Ընտանի կենդանիների գերեզմանոց (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընտանի կենդանիների գերեզմանոց
անգլ.՝ Pet Sematary
ՀեղինակՍթիվեն Քինգ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրսարսափ
ԹեմաԶոմբի կենդանի
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Վենդիգո
Նկարագրում էLudlow?
ՆախորդChristine?
ՀաջորդՄարդագայլի ցիկլ
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվնոյեմբերի 14, 1983

«Ընտանի կենդանիների գերեզմանոց» (անգլ.՝ Pet Sematary), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի վեպը` գրված գոթական գրականության գրական պոստմոդերնիզմ ոճով, առաջին անգամ հրատարակվել է 1983 թվականին Doubleday հրատարակչության կողմից։ Գլխավոր սյուժետային գծի համաձայն ընտանեկան զույգը` Ռեյչել և Լուիս Կրիդը, իրենց երկու երեխաների հետ տեղափոխվում են Լանդլոու քաղաք։ Բնակավայրից ոչ հեռու երեխաները կազմակերպում են իրենց ընտանի կենդանիների թաղումը։ Լուիսին իր մահացած պացիենտի հոգին զգուշացնում է` արգելելով գնալ ընտանի կենդանիների գերեզմանոցի ետևի անտառը, սակայն պրոտագոնիստը բազմակի անգամ խախտում է արգելքը։ Մահվան թեման շոշափելով` շարադրանքի մեջ Քինգը օգտագործում է երեխայի կորստի վախը և նեկրոֆոբիան։

Վեպի միտքը այցելում է գրողին մահացած Սմակի կատվի թաղումից հետո։ Հեղինակը աշխատությունը համարում էր այնքան վախենալու, որ գրքի վրա աշխատանքը ավարտելուց հետո հրաժարվում է այն հրատարակելու մտքից։ Սակայն, հրատարակչի հետ ֆինանսական պրոբլեմների պատճառով, Քինգը համաձայնվեց հրատարակել գիրքը։ Վեպը դրական արձագանքի արժանացավ ինչպես ամերիկացի, այնպես էլ անգլիացի ընթերցողների կողմից։ «Ընտանի կենդանիների գերեզմանոցը» արժանացավ «Ֆենտեզիի համաշխարհային մրցանակաբաշխության» մրցանակին և «Լոկուսի» մրցանակին։ Գրաքննադատները, գիրքը վախենալու համարելով, նշեցին Վիլյամ Ուայմերկ Ջոկոբսի, Մերի Շելլիի և Նաթանիել Հոթորնի աշխատությունների ազդեցությունը։ Որոշ տեսաբաններ դժգոհ մնացին վեպում վախերի մակերեսային օգտագործումից։ Վեպը էկրանարկվել է 1989 թվականին ռեժիսոր Մերի Լամբերտի կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիս Կրիդը` բժիշկը Չիկագոյից, իր կնոջ և երկու երեխաների` Էլլիի և Գեդժի հետ տեղափոխվում է Լանդլոուի նոր տուն։ Իրենց հարևանն է դառնում Ջուդ Կրենդալլը, ով իր ողջ կյանքը ապրել էր այս տարածքներում։ Լուիսը և Ջուդը ընկերներ են դառնում։ Մի քանի շաբաթ անց Ջուդը Կրիդների ընտանիքին հրավիրում է իրենց տան հետևից սկսվող արահետով զբոսանքի։ Արահետը տանում էր ընտանի կենդանիների գերեզմանոց, որտեղ երեխաները թաղում էին իրենց կենդանիներին։ Հաջորդ օրը Լուիսի և Ռեյչելի մեջև վեճ է ծագում. Ռելչելը չի խրախուսում մահվան մասին նմանատիպ խոսակցությունները և նման վայրեր այցելելը։ Ավելի ուշ պարզվում է, որ Ռեյչելը մանուկ հասակում ստացել է ծանր հոգեկան հարված իր քույր Զելդայի մեջքի մենինգիտից մահը տեսնելուց հետո։ Լուիսը աշխատանքի է ընդունվում քոլեջի բժշկական կենտրոն և ստիպված է լինում տեսնել ուսանող Վիկտոր Պասկոուի մահը, ում վերջին խոսքերը ուղղված էին անձամբ Լուիսին, չնայած որ դա նրանց առաջին հանդիպումն էի։ Նա հիշեցնում է ընտանի կենդնիների գերեզմանոցի մասին և խստորեն զգուշացնում նրան չանցնել սահմանը, որից այն կողմ գերեզմանոցը շարունակվում էր անտառի միջով։ Պրոտագոնիստը արթնանում է հաջորդ առավոտյան, կարծելով, թե կատարվածը մղձավանջ է, բայց նկատում է, որ իր ոտքերը հողոտ են և ծածկված փշատերևով։

