Ընտանի կենդանիների գերեզմանոց (ֆիլմ, 2019)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընտանի կենդանիների գերեզմանոց
անգլ.՝ Pet Sematary
Երկիր ԱՄՆ
Ժանրմիստիկ սարսափ, վեպի էկրանավորում, սարսափ ֆիլմ և ֆիլմ ուրվականների մասին
ԹեմաԶոմբի կենդանի
ՀիմքԸնտանի կենդանիների գերեզմանոց
Թվական2019 և ապրիլի 4, 2019[1][2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔևին Քոլշ և Դենիս Ուիդմայեր
ՊրոդյուսերԼորենցո դի Բոնավենտուրա, Մարկ Վահրադյան և Սթիվեն Շնայդեր
Սցենարի հեղինակՍթիվեն Քինգ
ԴերակատարներՋեյսոն Քլարք, Էմի Սեյմետց և Ջոն Լիթգոու
ՕպերատորԼորի Ռոուզ
ԵրաժշտությունՔրիստոֆեր Յանգ
Պատմվածքի վայրՄեն
Կինոընկերությունdi Bonaventura Pictures և Paramount Pictures
Տևողություն101 րոպե
Բյուջե21 000 000 $
Շահույթ112 400 000 $
Պաշտոնական կայքէջ

«Ընտանի կենդանիների գերեզմանոց» (անգլ.՝ Pet Sematary), Սթիվեն Քինգի համանուն վեպի հիման վրա նկարահանված սարսափ ֆիլմ, ռեժիսորներ՝ Կեվին Կոլշ և Դենիս Վիդմայեր։ Գլխավոր դերերում են Ջեյսոն Կլարկը, Էմի Սայմեթսը և Ջոն Լիտգոուն[3][4][5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոստոնից եկած բժիշկ Լուիս Կրիդը տեղափոխվում է Լադլոու փոքրիկ քաղաք իր ամբողջ ընտանիքի՝ կնոջ՝ Ռեյչելի, փոքրիկ երեխաների՝ Էլլիի և Գեյջի, ինչպես նաև իրենց կատվի՝ Չորչի հետ։ Տունը շրջապատող անտառում զբոսնելու ժամանակ Էլլին հանդիպում է մի խումբ երեխաների, որոնք շան դիակ էին տեղափոխում «Ընտանի կենդանիների գերեզմանոց» անվանմամբ գերեզմանոց։ Հարևան Ջուդ Կրենդելը զգուշացնում է Էլլիին և Ռեյչելին, որ անտառները վտանգավոր են, և որ նրանք միայնակ դուրս չգան փողոցներ։

Համալսարանական հիվանդանոցում Լուիսի ներկայությամբ մահանում է մի ուսանող՝ Վիկտոր Պասկոուն, որը հիվանդանոց էր ընկել ավտովթարից հետո։ Սգալով ուսանողի մահը՝ Լուիսը նրա մահվան գիշերը վառ երազ է տեսնում, որտեղ Պասկոուն իրեն տանում է կենդանիների գերեզմանոցի հետևի մաս և զգուշացնում Լուիսին «դուրս չգալ սահմաններից»։ Լուիսը արթնանում է և տեսնում, որ իր ոտքերն ու մահճակալն ամբողջովին ծածկված են կեղտով, ինչը նրան տեղիք է տալիս մտածելու, որ երազը սովորական չէր։

Հելոուինի ժամանակ երեխաների կատվին մեքենա է խփում։ Ջուդն ու Լուիսը տանում են Չորչին կենդանիների գերեզմանոց, սակայն հետո Ջուդը Լուիսին ավելի հեռու է տանում։ Նրանք քայլում են և մի հին գերեզմանաքար գտնում, որն օգտագործում էին հնդկացիները՝ միկմակամիները։ Հաջորդ օրը, ի զարմանս Լուիսի, Չորչը կենդանացած վերադառնում է տուն, չնայած այժմ նա նկատելիորեն ավելի ագրեսիվ էր։ Կատուն ճանկռում է Էլլիին և դաժանորեն պատռոտում բռնած թռչունին։ Լուիսը բացատրություն է պահանջում Ջուդից, որն էլ ասում է, որ այն ընտանի կենդանիների գերեզմանաքարը վերակենդանացնում է մահացածներին, և ինչպես շատերն են պատմում, այնտեղ ապրում է Վենդիգո անունով մի հոգի։ Երբ Չորչը հարձակվում է Գեյջի վրա, Լուիսը փորձում է քնեցնել կատվին, սակայն հետո որոշում է չսպանել նրան, այլ փոխարենը բաց թողնել փողոց։ Իսկ Էլլիին նա ասում է, որ կատուն փախել է։

Ընտանիքը խնջույք է կազմակերպում Էլլիի ծննդյան առթիվ, բայց Էլլին ճանապարհին հանկարծ նկատում է Չորչին և վազում նրա հետևից, մեծ բեռնատարը հարվածում է նրան և նա անմիջապես մահանում։ Ընտանիքը մեծ ողբի մեջ է, Ռեյչելն ու Գեյջը մեկնում են, որպեսզի մի քանի օր անցկացնն Ռեյչելի ծնողների հետ։ Ջուդը կանխազգում է, որ Լուիսը փորձելու է կենդանացնել Էլլիին, զգուշացնում է, որ «երբեմն մահացած լինելը կենդանի լինելուց ավելի լավ է»։ Չնայած այդ ամենին՝ Լուիսը որոշում է իրականացնել մտածվածը։ Լուիսը թմրանյութերով քնեցնում է Ջուդին, Լուիսը փորում է Էլլիի գերեզմանոցը, վերցնում նրա մարմինը և դնում այն միստիկ գերեզմանաքարի տակ։ Էլլին կենդանանում է, սակայն նրա պահվածքը իսկույն չար և ագրեսիվ է լինում։

