ցենտրալ» սրճարանը, որտեղ 1907 թվականին Հանս Հանի գլխավորությամբ հավաքվում էին գիտությամբ հետաքրքրվող դասախոսներն ու ուսանողները

«Վիեննայի խմբակի»-ի պատմությունը սկսել է ավստրիական ամենահին ուսումնական հաստատությունում՝ Վիեննայի համալսարանում: 1895 թվականին այնտեղ ստեղծվեց ինդուկտիվ գիտությունների ամբիոնը, որը մինչև 1901 թվականը ղեկավարում էր Էռնստ Մախը, ում շնորհիվ Վիեննայում ձևավորվեց էմպիրիկ փիլիսոփայական ավանդույթ: 1907 թվականին վիեննական «Ցենտրալ» սրճարանում սկսեցին հավաքվել Վիեննայի համալսարանի ուսանողներ և դասախոսներ, ովքեր հիմնականում Հանս Հանի ուսանողներն էին և ֆիզիկայի ու մաթեմատիկայի երիտասարդ դասախոսներ[1]: Այդ հավաքները համարվում են Առաջին Վիեննական խմբակ կամ պրոտո-խմբակ:

Վիեննական խմբակի «կորիզը» համարվում են մաթեմատիկոս Հանս Հանը, սոցիոլոգ և տնտեսագետ Օտտո Նեյրատը, մեխանիկ մաթեմատիկոս Ռիհարդ ֆոն Միզեսը, ֆիզիկոս և փիլիսոփա Ֆիլիպ Ֆրանկը: Գտնվելով մի ամբողջ շարք հեղինակների (Է. Մախ, Յ. Ֆոն Վիտուս, Լ. Բոլցման, Ա. Պուանկարե և ուրիշներ) գաղափարների ազդեցության տակ՝ պրոտո-խմբակի մասնակիցները ձգտում էին միավորել էմպիրիզմը, մաթեմատիկական տրամաբանությունը և ֆրանսիական կոնվենցիոնալիզմը: Պրոտո-խմբակի հավաքները անցկացվեցին ընդհուպ մինչև 1912 թվականը: Հավաքներն ավարտվեցին, երբ խմբակի մասնակիցներից շատերը մեկնել էին Վիեննայից[2]:

Երկրորդ Վիեննայի խմբակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմից և Բոնում դասախոսություններ կարդալուց հետո Հանս Հանը Վիեննայի համալսարան վերադարձավ 1921 թվականին: Նա որոշեց վերականգնել պրոտո-խմբակի գործունեությունը: Այդ ժամանակ ինդուկտիվ գիտությունների ամբիոնի պրոֆեսորի տեղը թափուր էր, և Հանսը համալսարանի կոմիտեին համոզեց այդ պաշտոնում ընդունել Մորից Շլիկին[3], ով այդ ժամանակ փիլիսոփայություն էր դասավանդում Կիլի համալսարանում: Հանսը կազմակերպեց Շլիկի Վիեննա տեղափոխությունը:

1922 թվականին պրոֆեսորի պաշտոնը ստանձնելու երդմնակալության ելույթի ժամանակ Մորից Շլիկը մտադրություն հայտնեց պահպանել Մախի և Բոլցմանի ոգին Վիեննայում և աջակցել բնական փիլիսոփայության նոր միտումներին[4]: Պաշտոնի անցնելուց հետո Շլիկը քննարկումների խումբ ձևավորեց, որը հայտնի դարձավ որպես Երկրորդ Վիեննական խմբակ: Այն վերջիվերջո սկսեց պարզապես կոչվել «Վիեննայի խմբակ»: Այն համարվեց տրամաբանական պոզիտիվիզմի գաղափարական «կորիզ»-ը: Խմբակը հավաքվում էր յուրաքանչյուր հինգշաբթի: Այդ հանդիպումները կրում էին փակ բնույթ: Շլիկը անձամբ «հինգշաբթիների» էր հրավիրում հայտնի մաթեմատկոսներին և փիլիսոփաներին: Հանդիպումների մասնակիցների մեջ կային ինչպես հայտնի ուսանողներ, այնպես էլ փորձված դասախոսներ: Երկրորդ Վիեննայի խմբակին մասնակցում էին այնպիսի հայտնիներ, որոնցից էր Օ.Նեյրատը, Ե.Ցիլզելը, Գ.Ֆեյգլը, Բ.Յուխոսը, Գ.Հեյդերը, Ր.Կարնալը, Վ.Կարֆտը, Ֆ, Կաուֆմանը, Գ.Հանը, Կ.Մենգերը, Տ.Ռադակովիչը և Կ.Գեդելը:

Լյուդվիգ Վիտգեինշտեյնի «Տրամաբանական-փիլիսոփայական տրակտատ» (1924 թվական) գիրքը խմբակում լայնորեն քննարկվեց 1926-1927 ակադեմիական տարում, իսկ 1927 թվականի ամռանը խմբակի անդամները անձամբ հանդիպեցին Վիտգեինշտեյնի հետ[5]:

Էռնստ Մախի հռչակագիր և ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվականին Վիեննայի խմբակը մտավ հանրայնացման փուլ: Իրենց գաղափարների տարածման համար խմբակի անդամները ստեղծում են Էռնստ Մախի ակումբը (գերմ.՝ Verein Ernst Mach), որի նախագահ է դառնում Մ.Շլիկը: Էռնստ Մախի ակումբի շրջանակներում խմբակի մասնակիցները կազմակերպում են տարբեր թեմաներով հանրային դասալսումներ՝ փիլիսոփայության, մաթեմատիկայի, ֆիզիկայի, աստվածաբանության և այլ թեմաներով: Դրա հետ մեկտեղ, խմբակում լույս է տեսնում «Էռնստ Մախի ակումբի տեղեկատվություն» տպագիր հրատարակությունը, որտեղ հրատարակվում են խմբակի անդամների գիտական աշխատանքները:

1929 թվականին Պրահայում անցկացվող ճշգրիտ գիտությունների իմացաբանական գիտաժողովում Նեյրատը Վիեննայի խմբակի անունից ներկայացնում է «Աշխարհի գիտական հասկացությունը, Վիեննայի խմբակ» հռչակագիրը (գերմ.՝ Wissenschaftliche Weltauffassung — Der Wiener Kreis): Հռչակագրի մեջ բանաձևված էին նեոպոզիտիվիզմի հիմնական սկզբունքները: Հռչակագրում ցույց էին տրված փիլիսոփայական և գիտական մտքի այն ուղղություները, որոնց շարունակողներ էին իրենց համարում խմբակի անդամները:

Այդ ժամանակ էլ վերջնականապես ձևավորվում է Վիեննայի ակումբը և կապեր է հաստատվում նույնանման ոգով խմբերի հետ: Օրինակ 1930 թվականին Վիեննայի խմբակը Ռեյխենբախի խմբակի (ևս մի նեոպոզիտիվիստական խումբ՝ Բեռլինի խմբակ անվանումով) հետ սկսեց թողարկել «Ճանաչում» ամսագիրը, որի առաջին համարում տպագրվեց խմբակի հռչակագիրը: Բացի այդ, Վիեննայի խմբակին են սկսում հարել այնպիսի գիտնականներ, ինչպիսիք են Ջոն ֆոն Նեյմանը, Ֆ. Ռամսեյը, Ա. Ֆրենկելը և ուրիշները: Այդ տարի Վիեննայից Ամերիկայի Միացյալ Նահանգներ է տեղափոխվում Գ. Ֆեյգլը, ով քիչ դերակատարում չէր ունեցել խմբակի գործունեության մեջ: Հետագայում հենց նրա շնորհիվ է խմբակի գաղափարախոսությունը լայնորեն տարածում գտնում նաև արտերկրում:

1930 թվականին ճշգրիտ գիտությունների իմացաբանական երկրորդ համաժողովի մասին Քյոնիգսբերգ Գյոդելը ներկայացնում է իր ֆորմալ թվաբանության սկզբունքային սահմանափակումների մասին աշխատությունը: Ա. Ֆ. Վայսմանը և Վ. Գեյզենբերգը ներկայացրեցին քվանտային մեխանիկայի, մաթեմատիկայում վերիֆիկացիայի սկզբունքների մասին իրենց աշխատությունը: 1930-ական թվականներին Վիեննայի խմբակի անդամները ակտիվորեն սկսում են քննարկել նեոպոզիտիվիզմի գաղափարները:

1935 թվականին Պրահայում տեղի է ունենում համակցված գիտությունների առաջին միջազգային համաժողովը, որի ընթացքում խմբակի անդամները հանդես են գալիս միասնական փիլիսոփայական ուղղության ներքո: Համաժողով են այցելում 20 երկրների շուրջ 170 գիտնականներ: Համաժողովի ընթացքում քննարկվում է «Համակցված գիտությունների հանրագիտարան» ստեղծելու թեման:

1936 թվականին Կոպենհագենում տեղի է ունենում համակցված գիտությունների երկրորդ միջազգային համաժողովը՝ «Ֆիզիկայի և կենսաբանության պատճառականության խնդիրներ» թեմայով: Այդ համաժողովին մասնավորապես ուշադրություն է դարձվում քվանտային մեխանիկայի կոպենհագենյան մեկնաբանությանը[4]:

Խմբակի գործունեության ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականին համակցված գիտությունների երկրորդ միջազգային համաժողովի փակման հաջորդ օրը Վիեննայի համալսարանի աստիճանների վրա Մորից Շլիկը սպանվում է իր իսկ ասպիրանտի կողմից: Դրանից հետո Վիեննայի խմբակը դադարեցնում է հանդիպումները, սակայն համագումարները դեռ շարունակվում են կազմակերպվել: Հաջորդ երկու համագումարները տեղի են ունենում 1937 թվականին՝ Փարիզում և 1938 թվականին՝ Քեմբրիջում (վերջինը Եվրոպայում):

1938 թվականին Վիեննայի խմբակը սկսում է քանդվել, իսկ Նացիստական Գերմանիայի կողմից Ավստրիայի գրավմամբ վերջնականապես դադարում է գոյություն ունենալ: Վիեննայի խմբակի շատ անդամներ արտագաղթում են Միացյալ Նահանգներ, որտեղ նրանց շնորհիվ աստիճանաբար տրամաբանական պոզիտիվիզմի ուժեղ շարժում է ձևավորվում: Այդպես հինգերորդ (1939թ.) և վեցերորդ (1941թ.) համակցված գիտությունների միջազգային համաժողովները անց են կացվում Քեմբրիջում (Մասաչուսեց) և Չիկագոյում: Համաժողովների դադարում են կազմակերպվել Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով[4]:

Բացի Ամերիկայի Միացյալ Նահանգներից, խմբակի գաղափարախոսությունը մեծ տարածում է գտնում նաև աշխարհի այլ վայրերում՝ Անգլիայում, Ֆրանսիայում, Ֆինլանդիայում և այլուր: Բայց Երրորդ Ռեյխում խմբակի գործունեությունը արգելված էր և համարվում էր «պայթյունավտանգ»[6]:

Վիեննայի խմբակի ներկայացուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիեննայի խմբակը կազմված էր ականավոր բազմաթիվ մարդկանցից և դարձավ նեոպոզիտիվիզմի գաղափարախոսական կենտրոն: Խմբակի հիմնադիրն է համարվում փիլիսոփա Մորից Շլիկը: Խմբակի մյուս կարևոր գործիչներից են համարվում մաթեմատիկոս և տրամաբանող Կուրտ Գյոդելը, փիլիսոփա Ռուդոլֆ Կառնապը, մաթեմատիկոս Հանս Հանը, սոցիոլոգ և տնտեսագետ Օտտո Նեյրատը, փիլիսոփա Կառլ Հեմեպելը, ֆիզիկոս և մաթեմատիկոս Ֆիլիպ Ֆրանկը, փիլիսոփա Հանս Ռայխենբախը, ֆիզիկոս և մաթեմատիկոս Ֆրիդրիխ Վայսմանը և փիլիսոփա Վիկտոր Կրաֆտը[7]: Խմբակի կազմում էին նաև Գուստավ Բերգմանը, փիլիսոփա և տրամաբանող Ռուդոլֆ Կառնափը, Շլիկի ուսանողը՝ Մարսել Նատկինը, մաթեմատիկոս Թեոդոր Ռադակովիչը և Օլգա Հան Նեյրատը (նա Օտտո Նեյրատի կինն էր և Հանս Հանի քույրը): Վիեննայի խմբակի կարճաժամկետ մասնակից, սակայն ջերմ աջակիցներ ու գաղափարի տարածողներ էին անգլիացի Ալֆրեդ Հայերը և ամերիկացի Ուլարդ Քուայնը: Վիեննայի խմբակում հատուկ կարգավիճակ ունեին Լյուդվիգ Վիտգենշթայնը և Կարլ Փոփերը: Առաջինը ընկալվում էր որպես հոգևոր ուսուցիչ, ում մոտ պրոֆեսոր Շլիկը գնում էր ունկնդրության[8], երկրորդը, որպես խմբակի «պաշտոնական քննադատ» (հայտնի է, որ 1934 թվականին Փոփերն իր հիմնական աշխատությունում քննադատության ենթարկեց վերիֆիկացիոնիզմի սկզբունքը՝ այն հակադրելով ֆալսիֆիկացիայի սկզբունքի հետ):

