Եվրատեսիլ 2014 երգի մրցույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրատեսիլ 2014 երգի մրցույթ
"#JoinUs"
«#ՄիացեքՄեզ»
Ամսաթվեր
1-ին կիսաեզրափակիչ Մայիսի 6, 2014
2-րդ կիսաեզրափակիչ Մայիսի 8, 2014
Եզրափակիչ Մայիսի 10, 2014
Անցկացման վայր
Վարողներ Նիկոլայ Կոպելլ
Պիլոու Ասբեք
Լիսե Ռյոնն
Գործադիր տնօրեն Յոն Օլա Սանդ
Հյուրընկալող
հեռուստաալիք
DR
Անցկացման վայր B&W Hallerne, Կոպենհագեն,
Դանիա Դանիա
Մասնակցություն
Երկրների թիվ 37
Առաջնելույթ չկա
Վերադարձել են Պորտուգալիա Պորտուգալիա
Լեհաստան Լեհաստան
Մեկնել են Խորվաթիա Խորվաթիա
Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս
Սերբիա Սերբիա
Բուլղարիա Բուլղարիա
Քվեարկություն
Քվեարկության
համակարգ
50% հեռուստադիտող/50% ժյուրի
Հաղթական երգ Ավստրիա «Rise Like a Phoenix»
Զրո միավոր չկա
Ինտերվալ-ակտ Կիսաեզրա. 1։ «Տգեղ բադիկը»
(երաժշտությունը Բենտ Ֆաբրիկի)
Կիսաեզրա. 2։ «Sea of Flags» երգը
Ջեսիկա Մաուբոյի կատարմամբ
Եզրափակիչ։ «Rainmaker» երգը
Էմիլի դը Ֆորեսթ և 26
ֆինալիստների կատարմամբ
2013      Wiki Eurovision Heart (Infobox).svg      2015

«Եվրատեսիլ 2014 երգի մրցույթը» եղել է 59-րդ ամենամյա Եվրատեսիլ երգի մրցույթը։ Մրցույթը կայացել է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «B&W Hallerne» արենայում, Եվրատեսիլ 2013-ում Էմիլի դը Ֆորեսթի հաղթանակից հետո։ Սա եղել է արդեն երրորդ մրցույթը որը անցկացվել է Դանիայում, վերջին անգամ դա 2001-ին էր։ Մրցույթի կիսաեզրափակիչները անցկացվել են մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 10-ին։

Մրցույթին մասնակցել են 37 երկիր։ Պորտուգալիան և Լեհաստանը հայտարարել էին որ վերադառնում են մրցույթ։ Բուլղարիան, Խորվաթիան, Կիպրոսը և Սերբիան տարբեր պատճառներով չմասնակցեցին մրցույթին։

Մրցույթի եզրափակչի քվեարկության արդյունքում Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վուրստը իր «Rise Like a Phoenix» երգով հավաքելով 290 միավոր հաղթանակ բերեց իր երկրին։ Երկրորդ և երրորդ հորիզոնականները բաժին են հասել Նիդերլանդների և Շվեդիայի ներկայացուցիչներին։ Հայաստանը ներկայացնող Արամ Mp3-ին իր «Not Alone» երգով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ կրկնելով մինչև այժմ Հայաստանի լավագույն արդյունքը մրցույթում։

Անցկացման վայր[խմբագրել]

Մրցույթը հյուընկալող արենան

Ամենասկզբում մրցույթը իրենց քաղաքում անցկացնելու հայտ էին ներկայացրել Հորնսեսը, Հերնինգը, Օլբորգը, Ֆրեդերիկիան և մայրաքաղաք Կոպենհագենը։ 2013 թվականի հունիսի 17-ին Օլբորգը հայտարարեց որ չի կարող հյուրընկալել մրցույթը, քանի որ չունի բավարար հյուրանոցային համարներ։ Հունիսի 26-ին Ֆրեդերիկիայի քաղաքապետարանը հայտարարեց որ «Messe C» արենան չունի որոշակի հարմար վայրեր և չի կարող հյուրընկալել մրցույթը։ Կոպենհագենի «Պարկեն արենան», որը հյուրընկալել էր Եվրատեսիլ 2001-ը, հունիսի 28-ին արենայի գործադիր տնօրենը հայտարարեց որ մի քանի արդեն ծրագրավորված ֆուտբոլային հանդիպումների պատճառով որոնք կայանալու են մրցույթի մեկնարկի օրերին, արենան չի կարող հյուրընկալել Եվրատեսիլը։

2013-ի սեպտեմբերի 2-ին դանիական հեռարձակող «DR» հեռուստաընկերությունը հրապարակեց որ Կոպենհագենի «B&W Hallerne» արենան դառնալու է Եվրատեսիլ 2014-ի անցկացման վայրը։