Իր ծնողների տանը Ռեյչելը տեսիլքներ է տեսնում, որոնք նրա մահացած քրոջ՝ Զելդայի մասին էին։ Գեյջը ևս տեսնում է Վիկտորի ուրվականը, իսկ այդ ժամանակ Ջուդը արթնանում է և սկսում վիճել Լուիսի հետ։ Պնդելով, որ ամեն ինչ կարգին է, Լուիսը դուրս է հանում Ջուդին, սակայն վերջինս նկատում է Էլլիին, որը նայում էր նրան իր սենյակի պատուհանից։ Սարափից Ջուդը վազում է տուն և վերցնում մի ատրճանակ, որպեսզի սպանի Էլլիին։ Մինչ Ջուդը փնտրում էր նրան, նրա ուշադրությունը շեղում է կատուն՝ այդպիսով հնարավորություն տալով Էլլիին հարված հասցնել Ջուդին։

Ռեյչելն ու Գեյջը վերադառնում են տուն և տեսնում կենդանի Էլլիին։ Չկարողանալով հավատալ, որ իր աղջիկը կենդանացել է, Ռեյչելը Գեյջի հետ վազում է վերև։ Էլլին հարվածում է Ռեյչելի փորին, բայց նրան հաջողվում է Գեյջի հետ փախչել բաղնիք ու փակվել այնտեղ։ Լուիսը գտնում է Ջուդի մարմինը և վերադառնում տուն, որտեղ տեսնում է վախեցած Ռեյչելին, որը երկրորդ հարկի բաղնիքի պատուհանից դուրս է նետում Գեյջի մարմինը։ Լուիսը բռնում է Գեյջին, ու այդ ժամանակ Էլլին հարվածում է մոր մեջքին։ Լուիսը փակում է Գեյջին մեքենայում և վերադառնում վերև՝ գտնելու մահացող Ռեյչելին, որն աղաչում էր, որ իրեն չթաղեն ընտանի կենդանիների գերեզմանոցում։

Էլլին հարվածում է Լուիսին, և մինչ նա ուշագնած էր, Էլլին քարշ է տալիս Ռեյչելի մարմինը անտառ և թաղում նրան ընտանի կենդանիների գերեզմանոցում։ Լուիսը պատրաստվում է սպանել Էլլիին անտառում, բայց վերջին պահին նրան սպանում է հարություն առած Ռեյչելը, և նրան նույնպես թաղում են այնտեղ։ Ընտանիքի հարություն առած երեք անդամները հիմքից այրում են Ջուդի տունը և գնում դեպի մեքենան, որում դեռևս նստած էր Գեյջը։ Հարություն առած Լուիսը բացում է մեքենայի դուռը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեյսոն Կլարկ՝ Լուիս Կրիդ
  • Էմի Սայմեթս՝ Ռեյչել Կրիդ
  • Ջոն Լիտգոու՝ Ջուդ Կրենդալ
  • Ժետե Լորանս՝ Էլլի Կրիդ
  • Հյուգո Լավոյ և Լուկաս Լավոյ՝ Գեյջ Կրիդ
  • Օբսա Ախմեդ՝ Վիկտոր Պասկոու
  • Ալիսա Բրուկ Լևին՝ Զելդա
  • Մարիա Էրերա՝ Մարսելա
  • Ժակոբ Լեմյե՝ մկան դեմք ունեցող կերպար
  • Մևրիկ Ֆորթին՝ շան դեմք ունեցող կերպար
  • Լու Ֆերանդո՝ նապաստակի դեմք ունեցող կերպար
  • Նաջիա Մուիպատայի՝ կատվի դեմք ունեցող կերպար
  • Ռոզալի Դրուան՝ ձիու դեմք ունեցող կերպար

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-ական թվականների սկզբին Paramount Pictures նախագծել է թողարկել Սթիվեն Քինգի վեպի նոր էկրանավորումը։ Սցենարը պատրաստում էին Դևիդ Կայգանիչն ու Մեթ Գրինբերգը։ Ավելի ուշ նրանց փոխարինել է Ջեֆ Բախլերը, որը սցենարը գրել է 3 ամսվա ընթացքում[6]։

2015 թվականին Գիլյերմո դել Տորոն ցանկություն է հայտնել վեպի հիման վրա նոր էկրանավորում ստեղծել[7]։

Ավելի ուշ կինոնկարի ռեժիսոր է ընտրվել Խուան Կառլոս Ֆրեսնադիլյոն։ Հետագայում նրան նույնպես փոխարինել են[8]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը քննադատների կողմից հիմնականում ստացել է միջին գնահատականներ։ Rotten Tomatoes կայքում այն ունի 57 % դրական արձագանքներ[9]։ Metacriticе-ում ՝ 100-ից 57 միավոր[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]