Վիեննայի խմբակի գաղափարախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոտո-խմբակի հավաքներից առաջ Վիեննայի համալսարանում արդեն կար գիտա-էմպիրիկ փիլիսոփայության բազան, որի հիմքերը դրվել էին Մախի ու Բոլցմանի կողմից[9]: Վիեննայի խմբակի գաղափարները ձևավորվել են մի քանի փիլիսոփայական գաղափարների և դրույթների ազդեցության ներքո[10]: Այդպես, պոզիտիվիստական և էմպիրիկ դրույթները խմբակում ձևավորվել են Է. Մախի, Դ.Յումի, O. Կոնտի, Դ. Միլի, Ռ, Ավենարիուսի և լուսավորության փիլիսոփաների աշխատությունների ազդեցության ներքո: Իր «Ճանաչում և մոլորություն» աշխատության մեջ Է. Մախը բոլոր գիտական մտորումների հանդեպ պահանջ ձևակերպեց, այդ թվում նաև այն, որ ֆիզիկական գիտության մեջ դատողությունները պետք է ստուգվեն փորձված միջոցներով, հակառակ դեպքում դրանք անիմաստ են: Այս գաղափարը հիմք է հանդիսացել Վիեննայի խմբակի անդամների հակամետաֆիզիկ դիրքորոշման հիմքում:

Վիեննայի խմբակի անդամների մոտ գիտական մեթոդների ու նպատակների տեսլականը ձևավորվել է Է. Մախի, Հ. Հելմհոլցի, Գ. Ռիմանի, Ա. Պուանկարի, Պ. Դյուհեմի, Լ. Բոլցմանի և Ա. Էյնշտեյնի աշխատությունների ազդեցության ներքո: Վիեննայի խմբակի անդամների վրա տպավորիչ ազդեցություն է գործել հարաբերականության տեսությունը, որը Ֆ.Ֆրանկը անվանում էր նոր պոզիտիվիզմի ոգով գիտական տեսության հիանալի օրինակ, քանի որ այդ տեսությունը առանձնացված էր այն փաստերից, որոնք պետք է նկարագրեր, ինչպես նաև նախատեսում էր հատուկ դիտարկումներ՝ ձգողականության ուժի ներքո լույսի տատնումը և այլն:

Բացի այդ, Վիեննայի խմբակի անդամները ծանոթացան տրմաբանության բնագավառի այնպիսի աշխատությունների հետ, որոնց հեղինակներն են Գ. Լեյբցինը, Ջ. Պեանոն, Գ. Ֆրեգեն, Է. Շրյոդերը, Բ. Ռասելը, Ա. Ուայտհեդը, Լ. Վիտգենշտեյնը: Այդպես խմբակում ակտիվ քննարկվում էին Ռասելի և Ուայդհեդի «Principia mathematica» աշխատությունը՝ մաթեմատիկայի հիմնավորման մասին: Մաթեմատիկայի հիմնավորման մյուս կարևոր աշխատությունը հանդիսանում էր Ֆրեգեի ուսումնասիրությունը, որում փորձ էր կատարվում ապացուցել, որ մաթեմատիկայի հիմքը հանդիսանում է հենց տրամաբանությունը:

Վիենայի խմբակում նաև ընթերցվում էին Մ. Պաշի, Պեանոյի, Վայլատի, Պյերի և Դ. Հիլբերտի հեղինակած աքսիոմատիկական աշխատությունները: Պոզիտիվ սոցիոլոգիայի մասով անդամները ուսումնասիրում էին Էպիկուրոսի, Յումի, Բենտամի, Միլլի, Կոնտի, Ֆեյերբախի, Կ. Մարքսի, Գ. Սպենսերի, Մյուլլեր-Լայերի, Պոպեր-Լինկեուսի և Կառլ Մենգերի աշխատությունները:

Տրամաբանություն և մաթեմատիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռասելի և Ուայթհեդի կողմից «Principia mathematica» աշխատությունում մաթեմատիկայի հիմնական հասկացություները տրամաբանության միջոցով հիմնավորելուց և տրամաբանա-փիլիսոփայական տրակտատում Վիգտենշտեյնի կողմից մաթեմատիկան սովորական զազրաբանություն ներկայացնելուց հետո խմբակի մասնակիցները եկան այն եզրակացության, որ մաթեմատիկան և տրամաբանությունը ապրիորի վերլուծելի են իրենց բնույթով, և միևնույն ժամանակ մաթեմատիկան համադրելի է տրամաբանության հետ[11]: Նման կերպ խմբակի անդամները իրատեսական էին համարում տրամաբանականության հիմնումը:

Էմպիրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիեննայի խմբակի գաղափարների վրա մեծ ազդեցություն ունեցավ Վիտհենշտեյնը: Ծանոթ լինելով «Principia Mathematica» աշխատությունում տրամաբանական ատոմիզմի մոդելին՝ իր տրամաբանա-փիլիսոփայական տրակտատում այդ մոդելը տարածել է աշխարհի մասին բոլոր գիտելիքների վրա: Այդ մոդելի գլխավոր դրույթներն էին հանդիսանում էքզիստենցիալիզմը (առաջարկների միջև կապը դիտարկվում է դրանց ճշմարտացիության գործոնի ենթատեքստում) և ատոմարությունը (գիտությունը համադրվում է անկախ ատոմար առաջարկների հետ): Խմբակի անդամները, որպես էմպերիզմի կողմնակիցներ, այս մոդելը ձևափոխել են իրենց տեսանկյունից ելնելով: Ըստ նրանց՝ աշխարհի մասին բոլոր գիտելիքները ամփոփվել են զգայական ստուգելի հաստատումներով, որոնց նրանք կոչում էին արձանագրային դրույթներ[12]:

Վերիֆիկացիոնիզմ և մետաֆիզիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբակի անդամների մեծամասնության հավանությանն արժանացած գաղափարներից մեկը Է. Մախի արտահայտությունն է այն մասին, որ «դատողությունները, որոնք ոչ ստուգման են ենթակա և ոչ էլ ժխտվել են, չեն կարող որևէ կապ ունենալ գիտության հետ»: Թեև խմբակի անդամները որոշեցին, որ մաթեմատիկական խնդիրները ոչ մի փաստ չեն արտացոլում (այսինքն ապրիորի վերլուծական են), ուստի անիմաստ են, սակայն նույնը նրանք չկարողացան ասել էմպիրիկ գիտությունների մասին, որոնք արտացոլում են իրական կյանքի փաստերը և սինթետիկ «aposteriori» են: Վիեննական խմբակի կողմից առաջարկվել է մի սկզբունք, համաձայն որի՝ իրական կյանքի միայն փորձով փորձարկելի դատողությունները իմաստ ունեին: Այդ տրամաբանական սկզբունքը ստացավ վերիֆիկացիոնիզմ անվանումը: Համաձայն Վիեննայի խմբակի գաղափարների՝ ոչ վերիֆիկացվող առաջարկությունները, բացի այն որ անիմաստ էին, նաև փսևդոխնդիրներ էին ստեղծում[11]:

Մեթոդաբանություն և ունիֆիկացված գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիեննայի խմբակի անդամները թեև գիտությունները կիսում էին բնականի և հումանիտարի, սակայն նրանք կարծում էին, որ թե՛ առաջինները և թե՛ երկրորդները պետք է միևնույն բնագիտական մեթոդաբանությանը ենթարկվեն: Նման ձևով խմբակի անդամները փորձում էին ունիֆիկացված գիտություն ստեղծել, որը համաձայնեցված կլիներ իրենց մոնոպոլ դիրքորոշման հետ: Այսպիսով, շրջանակի անդամները փորձեցին ստեղծել միասնական գիտություն, որը կհամապատասխանի մոնիզմ դիրքորոշմանը[11]:

Տրամաբանական պոզիտիվիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիեննայի խմբակում մեծ դերակատարություն ունեցավ մախիզմը, որը մեծ ազդեցություն ուներ Վիեննայի համալսարանում: Մախիզմի էմպիրիզմն ու ֆենոմենալիզմը գիտական ճանաչման մեկնաբանության համատեքստում Լյուդվիգ Վիտհենշտեյնի «տրամաբանական-փիլիսոփայական տրակտատում» ներկայացված գիտության փիլիսոփայությունում լեզվի տրամաբանական վերլուծության գաղափարների հետ համատեղ լայնորեն կիրառվում էր Վիեննայի խմբակի անդամների կողմից[13]: Վիտհենշտեյնից փոխառնելով ատոմար առաջարկների գաղափարը՝ խմբակի անդամները ձևավորեցին փորձերում «անմիջական տրված» արտահայտող գիտական լեզվի մասին պնդումների հիմնարար մոդելը: Այս հիմնարար հասկացությունները ստացան պրոտոկոլային առաջարկների անվանումներ և դիտարկվեցին որպես հաստատուն իրողություններ, որոնց հետ համեմատությունները երաշխավորում էին այս կամ այն վերլուծելի հաստատումների, այսինքն՝ իրական գիտությունների վերիֆիկացումը: Գիտության ժամանակակից մեթոդոլոգիայում որևէ մեկնաբանությունից ազատ՝ մաքուր փորձի անվերապահ արժանահավատությունը կորցնում է իմաստը, այդ պատճառով էլ Վիեննայի խմբակի անդամների տվյալ գաղփարը ավելի շուտ հետաքրքիր է փիլիսոփայա-մեթոդոլոգիական մտքի պատմության իմաստով[14]: Փիլիսոփայական խնդիրներից շատերի լուծման համար, ինչպես նաև գիտական լեզվի վերլուծության տեսանկյունից խմբակի անդամները գործածել են մաթեմատիկական տրամաբանության կառուցվածքը: Հետագայում դա օգնել է հաստատել կամ հերքել գիտական տեսությունները:

1920-ական թվականներին Վիեննայի խմբակի գաղափարախոսության հիմքի վրա առաջացել է նեոպոզիտիվիզմի այնպիսի ուղղություն, ինչպիսին տրամաբանական պոզիտիվիզմն է: Տրամաբանական պոզիտիվիզմին հատուկ էր վառ արտահայտված սցիենտիզմը, այսինք՝ այն համոզմունքների համակարգը, որը գիտության հիմնարար դերն էր հաստատում աշխարհի մասին դատողություններում: Ոչ հազվադեպ են սցիենտիստները «օրինակելի գիտություններ» համարում ֆիզիկան ու մաթեմատիկան՝ վստահեցնելով, որ բոլոր գիտությունները պետք է կառուցվեն հենց դրանց հիմքերի վրա:

Օգտագործված գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնային գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Carnap, Rudolf. "Überwindung der Metaphysik durch Logische Analyse der Sprache" in Erkenntnis, vol. 2, 1932 (English translation "The Elimination of Metaphysics Through Logical Analysis of Language" in Sarkar, Sahotra, ed., Logical empiricism at its peak: Schlick, Carnap, and Neurath, New York : Garland Pub., 1996, pp. 10–31)(գերմ.)(անգլ.)
  • Neurath, Otto and Carnap, Rudolf and Morris, Charles W. Foundations of the Unity of Sciences, vol. 1, Chicago : The University of Chicago Press, 1969.(անգլ.)
  • Wissenschaftliche Weltauffassung. Der Wiener Kreis, 1929. English translation The Scientific Conception of the World. The Vienna Circle in Sarkar, Sahotra, ed., The Emergence of Logical Empiricism: from 1900 to the Vienna Circle, New York : Garland Publishing, 1996, pp. 321–340(գերմ.)
  • Stadler, Friedrich and Uebel, Thomas (eds.): Wissenschaftliche Weltauffassung. Der Wiener Kreis. Hrsg. vom Verein Ernst Mach (1929). Reprint of the first edition. With translations into English, French, Spanish and Italian. Vienna: Springer, 2012.(գերմ.)
  • Stöltzner, Michael and Uebel, Thomas (eds.). Wiener Kreis. Texte zur wissenschaftlichen Weltauffassung. Meiner, Hamburg, 2006, 3-7873-1811-9.(գերմ.)
  • Огурцов А. П. Венский кружок и теория относительности // Вестник РГНФ, М., 2007, № 1. С. 94-101.(ռուս.)
  • Руднев В.П. Венский Кружок: Энциклопедия логического позитивизма // Логос, 2001, № 4. С. 137—146.(ռուս.)
  • В. Крафт Венский кружок. Возникновение неопозитивизма. — Идея—Пресс, 2003. — 244 с. — ISBN 5-7333-0077-9(ռուս.)
  • Philosophie, Wissenschaft, Aufklärung: Beiträge zur Geschichte und Wirkung des Wiener Kreises. B.-N.Y., 1985.(գերմ.)