Երբ շուտով Ռեյչելը երեխաների հետ հյուրընկալում են իր ծնողներին, Էլլիի սիրելի կատուն, ում կոչել էին Ուինսթոն Չերչիլի պատվին (կրճատ՝ Չերչ), ընկնում է բեռնատարի տակ։ Ջուդը գիտի, թե որքան թանկ է կատում Էլլիի համար, այդ պատճառով ուղեկցում է Լուիսիսն կատվին թաղելու ոչ թե կենդնիների գերեզմանոցում, այլ մեկ ուրշում, որը գտնվում է նրա հետևում՝ միկմակների ցեղի գերեզմանոցում։ Ջուդի հրահանգներին հետևելով՝ Լուիսը թաղում է կատվին և նրա վրա քարերից դամբանաթումբ կառուցում։ Հաջորդ առավոտ Չերչը տուն է վերադառնում, սակայն այլևս առաջվանը չի լինում։ Նրա շարժումները դառնում են դանդաղեցված, որսալիս նա սկսում է ցուցաբերել արտառոց դաժանություն, բացի այդ նրանից ահավոր հոտ էր գալիս։ Որոշ ժամանակ անց Լուիսը սկսում է զղջալ, որ դստեր կատուն կենդնացել է։ Մի քանի ամիս անց Գեդժը, ով դեռ նոր էր սկսել քայլել, ընկնում է բեռնատարի տակ։ Հուսահատված Լուիսը սկսում է մտածել միկմակների գերեզմանոցի միջոցով որդուն կենդանացնելու մասին։ Ջուդը գլխի է ընկնում, որ վերակենդանացման միտքը անցել է Լուիսը գլխով, այդ պատճառով պատմում է նրան Թիմմի Բատերմանի պատմությունը, ով Երկրորդ համաշխարհային պատերազմից վերադարձել էր դագաղի մեջ։ Նրա հայրը՝ Բիլլի Բատերմանը, չի համակերպվում որդու մահվան հետ և վերակենդանացնում է նրան, բայց կենդանացած երիտասարդը ինքն իր նման չէր, նա ինչ-որ չար ամենագետ դևի մարմնացու էր թվում, այնպես որ Բիլլին ստիպված կրկին սպանեց իր որդուն և ինքնասպան եղավ։ Պահակներ մեջ բամբասանքներ էին տարածվել, թե հնդիկների գերեզմանոցը հին ժամանակներից դարձել է վենդիգոյի բնակավայր։

Չնայած Ջուդի նախազգուշացմանը, Լուիսի վիշտը նրան մղում է իր մտահղացման իրականացմանը։ Նա, լռելով իր պլանների մասին, համոզում է Ռեյչելին Էլլիի հետ այցելել իր ծնողներին։ Լուիսը հողից հանում է որդու դիակը և նրան՝ ինչպես ժամանակին Չերչին, թաղում հնդիկների գերեզմանոցում։ Ինքնաթիռում Էլլին մղձավանջ է տեսնում, որում Պասկոուն, ում մասին նա ոչինչ չգիտեր, տանում է նրան գերեզմանոց և նախազգուշացնում նրան հոր արարքների հետևանքների մասին։ Դստեր երազի մասին իմանալով՝ Ռեյչելը պատրաստվում է հետ թռչել Մեն։ Տոմս կար միայն մինչև Բոստոն, որտեղից նա Մեն է հասնում ավտոմեքենայով։ Մինչ Լուիսը քնած էր, մահացած Գեդժի մեջ մտած արարածը վերցնում է հերձադանակը և գնում է Ջուդի մոտ։ Ծիծաղելով ծերունու վրա՝ հրեշը սպանում է նրան, իսկ հետո նաև նոր ժամանած մորը։ Արթնանալով՝ Լուիսը տեսնում է ուղեպայուսակ տանող հետքերը և հասկանում, թե ինչ է կատարվել։ Մորֆինի մահացու չափաբաժնով նա սպանում է Չերչին, Գեդժին և այրում հարևանի տունը։ Մինչ տունը այրվում էր, խելագարված Լուիսը կնոջ դիակը տանում է հնդիկների գերեզանոց։ Նա կարծում էր, թե Ռեյչելը նույնպիսին կվերադառնա, քանի որ նա մահացել է քիչ առաջ։ Տուն վերադառնակով՝ նա խոհանոցում շարում էր պասյանսը։ Ռեյչելը ձեռքը դնում է Լուիսի ուսին և տարօրինակ խուլ ձայնով ասում. «Սիրելիս»[1]:167-175[2]:161-164:

Ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրելը[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականի սկզբին Սթիվեն Քինգը դասավանդում էր Մենի համալսարանում[3], նա ուսանողների համար դասախոսություն էր կարդում գրելու հմտությունների մասին։ Ամբողջ նահանգով չգնալու համար նա որոշում է տուն գտնել իր նոր աշխատանքի մոտակայքում։ Երկար որոնումներից հետո Քինգը իր ընտանիքի հետ տեղափոխվում է Օրրինգտոնի Ռիդեր-ռոուդում վարձած տուն՝ Բանգորից հինգ կիլոմետր հեռավորության վրա[2]:143-144: Տունը տեղակայված էր աշխույժ փողոցի մոտ, որտեղ բեռնատարների ակերի տակ հաճախ էին սատկում ընտանի կենդանիները։ Մի անգամ Ջոն Լևեսկ անունով մի տղա հարևանի աղջիկ Բետանի Ստետչիլֆիլդի հետ ճանապարհի վրա գտավ սատկած կենդանի, ըստ հիշողությունների՝ կամ սկյուռ, կամ ինչ-որ թռչուն, և թաղեց նրան տան ետևի բակում։ Շուտով «զոհերի» թիվը աստիճանաբար աճեց և գերեզմանոցը տեղափոխեցին մոտակա բլրակ։ Կենդանիների տեղափոխում էին սայլակների վրա, երեխաները փորում էին գերեզմանափոսեր, կառուցում գերեզմանաքարեր և թաղում կազմակերպում[4]:158-160: Շիրիմները տեղակայված էին պարուրաձև՝ հնագույն հավերժության նշանի տեսքով։ Գերեզմանոցի մուտքի մոտ ամրացված էին ցուցափեղկեր, որոնց վրա սխալներով գրված էր Pet Sematary[2]:161-164: Գերեզմանոցին հետևում էին մոտ երեսուն երեխա։ Երբ հեղինակը իմացավ այդ վայրի մասին, նա որոշեղ օգտագործել այդ պատմությունը իր աշխատանքներում։ Երբեմն, երբ Քինգը ցանկանում էր աշխատել լռության մեջ, նա ուղևորվում էր գերեզմանատան մոտ[4]:158-160:

Լինելով երիտասարդ ծնող՝ Քինգի ընտանիքը տան բացատում կազմակերպում էր խաղեր իրենց երեխաների՝ Օուենի և Նաոմի հետ։ Հեղինակի կինը՝ Թաբիթա Քինգը, հիշեց գրքի վրա ազդած դեպք.

