Բրոք Լեզնար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բռոկ Լեսնարից)
Բրոք Լեզնար
Brock Lesnar
Լեզնարը 2015 թվականին
Ռինգային անուն(ներ) Բրոք Լեզնար
Ընդհանուր տեղեկություններ
Իրական քաշ 1,91 մ[1][2]
Իրական հասակ 121 կգ[1][2]
Ծննդյան թվական հուլիսի 12, 1977 (38 տարեկան)[2]
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ալեքսանդրիա, Մինեսոտա, ԱՄՆ[2]
Ապրելավայր Կանադա Ռեջայնա, Սասկաչևան, Կանադա
Մարզիչ Բրեդ Ռեյնգանս[3]
Քուրտ Հենինգ[3]
Դին Մալենկո[3]
Դագ Բաշամ[3]
Դեննի Դեյվիս[3][3]
Դեբյուտ 2000
Ակտիվ շրջան Ռեստլինգ՝ 2000–2007, 2012–այժմ
Ամերիկյան ֆուտբոլ՝ 2004
Խառնամարտ՝ 2006–2011
Ամուսին Ռենա «Սեյբլ» Լեզնար (2006-այժմ)
Երեխաներ 4

Բրոք Էդվարդ Լեզնար[4] (անգլ.՝ Brock Edward Lesnar, ծնվ.` հուլիսի 12, 1977[4]), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), կինոդերասան, ընդհանուր մենամարտիկ (MMA)[5], ամերիկյան ֆուտբոլիստ և օլիմպիական ըմբիշ, WWE (աշխարհի ծանրքաշային) քառակի չեմպիոն, UFC ծանրքաշային չեմպիոն, NCAA I դիվիզիայի ծանրքաշային չեմպիոն։

Ծնվել է Ուեբստեր բնակավայրում (Հարավային Դակոտա նահանգ)։ Բիսմարկի նահանգային քոլեջում, իսկ այնուհետև Մինեսոտայի համալսարանում հաջող օլիմպիական ըմբշամարտի կարիերա անցկացնելուց հետ, 2000 թվականին պայմանագիր է կնքել «WWE»-ի (նախկինում՝ «World Wrestling Federation», «WWF») հետ։ Սկզբնապես հանդես գալով «Ohio Valley Wrestling» (OVW) կրտսեր առաջնությունում, Լեզնարը երեք անգամ դառնում է OVW հարավային թիմային չեմպիոն (համալսարանային թիմակից Շելթոն Բենջամինի հետ)։ «WWE»-ի հիմնական կազմում 2002 թվականին հայտնվելուց հետո երեք տարբեր առիթներով կարողանում է նվաճել WWE չեմպիոնական տիտղոսը՝ առավելության հասնելով Քուրտ Էնգլի և երկու անգամ՝ Ռոքի նկատմամբ։ Առաջին WWE չեմպիոնական տիտղոսը կարողացել է նվաճել հիմնական կազմում կատարած դեբյուտից ընդամենը հինգ ամիս անց՝ 25 տարեկանում դառնալով տվյալ գոտու ամենաերիտասարդ կրողը։ Նվաճած գոտիներից զատ, կարողացել է հաղթանակ տանել նաև «Ռինգա արքա» (2002) և «Թագավորական մարտ» (2003) մրցույթներում։ «Ռեսլմանիա XX»-ի շրջանակներում Գոլդբերգի կողմից պարտություն կրելուց հետո Լեզնարը որոշում է կայացնում հեռանալ «WWE»-ից և հանդես գալ Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) «Մինեսոտա Վայկինգս» ամերիկյան ֆուտբոլի ակումբում։ Մասնակցելով թիմի նախամրցաշրջանային մարզումներին, 2004-05 մրցաշրջանին ընդառաջ Լեզնարը վերջ է դնում ամերիկյան ֆուտբոլի կարիերային և կրկին վերադառնում ռեստլինգի մրցասպարեզ՝ այս անգամ պայմանագիր կնքելով ճապոնական «New Japan Pro Wrestling» (NJPW) կազմակերպության հետ՝ անցկացրած առաջին իսկ մենամարտում նվաճելով IWGP ծանրքաշային տիտղոսը։ «NJPW»-ի հետ պայմանագրային որոշ խնդիրներից հետո, կարճատև ելույթներ է ունեցել նաև նույն երկրում տեղակայված «Inoki Genome Federation» (IGF) կազմակերպությունում[1]։