Երկրորդային գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ayer, Alfred Jules. Language, Truth and Logic. London, Victor Gollancz, 1936.(անգլ.)
  • Ayer, Alfred Jules. Logical Positivism. Glencoe, Ill: Free Press, 1959.(անգլ.)
  • Barone, Francesco. Il neopositivismo logico. Roma Bari: Laterza, 1986.(անգլ.)
  • Bergmann, Gustav. The Metaphysics of Logical Positivism. New York: Longmans Green, 1954.(անգլ.)
  • Cirera, Ramon. Carnap and the Vienna Circle: Empiricism and Logical Syntax. Atlanta, GA: Rodopi, 1994.(անգլ.)
  • Damböck, Christian (2013)։ «Nachwort»։ in Damböck, Christian։ Der Wiener Kreis — Ausgewählte Texte (German)։ Stuttgart: Reclam։ էջեր 227—244 (գերմ.)
  • Frank, Philipp: Modern Science and its Philosophy. Cambridge, 1949.(անգլ.)
  • Friedman, Michael, Reconsidering Logical Positivism. Cambridge, UK: Cambridge University Press, 1999.(անգլ.)
  • Gadol, Eugene T. Rationality and Science: A Memorial Volume for Moritz Schlick in Celebration of the Centennial of his Birth. Wien: Springer, 1982.(անգլ.)
  • Geymonat, Ludovico. La nuova filosofia della natura in Germania. Torino, 1934.(իտալ.)
  • Giere, Ronald N. and Richardson, Alan W. Origins of Logical Empiricism. Minneapolis: University of Minnesota Press, 1997.(անգլ.)
  • Haller, Rudolf. Neopositivismus. Eine historische Einführung in die Philosophie des Wiener Kreises. Wissenschaftliche Buchgesellschaft, Darmstadt, 1993, 3-534-06677-4.(գերմ.)
  • Kraft, Victor. The Vienna Circle: The Origin of Neo-positivism, a Chapter in the History of Recent Philosophy. New York: Greenwood Press, 1953.(գերմ.)
  • Limbeck, Christoph and Stadler, Friedrich (eds.). The Vienna Circle. Texts and Pictures of an Exhibition. Münster-Berlin-London 2015. 978-3-643-90649-6(գերմ.)
  • McGuinness, Brian. Wittgenstein and the Vienna Circle: Conversations Recorded by Friedrich Waismann. Trans. by Joachim Schulte and Brian McGuinness. New York: Barnes & Noble Books, 1979.(անգլ.)
  • Parrini, Paolo; Salmon, Wesley C.; Salmon, Merrilee H. (ed.) Logical Empiricism — Historical and Contemporary Perspectives, Pittsburgh: University of Pittsburgh Press, 2003.(անգլ.)
  • Reisch, George. How the Cold War Transformed Philosophy of Science : To the Icy Slopes of Logic. New York: Cambridge University Press, 2005.(անգլ.)
  • Rescher, Nicholas (ed.). The Heritage of Logical Positivism. University Press of America, 1985.(անգլ.)
  • Richardson, Alan. “The Scientific World Conception. Logical Positivism”, in: T. Baldwin (Hg.), The Cambridge History of Philosophy, 1870-1945, 2003, 391-400.(անգլ.)
  • Richardson, Alan and Uebel, Thomas (ed.). The Cambridge Companion to Logical Empiricism. Cambridge, 2007.(անգլ.)
  • Salmon, Wesley and Wolters, Gereon (ed.), Logic, Language, and the Structure of Scientific Theories: Proceedings of the Carnap-Reichenbach Centennial, University of Konstanz, 21–24 May 1991, Pittsburgh: University of Pittsburgh Press, 1994.(անգլ.)
  • Sarkar, Sahotra. The Emergence of Logical Empiricism: From 1900 to the Vienna Circle. New York: Garland Publishing, 1996.(անգլ.)
  • Sarkar, Sahotra. Logical Empiricism at its Peak: Schlick, Carnap, and Neurath. New York: Garland Pub., 1996.(անգլ.)
  • Sarkar, Sahotra. Logical Empiricism and the Special Sciences: Reichenbach, Feigl, and Nagel. New York: Garland Pub., 1996.(անգլ.)
