Իբիս (հյուրանոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իբիս
Տեսակhotel brand?
Երկիր Ֆրանսիա
Կազմված էibis Hotels?
Մասն էAccor Economy hotel brands?
ՍեփականատերAccor?
Ղեկավար կազմակերպությունAccor?
ՍպասարկողAccor?
Հիմնադրված է1974
Պաշտոնական կայք

Իբիս (ibis), AccorHotels-ին պատկանող միջազգային հյուրանոցային ընկերություն։ AccorHotels-ը հաշվառված է Փարիզի ֆոնդային բորսայում և հիմնադրվել է 1967 թվականին։ Իբիսն իր առաջին հյուրանոցը բացել է 1974 թվականին։ Հյուրանոցները, ընդհանուր առմամբ, մոտ են լինում քաղաքի կենտրոններին, օդանավակայաններին կամ երկաթուղային կայարաններին և առաջարկում է ցածր տոկոսադրույքներ համաշխարհային հյուրանոցային այլ խմբերի համեմատ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին Իբիս հյուրանոցը բացվել է Բորդոյում 1974 թվականին, իսկ տասնամյակի ընթացքում հյուրանոցային շղթան ընդարձակվել է Ֆրանսիայի բոլոր մարզերում, մասնավորապես`քաղաքներում[1]։

Հյուրանոցային հարմարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

AccorHotels-ի տնտեսող հյուրանոցների առանձնահատկությունը ստանդարտ պայմաններն են, բացի բյուջետային hotelF1 և Ibis budget-ը, առաջարկում է 24 ժամյա ընդունելություն։ Սենյակներն ունեն լոգարան, գրասեղան, կրկնակի կամ երկու մեկտեղանոց մահճակալներ, զգեստապահարան և միջազգային ու տեղական հեռուստաալիքներ[2]։ Հյուրանոցը երբեմն ներառում է ռեստորան կամ բար, որն առավոտյան մատուցում է նախաճաշ (04:00-12:00), և որոշ հյուրանոցներում առաջարկվում է 24 ժամյա ճաշացանկ։ Ընդհանրապես, Իբիս հյուրանոցներն առանձնանում են տնտեսող շեշտադրմամբ։ AccorHotels-ը ձգտում է փոխել սա՝ գովազդելով հյուրանոցի բոլոր ձեռքբերումները, առանձնահատկությունները և կարևորելով AccorHotels-ից գոհունակության երաշխիքը[3]։

Հյուրանոցների տեղայնքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրենդը հյուրանոցներ ունի վեց մայրցամաքների ստորև թվարկված երկրներում[4]։ 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ աշխարհում գործում են 1088 Իբիս հյուրանոցներ[5]։

Իբիս հյուրանոցը և Suitehotel Կոկելում, Ֆրանսիա
Իբիս հյուրանոցը Դրեզդենի կենտրոնում, Գերմանիա
Իբիս հյուրանոցը Բիլբաո (Իսպանիա) քաղաքի կենտրոնում
Պատկեր:Amsterdam (6256653847).jpg
Իբիս հյուրանոցը Ամստերդամում, Նիդերլանդներ
Իբիս հյուրանոցը Երևանում

Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասիա-խաղաղօվկիանոսյան շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին Արևելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 15-ին.
  2. Hotel rooms ibishotel.com. Retrieved 2015-02-20
  3. Quality Commitment ibishotel.com. Retrieved 2015-02-20
  4. «Find all ibis hotels around the world». ibis. Վերցված է 2011 թ․ հունվարի 25-ին.
  5. «AccorHotels worldwide». AccorHotels.
  6. Mediamax. «Քրիստիան Բարբիեր. «Իբիս»-ը լրացնում է Հայաստանում երեքաստղանի հյուրանոցների պակասը». Banks.am (ամհարերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 15-ին.
  7. «Sofia opening July 2014». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 15-ին.
  8. «ibis Surabaya Basuki Rahmat Genapkan 1000 Hotel ibis di Dunia». 2014 թ․ հունվարի 21.
  9. «Accor opens new ibis hotel in Bandung». 2012 թ․ մարտի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]