2006 թվականին Լեզնարը որոշում է ուժերը փորձել ընդհանուր մենամարտեր (MMA) մարզաձևում՝ պայմանագիր կնքելով «Hero's» մարտական կազմակերպության հետ։ Դեբյուտային մենամարտում (հունիս, 2007 թվական) մրցակցի հանդեպ առավելության հասնելուց[6] մի քանի ամիս հետո Լեզնարին հաջողվում է պայմանագիր կնքել ոլորտի առաջատար «Ultimate Fighting Championship» (UFC) կազմակերպության հետ։ UFC-ի առաջնաելությում պարտություն կրելով Ֆրենք Միրի կողմից, Լեզնարին հաջողվում է հաղթանակի հասնել միայն հաջորդ մարտում՝ առավելության հասնելով Հիթ Հերինգի հանդեպ։ 2008 թվականի նոյեմբերին Լեզնարը պարտության է մատնում անհամեմատ ավելի փորձառու Ռենդի Կուտուրին և նվաճել UFC ծանրքաշային չեմպիոնական գոտին։ Միրի հետ ունեցած հաջող ռևանշային մարտից հետո Լեզնարի մոտ հայտնաբերվում է ծոցակաբորբ (դիվերտիկուլիտ)։ Ապաքինվելուց հետո «UFC 116» մրցույթում Լեզնարը պարտության է մատնում հավակնորդ Շեյն Կարվինին։ Այնումենայնիվ, Լեզնարը կորցնում է տիտղոսը «UFC 121»-ում Քեյն Վելասկեզին պարտվելուց հետո։ 2011 թվականին Լեզնարի մոտ կրկին ծոցակաբորբի ախտանիշներ են հայտնաբերվում։ Հաջող վիրահատումից[7] և ապաքինվելուց հետո Լեզնարը «UFC 141»-ում Ալիստար Օվերիմի հետ մարտը տանուլ տալուց հետո որոշում է կայացնում հեռանալ ընդհանուր մենամարտեր սպորտաձևից[8]։

UFC-ում հանդես եկած տարիներին համարվել է կազմակերպության պատմության ամենաեկամտաբեր մարտիկներից մեկը, ում մասնակցությամբ փեյ-փեր-վյու իրադարձությունները հաճախելիության և տնային վարձույթի ռեկորդային ցուցանիշներ էին գրանցում[9]։ 2010 թվականին Լեզնարը համարվել է UFC-ի ամենաբարձր վարձատրվող մենամարտիկը, ինչպես նաև ընդգրկվել «ESPN»-ի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկում (ընդհանուր՝ 30 սպորտաձևում)։

2012 թվականի ապրիլին, ութ տարվա բացակայությունից հետո, Լեզնարը վերադառնում է «WWE»։ 2014 թվականին՝ «Ռելսմանիա XXX»-ի շրջանակներում Լեզնարը պարտության է մատնում Անդերթեյքերին և վերջ դնում Ռեսլմանիաներում վերջինիս 21 անընդմեջ հաղթանակների շարանին։ Նույն տարվա «Սամրսլեմում» պարտության է մատնում Ջոն Սինային և չորրորդ անգամ տիրում WWE աշխարհի ծանրքաշային տիտղոսին։

Ռեստլինգի գրեթե ողջ կարիերայի ընթացքում Լեզնարի հեռուստատեսային կերպարը թիմակցել է մենեջեր/ ուղեկցորդ Փոլ Հեյմանի հետ։ Թե՛ ռեստլինգում, և թե՛ խառը մենամարտերում Լեզնարը բազմաթիվ առիթներով ելույթ է ունեցել փեյ-փեր-վյու շոուների գլխավոր իրադաձրություններում (այդ թվում՝ «Ռեսլմանիա XIX», «Ռեսլմանիա 31», «UFC 116»)։

Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզնարը ծնվել և մեծացել է ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգի Ուեբստեր բնակավայրում՝ ֆերմերներ Ռիչարդ և Ստեֆանի Լեզնարների ընտանիքում։ Ունի երկու ավագ եղբայր՝ Թրոյ և Չադ անուններով, և մեկ կրտսեր քույր՝ Բրենդի անվամբ։ Լեզնարների ընտանիքն ունի գերմանական և լեհական ծագում։ «Էդվարդ» միջնանունն ստացել է ի պատիվ հորական պապի[10]։ Մեծացել է կաթնատնտեսական ֆերմայում։ 17 տարեկանում Լեզնարը որոշում է միանալ ԱՄՆ ազգային գվարդիական ուժերին։ Ուեբստերի ավագ դպրոցում անցկացրած տարիներին երկու անգամ ճանաչվել է սիրողական ըմբշամարտի նահանգային չեմպիոն՝ ավարտական տարում գրանցելով անպարտելի ելույթների 33–0–0 ցուցանիշ։ Դպրոցն ավարտելուց հետո հաճախել է Բիսմարկի նահանգային քոլեջը, որտեղ անցկացրած երկրորդ տարում ճանաչվել է Կրտսեր քոլեջների համազգային սպորտային ասոցիացիայի (NJCAA) վարկածով ըմշամարտի ծանրքաշային չեմպիոն։

Պրոֆեսիոնալ մարտացանկը ընդհանուր մենամարտեր (MMA) սպորտաձևում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունքը Ռեկորդը Հակառակորդը Տեսակը Իրադարձությունը Ամսաթիվը Ռաունդը Տևողությունը Վայրը Նշումներ
Մարկ Հանթ
UFC 200 Հուլիսի 9, 2016
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
Պարտություն 5–3 Ալիստար Օվերիմ Տեխնիկական նոկաուտ (ոտքով հարված մարմնին և բռնցքային հարվածներ դեմքին) UFC 141 Դեկտեմբերի 30, 2011 1 2։26 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ Մարտից հետո հայտարարում է ընդհանուր մենամարտերից հեռանալու որոշման մասին
Պարտություն 5–2 Քեյն Վելասկեզ Տեխնիկական նոկաուտ (բռունցքներով) UFC 121 Հոկտեմբերի 23, 2010 1 4։12 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Անահայմ, Կալիֆորնիա, ԱՄՆ Կորցնում է UFC ծանրքաշային տիտղոսը
Հաղթանակ 5–1 Շեյն Կարվին Հանձնվեցում (խեղդող հնարք) UFC 116 Հուլիսի 3, 2012 2 2։19 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ Պաշտպանում է UFC ծանրքաշային տիտղոսը
Հաղթանակ 4–1 Ֆրենկ Միր Տեխնիկական նոկաուտ (բռունցքներով) UFC 100 Հուլիսի 11, 2009 2 1։48 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ Պաշտպանում է UFC ծանրքաշային տիտղոսը
Հաղթանակ 3–1 Ռենդի Կուտուր Տեխնիկական նոկաուտ (բռունցքներով) UFC 91 Նոյեմբերի 15, 2008 2 3։07 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ Նվաճում է UFC ծանրքաշային տիտղոսը
Հաղթանակ 2–1 Հիթ Հերինգ Որոշմամբ UFC 87 Օգոստոսի 9, 2008 3 5։00 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ
Պարտություն 1–1 Ֆրենկ Միր Հանձնվեցում (ծնկով) UFC 81 Հունվարի 2, 2008 1 1։30 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
Հաղթանակ 1–0 Մին Սու Կիմ հանձնվեցում (բռունցքներով) Dynamite!! USA Հունիսի 2, 2007 1 1։09 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ

Ռեստլինգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտող հնարքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կիմուրա լոկ (2012-այժմ)
  • Ֆ5 (2002-այժմ)
  • Բրոք լոկ (2003-2004)

Այցեքարտային հնարքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սպայնբաստեր
  • Շութինգ սթար պրես
  • Սկուպ փաուրեսլեմ
  • Փաուերբոմբ
  • Գերմանական սուպլեքս
  • Կրկնակի/եռակի փաուերբոմբ
  • Ֆիշերմանի սուպլեքս
  • Կողային բեքբրեյքեր
  • Գլխավերևի իրանային սուպլեքս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]