Քաղաք Արենա Տարողություն Նշումներ
Օլբորգ Գիգանտիում 8,500 Հյուրընկալել է «Dansk Melodi Grand Prix» 2006, 2010 և 2012 մրցույթները։ Հրաժարվել է հյուրընկալել Եվրատեսիլը 2014-ը հունիսի 17-ին, 2013։
Կոպենհագեն DR Byen 10-15,000
B&W Hallerne 10,000
Պարկեն 50,000 Հյուրընկալել է Եվրատեսիլ 2001 երգի մրցույթը։ Հրաժարվել է հյուրընկալել Եվրատեսիլ 2014-ը հունիսի 28-ին, 2013։
Ֆրեդերիկիա Messe C 8,000 Հրաժարվել է հյուրընկալել Եվրատեսիլ 2014-ը հունիսի 26-ին, 2013։
Հերնինգ Jyske Bank Boxen 15,000 Հյուրընկալել է «Dansk Melodi Grand Prix 2013»-ը։
Հորնսենս Fængslet 13,000

Ֆորմատ[խմբագրել]

Մրցույթի հաղորդավարները

2013 թվականի սեպտեմբերի 20-ին ԵՀՄ-ն հրապարակեց Եվրատեսիլ 2014-ի պաշտոնական կանոնները, որոնք ներառում են փոփոխություններ ժյուրիի քվեարկության մեջ։ Կանոները որոնց նպատակն է ապահովել ավելի շատ թափանցիկություն յուրաքանչյուր երկրի 5 ժյուրիների վերաբերյալ, ըստ դրա մինչև 2014 թվականի մայիսի 1-ը յուրաքանչյուր երկիր պետք է հրապարակի իր 5 ժյուրիների անունները և մրցույթի ավարտից հետո բացահայտի իր բոլոր ժյուրիների ամբողջական քվեարկության արդյունքները։

Ինչպես 2013 թվականի Եվրատեսիլում, այնպես էլ 2014-ին կիսաեզրափակիչների և եզրափակչի ելույթների հերթականությունը որոշել են պրոդյուսերները։

Կիսաեզրափակիչների վիճակահանություն[խմբագրել]

Երկու կիսաեզրափակիչներին մասնակցող երկրների վիճակահանությունը տեղի է ունեցել 2014 թվականի հունվարի 20-ին «Copenhagen City Hall»-ում։ 2013 թվականի նոյեմբերի 24-ին հայտնի դարձավ որ Շվեդիան հանդես է գալու առաջին կիսաեզրափակչում, իսկ Նորվեգիան՝ երկրորդում։ 2014-ի հունվարի նաև հայտարարվեց որ Իսրայելը մրցելու է երկրորդ կիսաեզրափակչում։

1-ին արկղ 2-րդ արկղ 3-րդ արկղ 4-րդ արկղ 5-րդ արկղ 6-րդ արկղ

Գրաֆիկական դիզայն[խմբագրել]

Մրցույթի լոգոն և կարգախոսը ցուցադրվել է 2013 թվականի դեկտեմբերի 18-ին ԵՀՄ-ի կողմից։ Մրցույթի լոգոն կապույտ ադամանդն է, որի վրա գրված է Եվրատեսիլ 2014-ի կարգախոսը և հեշթեգը՝ «#JoinUs» (#ՄիացեքՄեզ)։

Մասնակիցների ելույթներից առաջ ցուցադրվող տեսաբացիկները օգտագործվել են ներկայացնելու երկրի ներկայացուցչին։ Ինչպես նախորդ տարի, այդպես էլ 2014-ին բոլոր տեսաբացիկները նկարահանվել են մասնակիցների երկրներում։ 2014-ի բոլոր տեսաբացիկներում մասնակիցները տարբեր կերպ փորձում էին ստեղծել իրենց երկրի դրոշը։

Մասնակիցներ[խմբագրել]

     Առաջին կիսաեզրափակչի երկրներ      Առաջին կիսաեզրափակչում քվեարկող երկրներ      Երկրորդ կիսաեզրափակչի երկրներ      Երկրորդ կիսաեզրափակչում քվեարկող երկրներ

Վերադարձած երկրներ[խմբագրել]

  • Պորտուգալիա Պորտուգալիա - 2013 թվականի նոյեմբերի 7-ին Պորտալիայի RTP հեռուստաընկերությունը, իր 1 տարվա բացակայությունից հետո հայտարարեց իր ետ վերադարձի մասին։
  • Լեհաստան Լեհաստան - 2013 թվականի դեկտեմբերի 5-ին հայտնի դարձավ որ Լեհաստանը 2 տարվա բացակայությունից հետո վերադառնում է մրցույթ։

Չմասնակցող երկրներ[խմբագրել]