  • Sarkar, Sahotra. Decline and Obsolescence of Logical Empiricism: Carnap vs. Quine and the Critics. New York: Garland Pub., 1996.(անգլ.)
  • Sarkar, Sahotra. The Legacy of the Vienna Circle: Modern Reappraisals. New York: Garland Pub., 1996.(անգլ.)
  • Spohn, Wolfgang (ed.), Erkenntnis Orientated: A Centennial Volume for Rudolf Carnap and Hans Reichenbach, Boston: Kluwer Academic Publishers, 1991.(անգլ.)
  • Stadler, Friedrich. The Vienna Circle. Studies in the Origins, Development, and Influence of Logical Empiricism. New York: Springer, 2001. – 2nd Edition: Dordrecht: Springer, 2015.(անգլ.)
  • Stadler, Friedrich (ed.). The Vienna Circle and Logical Empiricism. Re-evaluation and Future Perspectives. Dordrecht – Boston – London, Kluwer, 2003.(անգլ.)
  • Uebel, Thomas. Vernunftkritik und Wissenschaft: Otto Neurath und der erste Wiener Kreis. Wien-New York 2000.(գերմ.)
  • Uebel, Thomas, "On the Austrian Roots of Logical Empiricism" in Logical Empiricism — Historical and contemporary Perspectives, ed. Paolo Parrini, Wesley C. Salmon, Merrilee H. Salmon, Pittsburgh : University of Pittsburgh Press, 2003, pp. 76–93.(անգլ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Paul Weingartner, Gerhard Schurz, Georg Dorn Advances in Scientific Philosophy: Essays in Honour of Paul Weingartner on the Occasion of the 60th Anniversary of His Birthday. — Rodopi, 1991. — P. 270. — ISBN 9051833172(անգլ.)
  2. Paolo Parrini, The Wesley C Salmon, Merrilee H. Salmon Logical Empiricism: Historical & Contemporary Perspectives. — University of Pittsburgh Press. — P. 79. — ISBN 0822959496(անգլ.)
  3. Sahotra Sarkar, Jessica Pfeifer, Justin Garson Hahn Hans. — The philosophy of science: an encyclopedia. N-Z, Indeks, Том 1. — ISBN 0415939275(անգլ.)
  4. 4,0 4,1 4,2 Виктор Крафт перевод: Александр Никифоров Назарова. О.А. "От второго позитивизма к третьему..." // Венский кружок. Возникновение неопозитивизма = Der Wiener Kreis: Der Ursprung des Neopositivismus. — Идея-Пресс, 2003. — 224 с. — ISBN 5-7333-0077-9(ռուս.)
  5. RONALD N AUTOR GIERE, Alan W. Richardson Origins of Logical Empiricism. — Minnesota Studies in Philosophy of Science S. — U of Minnesota Press, 1996. — Т. 16. — ISBN 0816628343(անգլ.)
  6. Виктор Крафт Венский кружок. Возникновение неопозитивизма = Der Wiener Kreis: Der Ursprung des Neopositivismus. — Идея-Пресс, 2003. — 224 с. — ISBN 5-7333-0077-9(ռուս.)
  7. ЛОГИЧЕСКИЙ ПОЗИТИВИЗМ (չաշխատող հղում — պատմություն)(ռուս.)
  8. Божественный Людвиг.(ռուս.)
  9. О.А. Назарова ВЕНСКИЙ КРУЖОК И ВИТГЕНШТЕЙН(ռուս.) // Вестник Томского государственного университета. Философия. Социология. Политология. — Национальный исследовательский Томский государственный университет, 2007. — В. 1. — С. 31-40. — ISSN 1998-863X.(ռուս.)
  10. Венский кружок на энциклопедиях.(ռուս.)
  11. 11,0 11,1 11,2 Uebel, Thomas Vienna Circle // The Stanford Encyclopedia of Philosophy.(անգլ.)
  12. Философия науки: учеб. пособие / Под ред. д-ра филос. ф 51 наук А. И. Липкина. — М.: Эксмо, 2007. — 608 с.(ռուս.)
  13. «Венский кружок» — статья в Новой философской энциклопедии.(ռուս.)
  14. «Протокольные предложения» — статья в Новой философской энциклопедии.(ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]