Հայաստանի ազգային հերոս (կոչում)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայրենիքի շքանշան

Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում։ Հիմնադրվել է 1994 թ. մարտի 29-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 1994 թ. ապրիլի 22-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 1994 թ. մայիսի 8-ին ուժի մեջ մտած ««Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման մասին» ՀՀ օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014 թ. օգոստոսի 9-ին)։ Վերասահմանվել է 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։

Կոչման կարգավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման բնագավառներում, ինչպես նաև ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ կոչումը շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։

«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց հանձնվում է Հայրենիքի շքանշան, որը կրում են կրծքի ձախ կողմում։[1]

Կոչում ստացողները[խմբագրել | խմբագրել կոդը]

1994-2003 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թ. ընդունված մայր օրենքի համաձայն «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։

2003-2014 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թ. նոյեմբերի 6-ին օրենքում կատարվեց լրացում, ըստ որի «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց։

Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. սահմանումը վերաձևակերպվեց։ Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց։

«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած զոհված անձի ընտանիքն օգտվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններից։

Կոչման շնորհման միջնորդությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թ. ընդունված մայր օրենքի համաձայն 1993-2003 թթ. «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում շնորհելու միջնորդությունը հարուցվում էր Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։ 2003 թ. նոյեմբերի 6-ին օրենքում կատարված փոփոխությամբ այդ դրույթը ճանաչվեց ուժը կորցրած։

2014 թ. օգոստոսի 9-ից Հանրապետության Նախագահը կոչումը կարող է շնորհել ինչպես անձնական նախաձեռնությամբ, այնպես էլ շնորհման վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։

Բարձրագույն կոչում շնորհելու հարցը քննարկվում է Ազգային անվտանգության խորհրդի նիստում[2]։

Ամենամսյա պարգևավճարը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ Կառավարության 2014 թ. մարտի 6-ի որոշմամբ սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված՝ հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած անձի ընտանիքին տրվում է պարգևավճար՝ 250.000 ՀՀ դրամի չափով։

Կոչման շնորհման վիճակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոչումը շնորհվել է 16 անձի, որոնցից 15-ը ազգությամբ հայ են, մեկը՝ ռուս։

16 հերոսներից 9-ին կոչումը շնորհվել է հետմահու։

Ըստ տարեթվերի կոչումը շնորհվել է.

  • 1994 թ. - 3,
  • 1996 թ. - 7,
  • 1999 թ. - 2,
  • 2004 թ. - 2,
  • 2008 թ. - 1,
  • 2017 թ․ - 1 անձ։

Հայաստանի ազգային հերոսները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հ/հ Անուն Զբաղեցրած պաշտոնը կոչման շնորհման օրվա դրությամբ Շնորհման ամսաթիվը Ծննդյան օրը Ծննդավայրը Մահվան օրը Մահվան վայրը Հիմնավորումը
1 Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց Կաթողիկոս Ամենայն Հայոց 24.07.1994
20.09 1908
Բուխարեստ, Ռումինիա
Flag of Romania.svg
18.08 1994
Էջմիածին, Հայաստան
Հայաստանի դրոշը
Ազգային և հոգևոր արժեքների պահպանման և բազմապատկման գործում բացառիկ ծառայությունների համար
2 Վիկտոր Համբարձումյան Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր պրեզիդենտ 14.10.1994[3]
19.09 1908
Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Flag of Russia.svg
12.08 1996
Բյուրական, Հայաստան
Հայաստանի դրոշը
Համաշխարհային նշանակության գիտական արժեքների ստեղծման, գիտության կազմակերպման բնագավառում մատուցած բացառիկ ծառայությունների և ազգանպաստ հասարակական գործունեության համար
3 Ալեք Մանուկյան Հայկական բարեգործական ընդհանուր միության ցկյանս նախագահ 14.10.1994[4]
28.06 1901
Զմյուռնիա, Օսմանյան կայսրություն
Ottoman flag.svg
10.07 1996
Դետրոյտ, Միչիգան նահանգ, ԱՄՆ
Flag of the United States.svg
Համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների, բազմամյա ազգանվեր ու հայրենանվեր գործունեության համար
4 Մոնթե Չառլզի Մելքոնյան 20.09.1996
(հետմահու)
25.11 1957
Վայսելիա, Կալիֆորնիա, ԱՄՆ
Flag of the United States.svg
12.06 1993
Աղդամ, Արցախ
Flag of Artsakh.svg
Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար
5 Ջիվան Զավենի Աբրահամյան 20.09.1996
(հետմահու)
06.07 1961
Երևան, Հայկական ԽՍՀ
Flag of Armenian SSR.svg
26.07 1991
Վերիշեն, ՀՀ
Հայաստանի դրոշը
Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար
6 Վիտյա Վորոշի Այվազյան 20.09.1996
(հետմահու)
31.12 1955
գ. Սպանդարյան, Հայկական ԽՍՀ
Flag of Armenian SSR.svg
29.08 1990
Երևան, ՀՀ
Հայաստանի դրոշը
Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար
7 Մովսես Գևորգի Գորգիսյան 20.09.1996
(հետմահու)
03.12 1961
Երևան, Հայկական ԽՍՀ
Flag of Armenian SSR.svg
19.01 1990
գ.Երասխավան, Հայկական ԽՍՀ
Flag of Armenian SSR.svg
Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար
8 Թաթուլ Ժորժիկի Կրպեյան 20.09.1996
(հետմահու)
21.04 1965
գ. Արեգ, Հայկական ԽՍՀ
Flag of Armenian SSR.svg
30.04 1991
Գետաշեն, ՀՀ
Հայաստանի դրոշը
Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար
9 Գեղազնիկ Արմենակի Միքայելյան 20.09.1996
(հետմահու)
16.11 1951
գ.Լեռնարոտ, Հայկական ԽՍՀ
Flag of Armenian SSR.svg
29.08 1990
Երևան, ՀՀ
Հայաստանի դրոշը
Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար
10 Յուրա Վաղարշակի Պողոսյան 20.09.1996
(հետմահու)
1961
գ. Կոտովո, Վոլգոգրադի մարզ
Flag of the Russian Soviet Federative Socialist Republic.svg
1992
Ասկերան - Նախիջևանիկ սահմանային գիծ Հայաստանի դրոշը - Flag of Azerbaijan.svg
Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար
11 Կարեն Սերոբի Դեմիրճյան 27.12.1999
հետմահու
17.04 1932
Երևան, Հայկական ԽՍՀ
Flag of Armenian SSR.svg
27.10 1999
Երևան, ՀՀ
Հայաստանի դրոշը
12 Վազգեն Զավենի Սարգսյան 27.12.1999
հետմահու
05.03 1959
գ. Արարատ, Արարարտի շրջան, Հայկական ԽՍՀ
Flag of Armenian SSR.svg
27.10 1999
Երևան, ՀՀ
Հայաստանի դրոշը
13 Շառլ Ազնավուր Ֆրանսահայ շանսոնիե 27.05. 2004[5]
22.05 1924
Փարիզ, Ֆրանսիա
Flag of France.svg
Աշխարհին Հայաստանի ներկայացման գործում և երկրի առջև ունեցած բացառիկ ծառայությունների համար, ինչպես նաև ծննդյան 80-ամյակի առթիվ
14 Քըրք Քըրքորյան Ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար 27.05.2004[5]
06.06 1917
Ֆրեզնո, Կալիֆորնիա նահանգ, ԱՄՆ
Flag of the United States.svg
16.06 2015
Լոս Անջելես, ԱՄՆ
Flag of the United States.svg
Համազգային նշանակության բացառիկ ծառայությունների, Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված գործունեության համար
15 Նիկոլայ Ռիժկով Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի նախագահ, Դաշնության խորհրդի անդամ 6.12.2008[6]
28.09 1929
գ. Դիլեևկա, Ուկրաինական ԽՍՀ
Flag of Ukrainian SSR.svg
1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո կատարված վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի, դժվարին պահերին հայ ժողովրդին ցուցաբերած բարոյական բացառիկ աջակցության համար
16 Էդուարդո Էռնեկյան Արգենտինահայ գործարար 21.09.2017[5]
04.04 1932
Բուենոս Այրես, Արգենտինա
Flag of Argentina.svg
Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված գործունեության համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]