Ինչպես և առաջին քայլերն անող մանուկների մեծամասնության, Օուենին թվում էր, թե մայրիկից և հայրիկից վազելը շատ զվարճալի է։ Օրենբուրգ տեղափոխվելուց անմիջապես հետո նա փախուստ կազմակերպեց. անցավ բացատը և միանգամից ուղղվեց դեպի մայրուղին՝ մահացու վտանգին ընդառաջ։ Մենք նրան բռնեցինք, բայց երկուսս էլ ահավոր անհանգստացանք։ Իսկ Օուենը, կարծես թե ոչինչ էլ չէր պատահել, սկսեց ծիծաղել՝ նայելով, թե ինչպես մայրիկն ու հայրիկը ընկան խոտերի մեջ։

Մայրուղու զոհն է դառնում նաև Քինգերի կատուն՝ Սմակին (անգլ.՝ Smucky), որը սատկում է, երբ Թաբիտան Նաոմի հետ մեկնել էր խանութ՝ գնումներ կատարելու։ Սթիվենը ցանկացավ ասել աղջկան, թե կատուն փախել է, բայց կինը պնդեց պատմել ճշմարտությունը։ Ընտանիքի անդամները գերեզմանաքար սարքեցին և ծաղիկներ դրեցին կատվի շիրիմին[4]:158-160: Նաոման լաց էր լինում և պահանջում ետ վերադարձնել կենդանուն[5]։

Վեպի գաղափարը այցելեց գրողին թաղումից երեք օր անց։ Հեղինակին գերում էր այն միտքը, թե ինչ կտապահեր, եթե նա դստերը ճշմարտությունը չբացահայտեր, ինչ կպատահեր, եթե կատուն հաջորդ օրը ողջ, սակայն սկզբունքայնորեն ուրիշ ձևի, տուն վերադառնար։ Գիշերը գրողը երազում տեսնում է քայլող դիակներ և սկսում է մտածել թաղման և ժամանակակից սովորույթների մասին՝ մահը և հուղարկավորությունը շրջապատող[3]։

Հիշում եմ, թե ինչպես փողոցն անցնելիս ես մտածում էի մայրուղում կատվի մահվան մասին, և (ինչպես ինձ թվաց) պատկերացրեցի, թե ինչպես երեխան կմահանա այս փողոցի վրա։ Մենք արդեն վազող Օուենի փորձն ունեցանք, ում ես բռնեցի և ետ քաշեցի, և երկու բան անմիջապես իրար միահյուսվեցին։ Երկգծյա փողոցի մի կողմում կատվի վերադարձի միտքն էր, իսկ փողոցի մյուս կողմում՝ երեխային վերադարձնելու գաղափարը։ Ես գերված էի այդ մտքով... Ես անմիջապես հասկացա, որ հենց սա է վեպը[3][6]։

1980-ականներին հնդիկները հաճախ էին հիշատակվում լուրերով, կապված ԱՄՆ-ի կառավարության կողմից արմատական ամերիկացիների հողային տարածքների պահանջների բավարարման հետ։ Հեղինակն անկասկած նկատի ուներ թերթերում հանդիպող հողի վաճառքի վերաբերյալ բանավեճերը և օգտագործել է այս պատմության արձագանքները Լուիսի և Ջուդի խոսակցություններում[7]։ Գերբնական Վենդիգո արարածը վերցված է Մենում ապրող հնդիկների ժողովրդական բանահյուսությունից[8]։ Ավանդազրույցների համաձայն, այս միֆիկ հրեշը ձմռանը ուտեստ որոնելով թափառում է անտառում։ Մարդու մեջ մտնելուց հետո վերջինս վերածվում է մարդակերի[9]։ Վեպի բոլոր երեք մասերը սկսում են շրջասույթներով, կապված Լազարի վերակենդանացման հետ[10]:60: Որոշ հերոսների անուններ վերցված են Աստվածաշնչից, մյուսներն ունեն կրոնական իմաստ[6]:

Գիրքը գրելու վրա հեղինակը ծախսում է երեք տարի[2]:161-164: Ստացված պատումը Քինգին գցում է դեպրեսիայի մեջ[2]:161-164, նա «Ընտանի կենդանիների գերեզմանոցի» վրա աշխատանքը համեմատել է անվերջ մարաթոնի հետ[11]:158: Գիրքը ավարտին է հասցվել 1982 թվականին[2]:360, այլ տվյալների համաձայն՝ 1979 թվականին[6]։ Քննադատները նշել են «Ընտանի կենդանիների գերեզմանոցի» խաչվող կապերը հեղինակի այլ աշխատությունների հետ։ Այսպես, կա կարծիք, որ Գեդժը մահացել է Ատրոպոսի՝ «Անքնություն» վեպի հերոսի մեղքով, ով պահում էր նրա կոշիկը՝ ինչպես և բոլոր իր զոհերի իրերը[12]։ Վեպի վերջաբանին մոտ Ռեյչելը անցնում է Սալեմս Լոտի մոտով՝ քաղաքի, որտեղ զարգանում է «Վիճակը» վեպի գործողությունները[13]։ Ջուդ Կրենդալլը հիշեցնում է չորս մարդու սպանած նախկին սենբեռնարին, ով «Կուջո» վեպից էր[12]։ Օզ աշխարհի կախարդը հանդիպում է նաև «Թալիսմանը» վեպում[14]։

Հրատարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քինգը աշխատութունը համարում էր իր գրածներից ամենասարսափելին։ Թաբիտան վեպը զզվելի էր կոչում, նա դժվարանում էր կարդալ և ընդունել երկու տարեկան մահացած երեխայի մասին պատմությունը։ Սթիվենի ընկեր Փիթեր Ստրաուբը, «Ընտանի կենդանիների գերեզմանոցը» համարելով սարսափելի, խորհորդ տվեց չհրատարակել գիրքը։ Քինգը վստահեց խորհուրդներին, վեպը դրենց հին արկղի մեջ և սկսեց գրել «Մեռյալ տարածքը»[4]:158-160[15]: Գրողը խոստովանել է, որ չէր կարողանում պատկերացնել իրադրություն, ինչի հետևանքով վեպը կհայտնվեի գրախանութներում։ Սակայն աշխատությունը ինչ-որ տեղ ստիպված կերպով այնուամենայնիվ հրատարակվեց։ Ըստ 1974 թվականին Doubleday հրատարակչության հետ կնքած համաձայնագրի, համաձայն «Հեղինակային իրավունքի ներդրումների» պայմանի, հրատարակիչը իրավունք ուներ գրքից ստացված եկամուտը պահել և հեղինակին տալ տարեկան հիսուն հազար դոլլար՝ մնացած գումարի ներդրում կատարելով։ Հեղինակի հաջողություն ունեցած գրքերը հրատարակչությանը միլիոններ էին պարգևում, իսկ գրողին՝ այդ եկամտի չնչին հատվածը։ Քինգը խնրում էր չեղարկել համաձայնագիրը և տալ իրեն ողջ գումարը, սակայն հրատարակիչը ըստ համաձայնությանը պարտավոր չէր նրա պահանջները կատարել[4]:205-206: Սթիվենը ցանկացավ դիմել դատարան, սակայն դժվարին հարցին լուծում տվեց Կիրբի Մակկոուլի գրականության գործակալը։ Նա Քինգին առաջարկեց հրատարակչությանը ներկայացնել նոր գիրք՝ փոխարենը պահանջելով վճարել բոլոր պարտքերը։ Քանի որ գրականության ականավոր դեմք Ռիչարդ Բախմանի բոլոր գրքերը կարող էին հրատարակվել միայն New American Library-ում, Քինգը տվեց «Ընտանի կենդանիների գերեզմանոցը» վեպի հրատարակման համաձայնությունը[4]:205-206:

Գիրքը վաճառքի հանվեց 1983 թվականի նոյեմբերին[4]:407: Հեղինակն ասում էր.

Այս գիրքը դուրս է եկել իմ հոգու մթին անկյուններից։ Եթե իմ կամքով լիներ, ես հիմա էլ չէի հրատարակի «Ընտանի կենդանիների գերեզմանոցը»։ Այն իմ դուրը չի գալիս։ Դա ահավոր վեպ է, սա հեղինակի կարծիք չէ, պարզապես այն ինձ ներքև է տանում՝ դեպի անլույս մթություն։ Այն կարծես ասում է ինձ. «Ոչինչ չի օգնի, և փրկություն չկա»։ Իսկ իրականում ես արդպես չեմ կարծում[4]:217:

Առաջին տպաքանակը կազմում էր 350 հազար օրինակ։ Երրորդ ամսում, լրացուցիչ տիրաժների հետ մեկտեղ, ընդհանուր քանակը կազմեց վեպի պինդ շապիկով 575 հազար օրինակ։ 1984 թվականի նոյեմբերին, գրքի փափուկ կազմով վաճառքի հետ մեկտեղ, վաճառվեցին 2 միլիոն 667 հազար օրինակ, իսկ 1989 թվականի մայիսին՝ 4,4 միլիոն[16]։ Վեպի հատուկ 750 օրինակով տարբերակը՝ նվիրված վեպի հրատարակման երեսունամյակին, դուրս եկավ 2013 թվականի նոյեմբերին։ Այն ներկայացվել է Դևիդ Ջենտրիի և Մարկ Գեյերի կողմից, պարունակում էր Ռեմսի Կեմպբելի նախախոսքը և Բև Վինսենտի վերջաբանը[17]։ 2014 թվականին Cemetery Dance Publications հրատարակչությունը հայտարարեց, որ վեպը լույս կտեսնի թարմացած, ոչ գաբարիտային, խիտ թղթի վրա և նոր նախախոսքով հեղինակի հինգ այլ աշխատությունների հետ միասին, որոնք հրատարակել է Doubleday-ը 1974-1983 թվականներին[18][19]։ Վեպի անգլերեն լեզվով աուդիոգիրքը լույս տեսավ 2001 թվականին։ Այն լույս տեսավ CD-դիսկերի վրա Simon & Schuster Audio ընկերության կողմից։ Տեքստը կարդում էր BBC Radio 4-ի դերասանական անձնակազմը[20]։

