Սեբալթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեբալթեր

Սեբալթերը Եվրատեսիլ 2014-ի բեմում
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Սեբաստիանո Պաու-Լեսի
Ծնված հուլիսի 1, 1985 (1985-07-01) (29 տարեկան)
Երկիր Շվեյցարիա Շվեյցարիա, Տիչինո
Ժանրեր Փոփ ֆոլկ
Մասնագիտություն Երգիչ-երգահան
Գործունեություն 2000-ներկա

Սեբաստիանո Պաու-Լեսի (Sebastiano Paù-Lessi, ծնվ.՝ 1985թ. հուլիսի 1, Տիչինո), շվեյցարացի երգիչ ով ավելի հայտնի է իր Սեբալթեր (Sebalter) բեմական անվամբ։ Նա 2014 թվականի մայիսին իր «Hunter of Stars» երգով ներկայացրել է Շվեյցարիան Եվրատեսիլ 2014 երգի մրցույթին Կոպենհագենում, Դանիա։[1][2][3]

Կարիերա[խմբագրել]

2000-2012: Վաղ կարիերա[խմբագրել]

2000-ից մինչև 2002 թվականը Սեբալթերը եղել է The Stalkers ռոք խմբի անդամը։ 2002-ին նա դառնում է The Vad Vuc ֆոլկ ռոք խմբի անդամը որը նա լքում 2012 թվականին սկսելու համար իր սոլո կարիերան։

2013-ներկա: Եվրատեսիլ երգի մրցույթ[խմբագրել]

2013 թվականի դեկտեմբերին նա թողարկում է իր դեբյուտային՝ «Hunter of Stars» սինգլը, որով 2014 թվականի փետրվարի 1-ին մասնակցելով Եվրատեսիլի Շվեյցարիայի ազգային ընտրությանը դառնում է հաղթող և ստանում հնարավորությունը ներկայացնելու իր երկիրը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում անցկացված Եվրատեսիլ 2014 երգի մրցույթին։ Մայիսի 8-ին կատարելով իր երգը մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում նա անցնում է եզրափակիչ։ Մայիսի 10-ի եզրափակչի քվեարկության արդյունքում նա հավաքում է 64 միավոր և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։

Ծանոթագրություններ[խմբագրել]