Անուշի ալբոմից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անուշի ալբոմից
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1917
ՀրատարակչությունԳեղարվեստ
Հրատարակվել է1921
ՎիքիդարանԱնուշի ալբոմից

«Անուշի ալբոմից», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից` գրված 1917 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1917 թվականի հունվարի 5-ին։

Թումանյանի դուստր Անուշի ալբոմը և դրա մեջ պահվող սևագիր-ինքնագիրը պահվում են Թումանյանի ընտանեկան արխիվում, որը վերնագրված չէ, ինչպես նաև ալբոմում պահվում է Թումանյանի դուստր Աշխենի արտագրած մեկ օրինակ[1]։

Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1921 թվականին «Գեղարվեստ» հանդեսում № 7 (էջ 66), այնուհետև` Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 190)։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է «Գեղարվեստ» ամսագրից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 630.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Անուշի ալբոմից