Առաջին անգամ ռուսերեն լեզվով վեպը թարգմանվել է Վադիմ Էրլիխմանի կողմից և անօրինական հրատարակվել է «Կենդեն» հրատարակչության կողմից 1993 թվականին։ Թարգմանությունը կատարվել է երկու շաբաթվա ընթացքում գրքի քսերոկոպիայի հիման վրա, որտեղ պակասում էին որոշ հատվածներ։ Գործն ավարտելու համար թարգմանիչը օգտագործել է վեպի ամբողջական օրինակը, որը նրան հաջողվեց գտնել Օտարերկրյա գրականության գրադարանում[2]:87-88: Քանի որ այդ ժամանակ համացանցը տարածված չէր, թարմացված բառարաններ գրեթե չկային, շատ սլենգային բառերի նշանակության մասին ստիպված էին գուշակել։ Այսպես, Էրլիխմանը նշեց, որ բեռնատարի հարվածից Գեդժի մահվան գլխավոր դրվագում նրա գրպաններից Snickers-ի սալիկներ ընկան, սակայն օրիգինալում ի նկատի ունեին սպորտային հողաթափեր (անգլ.՝ sneakers)[2]:195-196: Վեպի տարբեր թարգանություններում այն հայտնի է նաև որպես «Կատվի գերեզմանոց» (Իգոր Բագրով), «Ընտանի սիրելիների գերեզմանոց» (Ալեքսանդր Տիշին)[2]:370, «Ընտանի կենդանիների գերեզմանոց» (Տատյանա Պոկիդաևա)[21]։ Թարգմանության նախնական օրինակները ամբողջովին կրկնում էին սկզբնական տեքստը։ Այսպես, Մ. Գրիբանովի օրինակում բացակայում է Լուիսի և Ռեյչելի սիրային տեսարանը, իսկ Էրլիխման մոտ կրճատվել են վեպի մի շարք հատվածներ՝ մի քանի պարբերություններից մինչև ամբողջ էջեր[22]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ քննադատներ վեպը վախենալու էին համարում[13][23]։ Որոշները «Ընտանի կենդանիների գերեզմանոցը» համարում էին բոլոր ժամանակների ամենավախենալու գիրքը[24][25]:31 և Քինգի ամենավախենալու ստեղծագործությունը[26][27]։ Սթիվեն Սպիգնեսսին աշխատությունը համարում էր հեղինակի լավագույն գրականության նվաճումներից մեկը[6]։ Time-ը աշխատությունը արժանացրեց հեղինակի տասը լավագույն գրքերի առաջին տեղին, որոնք ունեն շարունակության կարիք[28]։ Վեպը ստացավ երկու նոմինացիա՝ «Ֆենտեզիի համաշխարհային մրցանակաբաշխության» մրցանակին և «Լոկուս» պարգևին, որի արդյունքներում այն զբաղեցրեց յոթերորդ հորիզոնականը[29][30][31]։ Նա The New York Times-ի բեստսելլերների շարքում իր դիրքը պահեց 32 շաբաթ[15][32], իսկ 1983 թվականի արդյունքներով երրորդ տեղը գրավեց պինդ շապիկով ամենավաճառվող վեպերի ցանկում[33] (մեկ տարի անց իջավ 12-րդ տեղ[34]): 1986 թվականի Association of American Publishers-ի տվյալներին համաձայն փափուկ կազմով հրատարակող հրատարակչությունը սարսափ ժանրի ամենավաճառվող վեպի հրատարակիչն էր[11]:125:

Վեպը լավ արձագանքի արժանացավ ինչպես ամերիկացի, այնպես էլ բրիտանացի ընթերցեղների կողմից[27]։ Գիրքը ստիպում է մտածել մարդկային հոգու մթության մասին։ Թույլ ակնարկները, բորբոքող անխուսափելիությունը, պատումի հաճելի տեմպը The Guardian-ի պնդմամբ «մերկացնում է ներքին դևերին»[13]։ Գրվածքը հիշեցնում է Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտի սարսափների ոճը։ Որոշ գրողներ քննադատել են հեղինակին վախերի մակերեսային օգտագործման համար։ Թոմաս Դիշը՝ «Մթնշաղային տարածք» ամսագրի լուսաբանողը, գրում էր, որ դագաղից վերադարձած երեխան վախենալու է, բայց մահից ավելի վախենալու է մտածելու կարողության շեղումը։ Ջոն Հերրոնը պնդում էր. «Ես կարծում եմ բոլորը կհամաձայնվեն, որ հետամնաց երեխայի հարցը ավելի լուրջ է, որովհետև դա ավելի ռեալիստիկ է, քան մարդկանց վերակենդանացման կասկածելի գաղափարը»[25]:32: Ջեսսի Նեշը, ընդհակառակը, պնդում էր, որ վեպը հայտիություն ստացավ միայն մահացածների վերակենդանանալու վախի շնորհիվ[1]:175:

«Ֆրանկենշթեյն կամ ժամանակակից Պրոմեթևսը» մեծ ազդեցություն գործեց վեպի վրա[10]:55,61-62

Վեպի ամենագլխավոր գաղափարներից մեկը վերաբերում է նրան, որ սարսափը կարող է ներխուժել մարդու կյանք ցանկացած տեսք ընդունելով։ Վախը վեպի մեջ արտահայտվում է ոչ միայն զոմբիների և հնագույն հոգիների, այլև Օզ աշխարհի կախարդի նկատմամբ մանկական վախի շնորհիվ։ Նրանից վախենում էր Զելդան՝ Ռեյչելի քույրը, և նա հետապնդում է գլխավոր հերոսին՝ նրա ականջին մրմնջալով հիվանդությունների և մահվան մասին[2]:163-164: Աշխատությունում Կախարդը հանդիսանում է անկանխատեսելիության և անտարբեր չարի խորհրդանիշ[10]:65: Որոշ գրախոսներին դուր եկավ զանազան ապրանքների անվանումների կուտակումը[23]։ Սակայն այն հանգամանքը, որ գլխավոր հերոսը սգում է իր որդու մահը MasterCard քարտով, ոչ միայն ստեղծում է գովազդային ընկերության վախենալու ազդեցություն, այլև ուրվագծում է սպառողների աշխարհը՝ ընթերցողին ցույց տալով, որ գրքի ահավոր իրողությունները կարող են կատարվել նաև իրականում[35]։

Վեպի անունը առաջին հայացքից թվում է հիմար և անմեղ։ Ստեղծագործության առօրեական սկիզբը փոխվում է հոգեպատառ անտանելի դաժանության։ Քինգը՝ որպես գրող, նրբորեն օգտագործում է թշնամության անգիտակից զգացումը և նրան հետապնդող բնական կյանքի հնամոլությունը զգացող և երեխաներ դաստիարակող կանանց և տղամարդկանց մեղքի զգացումը[23]։ Գրքի 3/4-ն անցնելուն պես Քինգը հանակարծակի փոխում է պատումի ակցենտը և պրոտագոնիստ Լուիս Կրիդից փոխվում է այլ հերոսի՝ Ռեյչելի՝ հետագայում փոխելով որոշ հերոսների, որոնց մասնակցությամբ կատարվում են գլխավոր գործողությունները։ Չնայած գրքի ուժեղ իմպուլին՝ այդ փոփոխությունները թուլացնում են գրվածքի «սարսափազդու» ունակությունը[36]։

