Եվրատեսիլ երգի մրցույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եվրատեսիլ երգի մրցույթ, էստրադային երգի մրցույթ, որին մասնակցում են Եվրոպայի Հեռարձակողների Միության կազմի մեջ գտնվող երկրները: Մրցույթը կազմակերպում է Եվրոպական հեռարձակողների միությունը:

Մրցույթին կարող է մասնակցել յուրաքնչյուր երկրից մեկ երգիչ (երգիչներ կամ խումբ), որը պետք է ներկայացնի 1 երգի որը տևողությունը չպետք է գերազանցի 3 րոպեն: Մասնակցի հետ բեմում կարող են լինել 6 մարդուց ոչ ավելին: Մասնակցի արդյունքը մրցույթում որոշվում է հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության միջոցով, սկզբում մասնակցում են կիսաեզրափակչին և այնուհետև եթե ձայները շատ եղան տվյալ մասնակցի օգտին նա կանցնի եզրափակիչ:

Մրցույթը անցկացվում է ամեն տարի սկսած 1956 թվականից: Մրույթը դիտողականությամբ աշխարհում զիջում է միայն ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, որի դիտողականությունը աշխարհում կազմում է 600 միլիոն հեռուստադիտող: Բացի մասնակցող երկրներում հեռարձակվելուց մրցույթը ցուցադրվում է նաև Ղրղզստանում, Ղազախստանում, Ավստրալիայում, Եգիպտոսում, Կանադայում, Հնդկաստանում, Լիբանանում, Հարավային Աֆրիկայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում չնայած այն բանին որ նրանք չեն մասնակցում: 2000 թվականից մրցույթը հեռարձակվում է նաև ինտերնետով, մասնավորապես 2006 թվականին մրցույթը ինտերնետում հետևել է 74, 000 մարդ, 2008-ին մրցույթը ուղիղ եթերում դիտել է ավելի քան 400 մլն մարդ:

Մրցույթը ազդել այնպիսի հայտնի աստղերի կարերիայի վրա ինչպիսիք են օրինակ` լեգենդար ABBA խումբը (Շվեդիա, 1974), Սելին Դիոնը (Շվեյցարիա, 1988) ովքեր դարձել են աշխարհահռչակ մրցույթում հաղթելուց հետո:

[խմբագրել] Հիմնական կանոներ

  • Յուրաքանչյուր երկիր և կարող է ազգային ընտրությամբ ընտրել իր երկրի մասնակցին և ներքին ընտրությամբ:
  • Յուրաքանչյուր երկրի մասնակից պետք է երգի միայն կենդանի:
  • Քվեարկությունը սկսվում է բոլոր երկրների ելույթներից հետո երբ հաղորդավարները հետհաշվարկ են կատարում և հայտարարում են քվեարկության սկիզբը որի համար տրվում է 15 րոպե: Քվեարկությունը իրականանում է 50/50 համակարգով` այսինքն 50% հեղուստադիտողի և 50% ժյուրիի ձայներով: Բոլոր երկրները իրենց երկրի օգտին իրավունք չունեն քվեարկելու:
  • Յուրաքանչյուր երկիր գնահատում է 10 երկրի 1,2,3,4,5,6,7,8,10 և 12 բալային համակարգով:
  • Մրցույթի հաղթող է դառնում այն երկիր որը ամենաշատ միավորներն է հավաքել և ըստ դրա այդ երկիրը դառնում է հաջորդ տարվա մրցույթը հյուրընկալող երկիրը:

Մրցույթի եզրափակիչը կայանում է մայիսին շաբաթ օրը, Արևմտյան Եվրոպայի ամառային ժամանակով` ժամը 21:00-ին (Հայաստանյան ժամով 00:00-ին): 2004 թվականից սկսած երբ սկսեցին շատ երկրներ հայտ ներկայացնել մրցույթին որոշվեց անցկացնել կիսաեզրափակիչ փուլ որով միայն լավագուն մասնակիցները կանցներին եզրափակիչ փուլ: 2000 թվականից ձևավորվեց Մեծ Քառյակ որի մեջ մտնում էին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան և Ֆրանսիան, իսկ ավելի ուշ Մեծ Քառյակը դարձավ Մեծ Հնգյակ երբ նրանց միացավ Իտալիան, և այդ թվականից սկսած նրանք ավտոմատ հայտնվում են եզրափակիչ:

[խմբագրել] Հետաքրքիր Փաստեր

  • Առաջին մրցույթը տեղի է ունեցել 1956 թվականին Լուգանոյում (Շվեյցարիա)
  • Մրցույթում ամենից շատ միավորները հավաքել է 2009 թվականին Նորվեգիան ներկայացնող Ալեքսանդր Ռիբակը` 387 միավոր:
  • Մրցույթին առավելագույնը կարող են մասնակցել է 46 երկիր:
  • Մրցույթում ամենից շատ հաղթել է Իռլանդիան` 7 անգամ:
  • Առաջին մրցույթի ժամանակ չի եղել քվեարկություն միայն գլխավոր ժյուրին դուրս է եկել բեմ և հայտարարել հաղթողի անունը:
  • Պորտուգալիան բավական ժամանակ է ինչ մասնակցում է մրցույթին սակայն նրա լավագույն արդյունքը եղել է 6-րդ հորիզոնականը:
  • 2006 թվականին Իռլանդիայի մրցույթում ներկայացրած երգը դարձել է 1000-երորդ երգը մրցույթի պատմության մեջ:
  • 2005 թվականից ամեն տավա հաղթող երկիրը հաջորդ տարի մրցույթը հյուրընկալելիս ներկայացնում է երաժշտական բալլադ կամ մելամաղձոտ մի երգ:

[խմբագրել] Արտաքին հղոմներ


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով