Սան Մարինոն Եվրատեսիլ երգի մրցույթում
| Սան Մարինոն Եվրատեսիլ երգի մրցույթում | |
|---|---|
| Հեռուստաալիք | Սան Մարինո ՌՀ |
| Նախընտրական փուլ | |
| Ելույթներ | |
| Մասնակցումներ | 3 |
| Առաջին ելույթ | 2008 |
| Լավագույն արդյունք | 14 (Կիսաեզրափակիչ:2012) |
| Վատագույն արդյունք | Վերջին (Կիսաեզրափակիչ:2008) |
| Հղումներ | |
| Սան Մարինոյի էջը Eurovision.tv կայքում | |
Սան Մարինոն Եվրատեսիլ երգի մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2008-ին, ներկայացնումեր Միոդիո խումբը «Complice» («Մեղսակից») երգով. Սան Մարինոն մասնակցաց Եվրատեսիլ 2008-ի առաջին կիսաեզրափակչում 19 երկրների շարքում զբաղեցրեց 19-րդ հորիզոնականը 5 միավորով: Սան Մարինոն, 2008-ի դեբյուտից հետո, բաց թողեց եվրատեսիլ 2009 և 2010 մրցույթները, սակայն վերադարձավ 2011, ներկայացրեց Սենիթը «Stand By» («Աջակցել») երգով, հավաքեց 34 միավոր և 19 երկրների շարքում զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը:
Մարտի 14-ին 2012 թ., Սան Մարինո ՌՀ հեռուստաալիքը հայտարարել է , որ Վալենտինա Մոնեթթան կներկայացնի Սան Մարինոն Եվրատեսիլ 2012 երգի մրցույթում «Facebook Uh, Oh, Oh» («Ֆեյսբուք Uh, Oh, Oh») երգով. Սակայն մարտի 18-ին, 2012 թ., մի քանի օր երգի հայտարարվելուց հետո, Եվրոպական հեռարձակողների միությունը համարում էր, որ ըստ Եվրատեսիլի կանոններին երգը պարունակում է անհիմն առևտրային հաղորդագրություն Facebook, որի հետևանքով երգի բառերը փոփոխվեցին և երգը անվանեցին «The Social Network Song» («Սոցիալական ցանցերի երգը»).[1] 2012 թվականի մայիսի 22-ին պարզ դարձավ, որ Սան Մարինոյին կրկին չհաջողվեց անցնել Եվրատեսիլի եզրափակիչ:
Բովանդակություն |
Մասնակցումներ [խմբագրել]
| Տարի | Մասնակից | Երգ | Եզրա- փակիչ |
Միա- վորներ |
Կիսաեզ- րափակիչ |
Միա- վորներ |
|---|---|---|---|---|---|---|
| 2008 | Միոդիո | "Complice" | X | X | 19 | 5 |
| 2011 | Սենիթ | "Stand By" | X | X | 16 | 34 |
| 2012 | Վալենտինա Մոնեթթա | "The Social Network Song" | X | X | 14 | 31 |
- XX կիսաեզրափակիչներում նշանակում են ավտո-որակավորում: Սա կարող է լինել արդյունք հետևյալ երկու պատճառներից: Եթե երկիրը հաղթել է նախորդ տարվա մրցույթը, հաջորդ տարի նա չի մրցելու որևե կիսաեզրափակչում: Մյուս պատճառն այն է, որ Մեծ Քառյակի (Հնգյակի) երկիր-անդամները չեն մասնակցում որևե կիսաեզրափակիչ փուլում:
- XX եզրափակիչներում նշանակում է, որ երկիրը չի անցել եզրափակիչ փուլ:
Պատկերադարան [խմբագրել]
-
Միոդիո խումբը Բելգրադում (2008)
Հղումներ [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
|
|
|
|---|---|
| Պորտալ:Եվրատեսիլ | |
| Ակտիվ | |
| Քիչ ակտիվ | |
| Նախկին | |
| Congratulations: Եվրատեսիլ երգի մրցույթի 50-ամյակը | |