Կապը այլ ստեղծագործությունների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի շոկային հանգուցալուծումը՝ կապված երեխայի մահվան հետ, հիշեցնում է Քինգի մեկ այ աշխատություն՝ «Կուջոն»[37]:105: Վեպը համեմատել են Վիլյամ Ուալմարկ Ջեկոբսի «Կապիկի թաթը» կլասիկ հորրոր-պատմության[7][13][23][37]:104[38] և Տ. Է. Դ. Կլայնայի «Գործողությունները Պորոս ֆերմայում»[25]:26 վեպի հետ։ Ժանրային առումով գիրքը «ընդդիմանում է» կատեգորիկացմանը։ Մերի Ֆերգյուսոն Ֆարրը հայտնաբերել է նրա վրա Մերի Շելլիի «Ֆրանկենշթեյն կամ ժամանակակից Պրոմեթևսի» ազդեցությունը, Տոնի Մեջինստրեյլը տեսել է ուժեղ կապը Նաթանիել Հոթորնի թեմատիկ աշխատանքների հետ, Սլավոյ Ժիժեկը վերաբերվում էր «Ընտանի կենդանիների գերեզմանոցին» ինչպես Սոփոկլեսի ողբերգությանը[1]:167, Մարկ Բրաունինգը նկատել է ենթատեքստային հղումները Էդգար Ալլան Պոյի «Առժամանակ օգտագործումը» աշխատությանը[39]։ Ջեսսի Նեշի կարծիքով վեպը հասկանալու բանալին ընկած է ոչ թե ավանդական կլասսիկ գրականության սովորության, այլ մասսայական մշակույթի մեջ[1]:167:

Ինչպես «Ֆրանկենշթեյնում»՝ վեպում ներկայացված է ազատ կամքի հասկացության անալիզը, և, չնայած անկասկած մախանիկական աշխարհայացին, հերոսները ունեն ազատ կամք, որը թույլ է տալիս նրանց իրականացնել բարոյական ընտրություն[10]:55: Լուիսը, լինելով մարդկային անմահության ֆաուստական գաղափարի մոլեռանդ, զոհաբերում է իր գիտական իմացությունը, կարտծրատիպերը և պրոֆեսիոնալ էթիկան[40]։ Պրոտագոնիստը Վիկտոր Ֆրանկենշթեյնի նման կյանքի է կոչում գոթական իդեալը՝ ստեղծելով ողջը մահացածից։ Երկու հերոսներն էլ, լինելով արգելված գիտելիքներ որսացող, անցնում են բնականի, մարդկայինի և աստվածայինի սահմանները։ Քինգը, մշակելով ավանդական նյութերը, այն կապել է ընթերցողների իրական անհանգստությունների հետ։ Նրա ամերիակական սոցիալական իրականության վրա հիմնված մեկնաբանությունը ոչ թե կրկնօրինակում է Շելլին, այլ օգտագործում է նրա գաղափարները որպես «մշակութային արձագանք», որպեսզի այդ մտքերի ռեզոնանսը ժամանակակի ընթերցողի առաջ ավելի պարզ հանդես գա[10]:55,61: Իրադարձությունները, որոնք կատարվում են ընտանի կենդանիների գերեզմանոցի հետևի անտառում, հիշեցնում են Գոտորնի գրականության պատումները։ Մարդը կորցնում է իր անմեղությունը ողբերգական իրադրությունների հետ առերեսվելու հետևանքով, պայքարի ընթացքում նա փոխում է իր բարոյական հայացքները։ Ցույց տալով իր պայքարի բացասական հետևանքները՝ երկու հեղինակներն էլ ենթադրում են, որ կան համապատասխան գաղտնիքներ, որոնք մարդը պետք է սովորի ընդունել, և էթնիկական պայքարներ, որոնց սահմաններից այն կողմ հնարավոր է միայն վնասել սեփական հոգին[41]։

Ադապտացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը էկրանարկվել է 1989 թվականին ռեժիսոր Մերի Լամբերտի կողմից[2]:268-269: Հեղինակը մերժում է խոշոր ընկերության առաջարկը, որը կինոնկարահանման համար խոստանում էր մեկ միլիոն, և այն վաճառում Ջորջ Ռոմերոյին սիմվոլիկ 10 հազար դոլլարով և մի քանի արտոնություններով։ Քինգը ինքնուրույն գրեց սցենարը[15], ստացավ քահանայի դերը[42], նաև պնդեց նկարահանումները Մենում անցկացնելուն, քանի որ անհանգստացած էր նահանգի «դեպրեսիվ տնտեսությամբ»[15]։ Ռոմերոն, այնուամենայնիվ, հրաժարվեց ֆիլմի ռեժիսորությունից[43]։ Լինելով Ramones-ի հին երկրպագու՝ հեղինակի խնդրում է նրանց նոր երգ գրել էկրանարկման համար, և վերջիններս համաձայնում են[44]։ Նկարահանումները կատարվել են Քինգի հսկողության ներքո, և վերջնական արդյունքը նրան գոհացրեց. «Մերի Լամբերտին լավ աշխատանք առաջարկեցին։ Նա եկավ և չերերաց»[11]:120:

Քննադատները նշեցին, որ ընդհանուր առմամբ ֆիլմը պահում է լարվածությունը, սակայն Գեդժի ցուցադրմամբ նրա հանգուցածումը բավականին անփույթ էր արված[39]՝ երեխան ավելի շատ հիշեցնում էր «Մանկական խաղ» ֆիլմի Չակի խաղալիքը[8]։ «Թարմության» ռեյտինգը Rotten Tomatoes-ի ագրեգատով կազմում էր 43 տոկոս[45]։ Ֆիլմը առաջնային հորիզոնականում էր երեք շաբաթ[46]։ 11 միլիոն բյուդջետի առկայությամբ ստացվեց 57 միլիոն եկամուտ[42]։ Ֆիլմը բավականին հաջողված էր և 1992 թվականին իր շարունակություն գտավ «Ընտանի կենդանիների գերեզմանոց 2» ֆիլմում[2]:268-269: Լամբերտը ռեժիսորում է նաև այս ֆիլմը, իսկ Քինգի սցենարային մրցահրապարակում հայտնվում է Ռիչարդ Օուտտենը, ով ավելացրեց ֆրեդիստական սիմվոլիկ ենթատեքստ։ Քննադատների կարծիքով կինոնկարում հաջող էին սպեցէֆեկտները, ինչը հակակշռում էր անմիաբան պատումին և հերոսների ինքնաբացահայտմանը[47]։

Վեպը ադապտացվել է նաև ռադիոներկայացման տեսքով, որը լույս է տեսել 1997 թվականի փետրվարի 20-ին BBC-ի կողմից[11]:19: 2010-ական թվականներին Paramount Pictures-ը պլանավորում էր առաջին կինոնկարի նոր տարբերակի նկարահանումը։ Սկզբնական շրջանում սցենարը պատրաստում էին Դևիդ Կայգանիչը և Մետտ Գրինբերգը, որոնցից վերջինը աշխատել է նաև «1408» պատմվածքի հիման վրա նկարված նույնանուն ֆիլմում[42], իսկ հետագայում նրան փոխարինում է Ջեֆֆ Բախլերը, ով սենարը գրում է 3 ամսում[48]։ Ֆիլմի ռեժիսորությունը հանձնում են Հաուն Կարլոս Ֆրեսնադիլոյին[42]։ 2015 թվականին Գիլյերմո դել Տորոն հայտարարեց, որ ցանկանում է նկարել վեպի էկրանացումը. «Շատ մռայլ ստեղծագործություն է։ Անհնարին է կտրվել։ Անգամ կսպանեի վեպի հիման վրա ֆիլմ նկարահանելու համար»,- ասել է նա[49]։

Սթիվեն Քինգի այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Harold Bloom (Jesse W. Nash). Postmodern Gothic: Stephen King’s Pet Sematary // Bloom’s Modern Critical Views: Stephen King. — Updated Edition. — Infobase Publishing, 2007. — 228 с. — ISBN 978-1-4381-1348-7
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Վ. Վադիմ Էրլիխման Մութ կողմի արքան։ Սթիվեն Քինգը Ամերիկայում և Ռուսաստանում. — Սանտ Պատերբուրգ, 2006. — 386 с. — 3000 экз. — ISBN 5-367-00145-9
  3. 3,0 3,1 3,2 «Pet Sematary. Inspiration» (անգլերեն). StephenKing.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Ռոուգեկ Լայզա։ Սիրտ, որում վախ է ապրում։ Սթիվեն Քինգ՝ կյանքը և արվեստը/ թարգ. անգլերենից Ն. Բալաշովի = Lisa Rogak. Haunted Heart: The Life and Times of Stephen King (2008). — Մոսկվա: АСТ: Աստրալ, 2011. — ISBN 978-5-17-070665-5
  5. Christopher Lehmann-Haupt, Nathaniel Rich. «Stephen King, The Art of Fiction No. 189» (անգլերեն). Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Stephen J. Spignesi Number 9. Pet Sematary (1983) // The Essential Stephen King: A Ranking of the Greatest Novels, Short Stories, Movies and Other Creatiions of the World's Most Popular Writer. — Franklin Lakes: Career Press, 2001. — С. 44-46. — 359 с.
  7. 7,0 7,1 Grady Hendrix. (2013 թ․ հունվարի 24). «The Great Stephen King Re-read: Pet Sematary» (անգլերեն). Tor.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
  8. 8,0 8,1 Tony Magistrale. Tracing the Influences: Regional and Literary // Stephen King: America's Storyteller. — Santa Barbara: ABC-CLIO, 2010. — С. 32. — 181 с. — ISBN 978-0-313-35228-7
  9. Tony Magistrale. Why The Shining Still Matters // Stephen King: America's Storyteller. — Santa Barbara: ABC-CLIO, 2010. — ISBN 978-0-313-35228-7
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Heidi Strengell. Dissecting Stephen King: From the Gothic to Literary Naturalism. — Popular Press, 2006. — 308 с. — ISBN 0299209741
  11. 11,0 11,1 11,2 11,3 George Beahm. Stephen King. From A to Z. An encyclopedia of his life and work. — Կանզաս սիթի: Andrews McMeel Publishing, 1998. — 257 с.
  12. 12,0 12,1 Stanley Wiater, Christopher Golden, Hank Wagner. The Complete Stephen King Universe: A Guide to the Worlds of Stephen King. — New York: Macmillan, 2006. — С. 116, 215. — 544 с. — ISBN 978-0-312-32490-2
  13. 13,0 13,1 13,2 13,3 James Smythe. (2013 թ․ փետրվարի 21). «Rereading Stephen King: week 16 – Pet Sematary» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2016 թ․ փետրվարի 8-ին.
  14. James Smythe. (2013 թ․ մարտի 26). «Rereading Stephen King: week 18 – The Talisman» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 Aljean Harmetz. (1984 թ․ հունիսի 8). «'Pet' film rights sold» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  16. Michael R. Collings. Scaring Us to Death: The Impact of Stephen King on Popular Culture. — Second. — Wildside Press LLC, 1997. — С. 50,62. — 168 с. — (Milford series: Popular writers of today). — ISBN 0930261372
  17. «Pet Sematary [30th Anniversary Edition] by Stephen King» (անգլերեն). Pspublishing.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
  18. Allan Kozinn. (2014 թ․ ապրիլի 7). «Early Stephen King Novels to Be Reissued in Special Editions» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  19. Jojo Marshall. (2014 թ․ ապրիլի 8). «On The Books: Stephen King's 'Carrie,' 'The Stand' and more to be reissued!» (անգլերեն). Entertainment Weekly. Վերցված է 2016 թ․ փետրվարի 18-ին.
  20. «Pet Sematary» (անգլերեն). Stephenking.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
  21. «Ընտանի կենդանիների գերեզմանոց» (ռուսերեն). Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
  22. «Սթիվեն Քինգի վեպերի ոչ ամբողջական ռուսերեն թարգմանությունների մասին նյութ» (ռուսերեն). Ֆանտաստիկայի լաբորատորիա. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
  23. 23,0 23,1 23,2 23,3 Christopher Lehmann-Haupt. (1983 թ․ հոկտեմբերի 23). «'Pet Sematary'» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
  24. Jennifer Just. (1999 թ․ հուլիսի 11). «The Scariest Book Of All» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
  25. 25,0 25,1 25,2 Harold Bloom (Don Herron). Stephen King: The Good, the Bad, and the Academic // Bloom’s Modern Critical Views: Stephen King. — Infobase Publishing, 2007. — 228 с. — ISBN 978-1-4381-1348-7
  26. Michael Marshall. (2003 թ․ հուլիսի 29). «Michael Marshall Smith's top 10 horror books» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  27. 27,0 27,1 Zach Dionne. (2014 թ․ նոյեմբերի 11). «Scary Monsters and Superfreaks: The World of Stephen King, A to Z» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 30-ին.
  28. Michael Roffman. (2013 թ․ սեպտեմբերի 26). «Stephen King: 10 More Books He Should Write Sequels To» (անգլերեն). Time. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
  29. «Awards & Nomination» (անգլերեն). StephenKing.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
  30. «1984 World Fantasy Awards» (անգլերեն). Լոկուս /ամսագիր]]. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
  31. «Stephen King. Awards Summary» (անգլերեն). Science fiction awards database. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  32. Doreen Carvajal. (1997 թ․ հոկտեմբերի 27). «Who Can Afford Him?; Stephen King Goes in Search of a New Publisher» (անգլերեն). The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
  33. Edwin Mcdowell. (1984 թ․ փետրվարի 3). «Publishing: 'search' heads 1983 hard-cover list» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  34. Edwin Mcdowell. (1985 թ․ հունվարի 18). «Publishing: top sellers among books of 1984» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  35. Robert R. Harris. (1983 թ․ նոյեմբերի 23). «Reading and writing; brand-name horror» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  36. Christopher Lehmann-Haupt. (1984 թ․ հունվարի 19). «Critic's notebook» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
  37. 37,0 37,1 Harold Bloom (Linda Badley). The Sin Eater: Orality, Postliteracy, and the Early Stephen King // Bloom’s Modern Critical Views: Stephen King. — Updated Edition. — Infobase Publishing, 2007. — 228 с. — ISBN 978-1-4381-1348-7
  38. Vincent Canby. (1989 թ․ ապրիլի 22). «Review/Film; A Cat and a Toddler Give Reincarnation a Bad Name» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
  39. 39,0 39,1 Mark Browning. Pet Sematary (Mary Lambert, 1989) // Stephen King on the Big Screen. — Beverly: Intellect Books, 2009. — С. 90-94. — 251 с.
  40. ՚Ն. Պալցև։ Սթիվեն Քինգի սարսափելի հեքիաթներ՝ ֆանտազիաներ և իրականություն(ռուս.). —Մոսկվա, 1987. — С. 410-428.
  41. Anthony Magistrale, Tony Magistrale. The Moral Voyages of Stephen King. — Wildside Press LLC, 1989. — С. 79-80. — 157 с. — (Starmont studies in literary criticism (Выпуск 25)). — ISBN 9781557420701
  42. 42,0 42,1 42,2 42,3 «Мертвые с «Кладбища домашних животных» вернутся на экраны» (ռուսերեն). Film.ru. 2013 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
  43. Tony Williams. One Evil Eye and The Dark Half // The Cinema of George A. Romero: Knight of the Living Dead. Directors' Cuts. — Columbia University Press, 2015. — 304 с. — ISBN 9780231850759
  44. «Readers' Poll: The 10 Best Ramones Songs. 9. 'Pet Sematary'» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
  45. «Pet Sematary» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
  46. «Know Where Your Children Are?» (անգլերեն). The New York Times. 1989 թ․ մայիսի 21. Վերցված է 2016 թ․ փետրվարի 8-ին.
  47. Stephen Holden. (1992 թ․ օգոստոսի 29). «Review/Film; Freudian Horror and a Dead Dog» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2016 թ․ փետրվարի 8-ին.
  48. Sean Decker. (2015 թ․ հուլիսի 17). «Exclusive: Jeff Buhler Talks Pet Sematary Reboot and Takes Us Into the Zombie Underworld» (անգլերեն). Dread Central. Վերցված է 2016 թ․ մարտի 19-ին.
  49. Դենիս Կնյազև։ (2015 թ․ հոկտեմբերի 19). «Գիլյերմո դել Տորոն ցանկանում է ֆիլմ նկարել «Ընտանի կենդանիների գերեզմանոցի» հիման վրա» (ռուսերեն). Ամսագիր Խաղամոլություն. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
  • StephenKing.com. — Страница произведения на официальном сайте Стивена Кинга«Pet Sematary» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.
  • Стивен Кинг.ру. — Страница произведения на сайте поклонников Стивена Кинга«Кладбище домашних животных» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.