  • Անդորրա Անդորրա - Անդորրան մրցույթին չի մասնակցելու ֆինանսական խնդիրների պատճառով։
  • Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա - 2013 թվականի նոյեմբերի 18-ին հատարարվեց որ Բոսնիա և Հերցեգովինան վերադառնում է մրցույթ, սակայն դեկտեմբերի 18-ին հայտնի դարձավ նրանք ետ են վերցրել իրենց մասնակցության հայտը։
  • Բուլղարիա Բուլղարիա - 2013 թվականի նոյեմբերի 22-ին հայտարարվեց որ Բուլղարիան հրաժարվում է մասնակցել մրցույթին ֆինանսական խնդիրների պատճառով։
  • Թուրքիա Թուրքիա - 2013 թվականի նոյեմբերի 7-ին թուրքական հեռարձակող հեռուստաընկերությունը հայտարարեց որ մտադրություն չունի վերադառնալ մրցույթ։
  • Լիխտենշտայն Լիխտենշտայն - 2013 թվականի սեպտեմբերի 10-ին հայտնի դարձավ որ Լիխտենշտայնը հրաժարվել է մրցույթում դեբյուտ կատարելուց։
  • Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ - Լյուքսեմբուրգը մրցույթին չի մասնակցում 1994-ից։
  • Խորվաթիա Խորվաթիա - Խորվաթական հեռարձակողը սեպտեմբերի 19-ին հայտնեց որ հրաժարվում է մասնակցել մրցույթին ֆինանսական խնդիրների պատճառով։
  • Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս - Կիպրոսը հրաժարվեց մասնակցել մրցույթին ֆինանսական խնդիրների պատճառով։
  • Մարոկո Մարոկկո - Մարոկկոն մրցույթին չի մասնակցում դեռ 1981-ից։
  • Մոնակո Մոնակո - Մոնակոն մրցույթին չի մասնակցում 2007-ից։
  • Չեխիա Չեխիա - Չեխիան մրցույթում ունեցած իր վատ արդյունքների պատճառով 2010-ից սկսած այլևս չի մասնակցում։
  • Սերբիա Սերբիա - 2013 թվականի նոյեմբերի 22-ին Սերբիան հայտարարեց որ չի մասնակցի 2014-ի մրցույթին ֆինանսական խնդիրների պատճառով։
  • Սլովակիա Սլովակիա - 2013 թվականի սեպտեմբերի 9-ին հայտնի դարձավ որ Սլովակիան չի պատրաստվում վերադառնալ մրցույթ։

Վերադարձած արտիստներ[խմբագրել]

Եվրատեսիլ 2012 և 2013 թվականների մրցույթներում Սան Մարինոն ներկայացրած Վալենտինա Մոնեթթան ադրեն երրորդ անգամ ներկայացրեց իր երկիրը մրցույթում։ Եվրատեսիլ 2010-ում Ռումինիան ներկայացրած Պաուլա Սելինգը և Օվին վերադարձան մրցույթ։ Ռուսաստանը ներկայացնող Տոլմաչովա քույրերը, նախկինում մասնակցելով Մանկական Եվրատեսիլ 2006-ին հաղթանակ են բերել Ռուսաստանին։ Մակեդոնիայի ներկայացուցիչ Տիյանա Դապչևիչի բեք վոկալ Թամարա Թոդևսկան նախկինում ներկայացրել էր Մակեդոնիան Եվրատեսիլ 2008-ում։ Եվրատեսիլ 2010-ին Լիտվան ներկայացրած InCulto խմբի Շարունասը վերադարձավ մրցույթ որպես Լիտվայի ներկայացուցիչ Վիլյա Մատաչյունայտեի պարող։ Մարտինա Մաերլը, ով Եվրատեսիլ 2009-ում Quartissimo լարային քառյակի հետ ներկայացրել էր Սլովենիան, Եվրատեսիլ 2014-ում հանդես եկավ որպես Չեռնոգորիան ներկայացնող Սերգեյ Չետկովիչի բեք վոկալ։

Արդյունքներ[խմբագրել]

Առաջին կիսաեզրափակիչ[խմբագրել]

Առաջին կիսաեզրափակիչը անցկացվել է մայիսի 6-ին։ Այս կիսաեզրափակչին մասնակցել են 16 երկրներ։ Ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում ամենաշատ միավորներ ստացած 10 երկրները անցել են եզրափակիչ փուլ։ Այս կիսաեզրափակչում են քվեարկել նաև Դանիան, Իսպանիան և Ֆրանսիան։      Եզրափակիչ անցած երկրներ

Երկիր Լեզուն Արտիստ Երգ Հայերեն Տեղ Միա-
վորներ
01 Հայաստան Հայաստան անգլերեն Արամ Mp3 «Not Alone» Միայնակ չէ 4 121
02 Լատվիա Լատվիա անգլերեն Aarzemnieki «Cake to Bake» Տորթ թխել 13 33
03 Էստոնիա Էստոնիա անգլերեն Տանյա «Amazing» Ապշեցուցիչ 12 36
04 Շվեդիա Շվեդիա անգլերեն Սաննա Նիլսեն «Undo» Չեղարկել 2 131
05 Իսլանդիա Իսլանդիա անգլերեն Pollapönk «Enga fordóma» Ոչ կանխակալ 8 61
06 Ալբանիա Ալբանիա անգլերեն Հերսի «One Night's Anger» Մեկ գիշերվա զայրույթ 15 22
07 Ռուսաստան Ռուսաստան անգլերեն Տոլմաչովա քույրեր «Shine» Շողա 6 62
08 Ադրբեջան Ադրբեջան անգլերեն Դիլարա Կազիմովա «Start a Fire» Կրակ բացել 9 57
09 Ուկրաինա Ուկրաինա անգլերեն Մարիա Յարեմչուկ «Tick-Tock» Թիք-թաք 5 118
10 Բելգիա Բելգիա անգլերեն Աքսել Իրսու «Mother» Մայր 14 28
11 Մոլդովա Մոլդովա անգլերեն Քրիստինա Սքարլաթ «Wild Soul» Վայրի հոգի 16 13
12 Սան Մարինո Սան Մարինո անգլերեն Վալենտինա Մոնեթթա «Maybe» Միգուցե 10 40
13 Պորտուգալիա Պորտուգալիա պորտուգալերեն Սյուզաննա Գերրա «Quero ser tua» Ուզում եմ լինել քոնը 11 39
14 Նիդերլանդներ Նիդերլանդներ անգլերեն The Common Linnets «Calm After The Storm» Խաղաղություն փոթորկից հետո 1 150
15 Չեռնոգորիա Չեռնոգորիա չեռնոգորերեն Սերգեյ Չետկովիչ «Moj svijet» Իմ աշխարհը 7 63
16 Հունգարիա Հունգարիա անգլերեն Կալայ-Սոնդերս «Running» Վազք 3 127

Երկրորդ կիսաեզրափակիչ[խմբագրել]

Երկրորդ կիսաեզրափակիչը անցկացվել է մայիսի 8-ին։ Այս կիսաեզրափակչին մասնակցել են 15 երկրներ։ Ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում ամենաշատ միավորներ ստացած 10 երկրները անցել են եզրափակիչ փուլ։ Այս կիսաեզրափակչում են քվեարկել նաև Գերմանիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան։      Եզրափակիչ անցած երկրներ

Երկիր Լեզուն Արտիստ Երգ Հայերեն Տեղ Միա-
վորներ
01 Մալթա Մալթա անգլերեն Firelight «Coming Home» Վերադարձ տուն 9 63
02 Իսրայել Իսրայել անգլերեն, եբրայերեն Մեյ Ֆեյնգոլդ «Same Heart» Նույն սիրտը 14 19
03 Նորվեգիա Նորվեգիա անգլերեն Կառլ Էսփեն «Silent Storm» Խաղաղ փոթորիկ 6 77
04 Վրաստան Վրաստան անգլերեն The Shin և Մարիկո «Three Minutes to Earth» Երեք րոպե մինչև Երկիր 15 15
05 Լեհաստան Լեհաստան լեհերեն Դոնաթան և Կլեո «My Słowianie - We Are Slavic» Մենք սլավոններ ենք 8 70
06 Ավստրիա Ավստրիա անգլերեն Կոնչիտա Վուրստ «Rise Like a Phoenix» Կբարձրանա ինչպես փյունիկը 1 169
07 Լիտվա Լիտվա անգլերեն Վիլյա Մատաչյունայտե «Attention» Ուշադրություն 11 36
08 Ֆինլանդիա Ֆինլանդիա անգլերեն Softengine «Something Better» Ինչ-որ բան ավելի լավ 3 97
09 Իռլանդիա Իռլանդիա անգլերեն Can-Linn և Քեյսի Սմիթ «Heartbeat» Սրտի բաբախում 12 35
10 Բելառուս Բելառուս անգլերեն ԹԵՈ «Cheesecake» Չիզքեյք 5 87
11 Մակեդոնիայի Հանրապետություն Մակեդոնիա անգլերեն Տիյանա Դապչևիչ «To the Sky» Դեպի երկինք 13 33
12 Շվեյցարիա Շվեյցարիա անգլերեն Սեբալթեր «Hunter of Stars» Աստղերի որսորդը 4 92
13 Հունաստան Հունաստան անգլերեն Freaky Fortune և Riskykidd «Rise Up» Թռչիր 7 74
14 Սլովենիա Սլովենիա անգլերեն, սլովեներեն Տինկարա Կովաչ «Spet (Round and Round)» Կրկին ու կրկին 10 52
15 Ռումինիա Ռումինիա անգլերեն Պաուլա Սելինգ և Օվի «Miracle» Հրաշք 2 125

Եզրափակիչ[խմբագրել]

Եզրափակիչը անցկացվել է մայիսի 10-ին։ Եզրափակչին մասնակցել են 26 երկրներ։ «Մեծ հնգյակի» անդամներ՝ Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ավտոմատ կերպով հայտնվել են եզրափակչում։ Հյուրընկալող երկիր Դանիան նույնպես եզրափակչում է։      Հաղթող երկիր

Երկիր Լեզուն Արտիստ Երգ Հայերեն Տեղ Միա-
վորներ
01 Ուկրաինա Ուկրաինա անգլերեն Մարիա Յարեմչուկ «Tick-Tock» Թիք-թաք 6 113
02 Բելառուս Բելառուս անգլերեն ԹԵՈ «Cheesecake» Չիզքեյք 16 43
03 Ադրբեջան Ադրբեջան անգլերեն Դիլարա Կազիմովա «Start a Fire» Կրակ բացել 22 33
04 Իսլանդիա Իսլանդիա անգլերեն Pollapönk «Enga fordóma» Ոչ կանխակալ 15 58
05 Նորվեգիա Նորվեգիա անգլերեն Կառլ Էսփեն «Silent Storm» Խաղաղ փոթորիկ 8 88
06 Ռումինիա Ռումինիա անգլերեն Պաուլա Սելինգ և Օվի «Miracle» Հրաշք 12 72
07 Հայաստան Հայաստան անգլերեն Արամ Mp3 «Not Alone» Միայնակ չէ 4 174
08 Չեռնոգորիա Չեռնոգորիա չեռնոգորերեն Սերգեյ Չետկովիչ «Moj svijet» Իմ աշխարհը 19 37
09 Լեհաստան Լեհաստան լեհերեն, անգլերեն Դոնաթան և Կլեո «My Słowianie - We Are Slavic» Մենք սլավոններ ենք 14 62
10 Հունաստան Հունաստան անգլերեն Freaky Fortune և Riskykidd «Rise Up» Թռչիր 20 35
11 Ավստրիա Ավստրիա անգլերեն Կոնչիտա Վուրստ «Rise Like a Phoenix» Կբարձրանա ինչպես փյունիկը 1 290
12 Գերմանիա Գերմանիա անգլերեն Էլայզա «Is It Right» Դա ճիշտ է՞ 18 39
13 Շվեդիա Շվեդիա անգլերեն Սաննա Նիլսեն «Undo» Չեղարկել 3 218
14 Ֆրանսիա Ֆրանսիա ֆրանսերեն Twin Twin «Moustache» Բեղեր 26 2
15 Ռուսաստան Ռուսաստան անգլերեն Տոլմաչովա քույրեր «Shine» Շողա 7 89
16 Իտալիա Իտալիա իտալերեն Էմմա Մարոնե «La mia città» Իմ քաղաքը 21 33
17 Սլովենիա Սլովենիա անգլերեն, սլովեներեն Տինկարա Կովաչ «Spet (Round and Round)» Կրկին ու կրկին 25 9
18 Ֆինլանդիա Ֆինլանդիա անգլերեն Softengine «Something Better» Ինչ-որ բան ավելի լավ 11 72
19 Իսպանիա Իսպանիա իսպաներեն, անգլերեն Ռութ Լորենսո «Dancing in the Rain» Պարեր անձրևի տակ 10 74
20 Շվեյցարիա Շվեյցարիա անգլերեն Սեբալթեր «Hunter of Stars» Աստղերի որսորդը 13 64
21 Հունգարիա Հունգարիա անգլերեն Կալայ-Սոնդերս «Running» Վազք 5 143
22 Մալթա Մալթա անգլերեն Firelight «Coming Home» Վերադարձ տուն 23 32
23 Դանիա Դանիա անգլերեն Բասիմ «Cliché Love Song» Կլիշե սիրո երգ 9 74
24 Նիդերլանդներ Նիդերլանդներ անգլերեն The Common Linnets «Calm After The Storm» Խաղաղություն փոթորկից հետո 2 238
25 Սան Մարինո Սան Մարինո անգլերեն Վալենտինա Մոնեթթա «Maybe» Միգուցե 24 14
26 Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա անգլերեն Մոլլի Սմիթեն-Դաունս «Children of the Universe» Տիեզերքի երեխաներ 17 40

Քվեարկության աղյուսակներ[խմբագրել]

Առաջին կիսաեզրափակիչ[խմբագրել]

     «Մեծ հնգյակի» անդամներ, ովքեր քվեարկել են այս կիսաեզրափակչում      Եզրափակիչ անցած երկրներ

Քվեարկողներ
Միավորներ Հայաստան Լատվիա Էստոնիա Շվեդիա Իսլանդիա Ալբանիա Ռուսաստան Ադրբեջան Ուկրաինա Բելգիա Մոլդովա Սան Մարինո Պորտուգալիա Նիդերլանդներ Չեռնոգորիա Հունգարիա Դանիա Ֆրանսիա Իսպանիա
Հայաստան Հայաստան 121 6 5 8 3 5 12 12 3 10 4 12 10 8 5 12 6
Լատվիա Լատվիա 33 6 1 6 7 5 2 3 2 1
Էստոնիա Էստոնիա 36 5 10 5 5 5 4 2
Շվեդիա Շվեդիա 131 4 8 7 10 6 6 10 8 10 3 8 8 5 10 10 6 12
Իսլանդիա Իսլանդիա 61 5 2 7 3 4 7 1 7 6 8 8 3
Ալբանիա Ալբանիա 22 2 5 1 12 2
Ռուսաստան Ռուսաստան 63 7 4 1 2 2 10 6 1 12 5 4 5 4
Ադրբեջան Ադրբեջան 57 2 4 1 7 10 5 6 6 2 4 7 1 2
Ուկրաինա Ուկրաինա 118 12 7 10 6 7 3 7 12 7 8 4 7 5 8 3 7 5
Բելգիա Բելգիա 28 6 4 4 7 1 3 2 1
Մոլդովա Մոլդովա 13 4 1 2 6
Սան Մարինո Սան Մարինո 40 2 1 3 4 8 3 6 4 1 7 1
Պորտուգալիա Պորտուգալիա 39 3 4 1 1 6 3 2 3 3 5 8
Նիդերլանդներ Նիդերլանդներ 150 10 12 12 12 12 2 2 3 7 10 2 12 12 1 12 12 10 7
Չեռնոգորիա Չեռնոգորիա 63 8 3 12 5 2 1 5 6 6 4 7 4
Հունգարիա Հունգարիա 127 1 3 8 10 8 10 8 8 8 12 4 8 10 10 6 3 10

12 միավորներ[խմբագրել]

N. Ստացող երկիր Քվեարկող երկիր
8 Նիդերլանդներ Նիդերլանդներ Դանիա, Էստոնիա, Հունգարիա, Իսլանդիա, Լատվիա, Պորտուգալիա, Սան Մարինո, Շվեդիա
4 Հայաստան Հայաստան Ֆրանսիա, Նիդերլանդներ, Ռուսաստան, Ուկրաինա
2 Ուկրաինա Ուկրաինա Հայաստան, Ադրբեջան
1 Շվեդիա Շվեդիա Իսպանիա
Ալբանիա Ալբանիա Չեռնոգորիա
Ռուսաստան Ռուսաստան Մոլդովա
Չեռնոգորիա Չեռնոգորիա Ալբանիա
Հունգարիա Հունգարիա Բելգիա

Երկրորդ կիսաեզրափակիչ[խմբագրել]

     «Մեծ հնգյակի» անդամներ, ովքեր քվեարկել են այս կիսաեզրափակչում      Եզրափակիչ անցած երկրներ

Քվեարկողներ
Միավորներ Մալթա Իսրայել Նորվեգիա Վրաստան Լեհաստան Ավստրիա Լիտվա Ֆինլանդիա Իռլանդիա Բելառուս Մակեդոնիայի Հանրապետություն Շվեյցարիա Հունաստան Սլովենիա Ռումինիա Գերմանիա Իտալիա Մեծ Բրիտանիա
Մալթա Մալթա 63 2 8 4 1 1 5 3 4 12 5 3 3 5 7
Իսրայել Իսրայել 19 3 2 5 6 1 2
Նորվեգիա Նորվեգիա 77 7 5 6 5 8 10 8 4 2 7 4 4 7
Վրաստան Վրաստան 15 2 6 5 1 1
Լեհաստան Լեհաստան 70 1 4 7 2 4 2 10 3 3 3 3 12 10 4
Ավստրիա Ավստրիա 169 10 10 8 10 10 10 12 12 7 6 12 12 10 12 4 12 12
Լիտվա Լիտվա 36 5 7 2 5 6 1 10
Ֆինլանդիա Ֆինլանդիա 97 3 12 1 8 8 5 10 10 8 4 2 5 5 8 8
Իռլանդիա Իռլանդիա 35 4 1 3 5 4 7 1 2 1 2 5
Բելառուս Բելառուս 87 6 7 1 12 7 10 12 7 1 2 8 6 8
Մակեդոնիայի Հանրապետություն Մակեդոնիա 33 3 2 2 1 1 10 12 2
Շվեյցարիա Շվեյցարիա 92 5 5 12 6 7 8 6 3 3 5 8 10 10 3 3
Հունաստան Հունաստան 74 8 6 6 3 1 3 4 4 12 4 3 7 6 6 1
Սլովենիա Սլովենիա 52 8 4 4 3 7 3 2 6 6 7 2
Ռումինիա Ռումինիա 125 12 12 10 6 12 2 6 7 8 8 7 10 7 8 4 6

12 միավորներ[խմբագրել]

N. Ստացող երկիր Քվեարկող երկիր
7 Ավստրիա Ավստրիա Ֆինլանդիա, Հունաստան, Իռլանդիա, Իտալիա, Ռումինիա, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա
3 Ռումինիա Ռումինիա Ավստրիա, Իսրայել, Մալթա
2 Բելառուս Բելառուս Վրաստան, Լիտվա
1 Մալթա Մալթա Մակեդոնիա
Լեհաստան Լեհաստան Գերմանիա
Ֆինլանդիա Ֆինլանդիա Նորվեգիա
Մակեդոնիայի Հանրապետություն Մակեդոնիա Սլովենիա
Շվեյցարիա Շվեյցարիա Լեհաստան
Հունաստան Հունաստան Բելառուս

Եզրափակիչ[խմբագրել]

