Jump to content

Լեռնե՜ր ներշնչված դարձյալ ձեզանով…

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեռնե՜ր ներշնչված դարձյալ ձեզանով…
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1890

«Լեռնե՜ր ներշնչված դարձյալ ձեզանով…», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություն՝ գրված 1890 թվականին[1], «Հառաչանք» պոեմի նախերգանք։

Ինքնագիրը չի պահպանվել։ Կորել է 1908 թվականի դեկտեմբերի 23-ի լույս գիշերը, երբ բանաստեղծին ձեռբակալելուց առաջ ժանդարմերիան խուզարկել է բանաստեղծի բնակարանը և այլ ձեռագրերի հետ բռնագրվել է նաև պոեմի հիշյալ ձեռագիրը։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ տպագրվել է՝ «Դաշնակներ» (փոփոխած, Թիֆլիս, 1896 թվական), այնուհետև «Բանաստեղծություններ», (Թիֆլիս 1903), 1908 և 1922 թվականներին։ Թումանյանն իր ժողովածուների մեջ այս բանաստեղծությունը ավելացրել է, համարելով իր ամբողջ ստեղծագործությունների նախերգանք։ Այս նախերգանքով է սկսվել Եղիշե Չարենցի 1934 թվականի «Գեղարվեստական երկեր» ժողովածուն։ Թումանյանը հետևելով այդ սովորությանը և գիտակցելով այդ բանաստեղծության կարևորությունը՝ իր լիակատար ժողովածուի առաջին հատորը նույնպես սկսել է «Նախերգանքով»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու,հատոր 1. Երևան: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 595.