Դու քո ճամփեն գընա, քույրիկ...

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դու քո ճամփեն գընա, քույրիկ...
Տեսակբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1902
Հրատարակվել է1903
ՎիքիդարանԴու քո ճամփեն գընա, քույրիկ...

«Դու քո ճամփեն գընա, քույրիկ...», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից մեկը[1]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1902 թվականի ապրիլի 29-ին։ Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի Թումանյան ֆոնդի, №(57)-ում պահվում է մեկ ինքնագիր, վերնագրված՝ «N-ին», թվագրված՝ «29 ապրիլ»։ Առաջին անգամ, «Դու քո ճամփեն գընա» վերնագրով, տպագրվել է 1903 թվականին «Լույս» օրացույց-հանդեսում (էջ 313), այնուհետև, մշակված, «Դու քո ճամփեն» վերնագրով 1903 թվականին Թբիլիսիում «Բանաստեղծություններ» գրքում (էջ 38), առանց վերնագրի 1908 թվականին Բաքվում «Բանաստեղծություններ» գրքում (էջ 54), 1922 թվականին՝ Կոստանդնուպոլսում՝ «Բանաստեղծություններ» շարքում (էջ 27-28), ապա՝ Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուում։

Այդ ստեղծագործությունը արտատպվել է 1922 թվականին Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» գրքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակտար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 671. ISBN 978-9939-1-0723-3.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Դու քո ճամփեն գընա, քույրիկ...