     Հաղթող երկիր

Քվեարկող երկրներ
Միավորներ Ուկրաինա Բելառուս Ադրբեջան Իսլանդիա Նորվեգիա Ռումինիա Հայաստան Չեռնոգորիա Լեհաստան Հունաստան Ավստրիա Գերմանիա Շվեդիա Ֆրանսիա Ռուսաստան Իտալիա Սլովենիա Ֆինլանդիա Իսպանիա Շվեյցարիա Հունգարիա Մալթա Դանիա Նիդերլանդներ Սան Մարինո Մեծ Բրիտանիա Լատվիա Էստոնիա Ալբանիա Բելգիա Մոլդովա Պորտուգալիա Իսրայել Վրաստան Լիտվա Իռլանդիա Մակեդոնիայի Հանրապետություն
Ուկրաինա Ուկրաինա 113 8 10 7 5 5 5 7 10 2 6 2 1 7 8 4 10 5 6 5
Բելառուս Բելառուս 43 6 7 8 1 12 5 1 3
Ադրբեջան Ադրբեջան 33 1 3 10 12 7
Իսլանդիա Իսլանդիա 58 6 2 2 4 7 1 7 1 5 5 6 8 4
Նորվեգիա Նորվեգիա 88 4 1 1 7 3 1 5 3 2 5 7 5 2 6 10 5 3 3 8 7
Ռումինիա Ռումինիա 72 1 6 4 8 5 8 8 5 12 1 8 2 4
Հայաստան Հայաստան 174 10 10 2 7 10 1 7 12 6 5 12 8 4 4 7 6 2 7 6 10 5 3 4 6 12 8
Չեռնոգորիա Չեռնոգորիա 37 12 7 6 12
Լեհաստան Լեհաստան 62 7 7 2 3 2 4 1 10 2 5 8 1 3 2 5
Հունաստան Հունաստան 35 6 4 7 4 3 1 2 2 2 4
Ավստրիա Ավստրիա 290 8 1 10 10 8 2 12 7 12 10 5 12 12 12 12 12 10 10 8 12 12 6 4 5 12 7 12 12 10 10 12 3
Գերմանիա Գերմանիա 39 5 2 6 8 2 7 4 5
Շվեդիա Շվեդիա 218 12 7 8 12 3 4 2 6 4 2 8 10 10 6 8 7 12 8 10 7 8 10 7 10 6 8 10 2 7 4
Ֆրանսիա Ֆրանսիա 2 1 1
Ռուսաստան Ռուսաստան 89 4 12 12 10 10 5 2 1 8 2 3 8 6 6
Իտալիա Իտալիա 33 6 1 2 12 10 2
Սլովենիա Սլովենիա 9 8 1
Ֆինլանդիա Ֆինլանդիա 72 5 7 3 4 4 6 6 4 6 4 2 3 6 3 6 3
Իսպանիա Իսպանիա 74 2 5 5 2 2 1 6 4 8 5 4 2 12 2 4 4 6
Շվեյցարիա Շվեյցարիա 64 6 5 5 10 4 3 3 2 3 1 3 3 1 7 1 2 5
Հունգարիա Հունգարիա 143 3 5 8 6 10 12 6 7 7 6 5 2 1 3 4 7 1 7 8 7 4 6 7 1 10
Մալթա Մալթա 32 5 1 3 5 4 10 1 3
Դանիա Դանիա 74 8 1 4 1 6 8 8 3 6 6 3 3 1 1 3 6 5 1
Նիդերլանդներ Նիդերլանդներ 238 2 12 12 3 4 12 8 10 12 10 8 3 4 10 8 7 10 12 10 2 8 12 12 8 10 12 10 7
Սան Մարինո Սան Մարինո 14 3 3 4 3 1
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա 40 4 3 5 4 7 5 1 3 8

12 միավորներ[խմբագրել]

N. Ստացող երկիր Քվեարկող երկիր
13 Ավստրիա Ավստրիա Բելգիա, Ֆինլանդիա, Հունաստան, Իռլանդիա, Իսրայել, Իտալիա, Պորտուգալիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Նիդերլանդներ, Մեծ Բրիտանիա
8 Նիդերլանդներ Նիդերլանդներ Էստոնիա, Գերմանիա, Հունգարիա, Իսլանդիա, Լատվիա, Լիտվա, Նորվեգիա, Շվեդիա
3 Շվեդիա Շվեդիա Դանիա, Ռումինիա, Ուկրաինա
Հայաստան Հայաստան Ավստրիա, Ֆրանսիա, Վրաստան
2 Չեռնոգորիա Չեռնոգորիա Հայաստան, Մակեդոնիա
Ռուսաստան Ռուսաստան Ադրբեջան, Բելառուս
1 Իտալիա Իտալիա Մալթա
Ադրբեջան Ադրբեջան Սան Մարինո
Բելառուս Բելառուս Ռուսաստան
Ռումինիա Ռումինիա Մոլդովա
Իսպանիա Իսպանիա Ալբանիա
Հունգարիա Հունգարիա Չեռնոգորիա

Խոսնակներ[խմբագրել]

Քվեարկության 1-7 միավորները ավտոմատ կերպով հայտնվում են էկրանին, իսկ 8,10 և 12 միավորները խոսնակը հայտարարում է երկրից բանավոր կերպով։ Երկրները իրենց միավորները հայտարարել են հետևյալ հերթականությամբ.

