Ռուդոլֆ Կառնապ
Ռուդոլֆ Կառնապ (գերմ.՝ Rudolf Carnap, մայիսի 18, 1891[1][2][3][…], Ռոնսդորֆ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4][5][6] և Վուպերտալ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[7] - սեպտեմբերի 14, 1970[1][8][9][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[10][11][12][…]), գերմանա-ամերիկյան փիլիսոփա և տրամաբան։ Պրահայի գերմանական համալսարանի պրոֆեսոր 1931—1935 թթ.։ 1935 թ. գաղթել է ԱՄՆ։ Չիկագոյի 1936—52 թթ. և Կալիֆոռնիայի 1954 թ. համալսարանների պրոֆեսոր, Ամերիկյան ԳԱ անդամ։ Փիլիսոփայության հիմնական խնդիրը համարելով մաթեմատիկական տրամաբանության ապարատի միջոցով գիտության ելակետային հասկացությունների ճշգրտումը՝ Կառնապը սահմանափակել է նրա առարկան գիտելիքի կառուցվածքային վերլուծությամբ, դրանով իսկ մերժելով փիլիսոփայության աշխարհայացքային բնույթը։ Ժխտել է գիտության լեզվի և մատերիական օբյեկտների միջև եղած կապերի գիտական բացահայտման հնարավորությունը, գիտության տրամաբանությունը սահմանափակել հասկացությունների, նախադասությունների ու տեսությունների միջև գոյություն ունեցող կապերի զուտ ձևաբանական վերլուծությամբ։ Հետագայում նա լրացրել է այդ վերլուծությունը իմաստաբանական տեսությամբ, ինդուկտիվ տրամաբանությունը ներկայացրել է որպես հավանականային տրամաբանություն, զարգացրել է մոդալ տրամաբանության իմաստաբանական մեկնաբանությունը և, որոնց արդյունքներից շատերը կիրառվել են կիբեռնետիկայում։ Կառնապի վերջին շրջանի աշխատություններում ակնհայտ են բնագիտական-մատերիալիստական միտումները, որոնք, սակայն, անհրաժեշտ զարգացում չեն ստացել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- 1 2 Google Books(բազմ․) — 2005.
- 1 2 Google Books(բազմ․) — 2005.
- 1 2 Google Books(բազմ․) — 2005.
- 1 2 verschiedene Autoren Biographisches Lexikon zur Geschichte der böhmischen Länder (գերմ.) — R. Oldenbourg Verlag, Collegium Carolinum, 2000.
- 1 2 http://www.brainyquote.com/quotes/authors/r/rudolf_carnap.html
- 1 2 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- 1 2 http://www.astro.com/astro-databank/Carnap,_Rudolf
- 1 2 http://www.wisdomsupreme.com/dictionary/rudolf-carnap.php
- 1 2 https://www.newworldencyclopedia.org/entry/Rudolf_Carnap
- 1 2 CONOR.Sl
- 1 2 3 Mathematics Genealogy Project — 1997.
- 1 2 Bouriau C. Le « comme si » — 2013. — P. 123—138. — ISBN 978-2-204-09860-1
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդոլֆ Կառնապ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 271)։ |
- Մայիսի 18 ծնունդներ
- 1891 ծնունդներ
- Սեպտեմբերի 14 մահեր
- 1970 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Վիեննայի համալսարանի դասախոսներ
- Չիկագոյի համալսարանում դասավանդողներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ենայի համալսարանի շրջանավարտներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Վիեննայի համալսարանի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Անձինք այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- 20-րդ դարի աթեիստներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 20-րդ դարի փիլիսոփաներ
- Ամերիկացի փիլիսոփաներ
- Բրիտանական ակադեմիայի թղթակից-անդամներ
- Գերմանացի աթեիստներ
- Գերմանացի փիլիսոփաներ
- Գիտության փիլիսոփաներ
- Մաթեմատիկայի փիլիսոփաներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Գերմանացի լեզվաբաններ
- Գերմանացի գիտնականներ