  1. Ադրբեջան ԱդրբեջանՍաբինա Բաբաևա
    (Ադրբեջանի ներկայացուցիչը 2012-ի մրցույթին)
  2. Հունաստան Հունաստան – Ադրիանա Մանգանիա
  3. Լեհաստան Լեհաստան – Պաուլիա Խիլևսկայա
  4. Ալբանիա Ալբանիա – Անդրի Ջահու
  5. Սան Մարինո Սան Մարինո – Միկելե Պերնիոլա
    (Սան Մարինոյի ներկայացուցիչը Մանկական Եվրատեսիլ 2013-ին)
  6. Դանիա Դանիա – Սոֆի Լասեն Կալկե
  7. Չեռնոգորիա Չեռնոգորիա – Տիյանա Միշկովիչ
  8. Ռումինիա Ռումինիա – Սոնիա Արջինտ Յոնեսկու
  9. Ռուսաստան ՌուսաստանԱլսու
    (Ռուսաստանի ներկայացուցիչը 2000-ի մրցույթին և հաղորդավարներից մեկը 2009-ին)
  10. Նիդերլանդներ Նիդերլանդներ – Թիմ Դաուվսմա
  11. Մալթա Մալթա – Վալենտինա Ռոսի
  12. Ֆրանսիա Ֆրանսիա – Էլոդի Սուիգ
  13. Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա – Սքոթ Միլս
  14. Լատվիա ԼատվիաՌալֆ Էյլանդս
    (Լատվիայի ներկայացուցիչը 2013-ի մրցույթին)
  15. Հայաստան Հայաստան – Աննա Ավանեսյան
  16. Իսլանդիա Իսլանդիա – Բենեդիկտ Վալսոն
  17. Մակեդոնիայի Հանրապետություն Մակեդոնիա – Մարկո Մարկ
  18. Շվեդիա Շվեդիա – Ալսազար
  19. Բելառուս ԲելառուսԱլյոնա Լանսկայա
    (Բելառուսի ներկայացուցիչը 2013-ի մրցույթին)
  20. Գերմանիա Գերմանիա – Հելենա Ֆիշեր
  21. Իսրայել Իսրայել – Օֆեր Նախշոն
  22. Պորտուգալիա Պորտուգալիա – Ժուանա Տելեշ
  23. Նորվեգիա Նորվեգիա – Մարգրետ Ռուեդ
  24. Էստոնիա Էստոնիա – Լաուրի Պիլհապ
  25. Հունգարիա ՀունգարիաԵվա Նովոդոմսկի
  26. Մոլդովա Մոլդովա – Օլիվիա Ֆուրտունե
  27. Իռլանդիա Իռլանդիա – Նիկի Բիրն
  28. Ֆինլանդիա Ֆինլանդիա – Ռեդրամ
  29. Լիտվա Լիտվա – Իգնաս Կրուպավիչյուս
  30. Ավստրիա Ավստրիա – Կատարինա Բելովիչ
  31. Իսպանիա Իսպանիա – Կարոլինա Կասադո
  32. Բելգիա Բելգիա – Անջելիկա
  33. Իտալիա Իտալիա – Լինուս
  34. Ուկրաինա ՈւկրաինաԶլատա Օգնևիչ
    (Ուկրաինայի ներկայացուցիչը 2013-ի մրցույթին)
  35. Շվեյցարիա Շվեյցարիա – Կուրտ Էշբախեր
  36. Վրաստան ՎրաստանՍոֆո Գելովանի և Նոդիկո Թաթիշվիլի
    (Վրաստանի ներկայացուցիչները 2013-ի մրցույթին)
  37. Սլովենիա Սլովենիա – Ուլա Ֆուրլան

Այլ մրցանակներ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ ՕԳԱԵ

ՕԳԱԵ միջազգային կազմակերպությունը հիմնվել է 1984 թվականին Ֆինլանդիայում։ Կազմակերպության ունի ակումբներ Եվրոպական 40 երկրներում։ Յուրաքանչյուր երկրի ակումբ ամեն տարվա մրցութից օրեր առաջ կազմակերպում է քվեարկություն ակումբի անդամների միջև և բոլոր անդամների քվեարկության արդյունքում կազմվում է տվյալ ակումբի թոփ 10։ Բոլոր ակումբների 1-12 միավորները իրար գումարելուց հետո վերջնական արդյունքները հայտնի են դառնում։ Ստորև ներկայացված են 2014 թվականի մրցույթի ամենաշատ ձայներ ստացած 5 երկրները.

Երկիր Երգ Կատարող(ներ) Երգահան(ներ) ՕԳԱԵ արդյունք
Շվեդիա Շվեդիա «Undo» Սաննա Նիլսեն Ֆրեդրիկ Շեմպե, Դևիդ Կրյուգեր, Համեդ "K-One" Պիրոուզպանահ 354
Հունգարիա Հունգարիա «Running» Կալայ-Սոնդերս Անդրաշ Կալայ-Սոնդերս, Կրիստիան Սզակոս 262
Իսրայել Իսրայել «Same Heart» Մեյ Ֆեյնգոլդ Ռամի Թալմիդ 233
Ավստրիա Ավստրիա «Rise Like a Phoenix» Կոնչիտա Վուրստ Չարլի Մեյսոն, Ջոի Պատուլկա, Ալի Զուցկովսկի, Ջուլիան Մաաս 221
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա «Children of the Universe» Մոլլի Սմիթեն-Դաունս Մոլլի Սմիթեն-Դաունս, Անդերս Հանսոն 162

Բարբարա Դեքսի մրցանակ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Բարբարա Դեքսի մրցանակ

Բարբարա Դեքսի մրցանակը տրվում է բելգիացի երգչուհի Բարբարա Դեքսի անունից ով «Iemand als jij» երգով ներկայացրել է Բելգիան Եվրատեսիլ 1993 երգի մրցույթում։ Մրցանակը տրվում է այն արտիստին ով eurovisionhouse.nl կայքի կողմից անցկացրած քվեարկության արդյունքում ճանաչվում է հաղթող որպես ամենավատ հագնված արտիստ։

Երկիր Կատարող Երգ Ձայներ
Լիտվա Լիտվա Վիլյա Մատաչյունայտե «Attention» 311

Արտաքին հղումներ[խմբագրել]