Կոնչիտա Վուրստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնչիտա Վուրստ
Բնօրինակ անունգերմ.՝ Conchita Wurst
Ի ծնե անունԹոմաս Նոյվիրտ
Նաև հայտնի է որպեսConchita Wurst[1], Conchita[1] և Tom Neuwirth
Ծնվել էնոյեմբերի 6, 1988(1988-11-06)[2][3][4][…] (35 տարեկան)
Գմունդեն, Վերին Ավստրիա, Ավստրիա[3][4]
ԵրկիրԱվստրիա Ավստրիա, Գմունդեն
ԺանրերՓոփ
ՄասնագիտությունԵրգիչ
Երգչաձայնքնարական տենոր
Գործիքներկլառնետ և վոկալ[1]
ԼեյբլSony Music և Sony Music Entertainment Austria?
Պարգևներ
Կայքconchitawurst.com
 Conchita Wurst Վիքիպահեստում

Թոմաս Նոյվիրտ (գերմաներեն՝ Thomas Neuwirth (Tom), նոյեմբերի 6, 1988(1988-11-06)[2][3][4][…], Գմունդեն, Վերին Ավստրիա, Ավստրիա[3][4]), ավստրիացի երգիչ և դրեգ քուին, որը հանդես է գալիս Կոնչիտա Վուրստի (Conchita Wurst) բեմական կերպարի տակ։ 2014 թվականի մայիսին՝ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ներկայացնելով Ավստրիան Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում, իր «Rise Like a Phoenix» երգով, Վուրստը հաղթանակ է բերել իր երկրին։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2006-07: «Սթարմանիա» և Jetzt Anders![խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Թոմասը մասնակցել է ավստրիական «Սթարմանիա» հեռուստանախագծի առաջին եթերաշրջանին և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը (առաջին հորիզոնականը զբաղեցրել է Նադին Բեյլերը)։ Մեկ տարի հետո նա հիմնադրել է Jetzt Anders! բոյբենդը, որը նույն տարում լուծարվել է[7]։

2011-12: Die große Chance[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնչիտա Վուրստը Եվրատեսիլ 2014-ի բեմում

2011-ին Թոմասը ստեղծել է Կոնչիտա Վուրստի կերպարը ORF հեռուստաընկերության «Die große Chance» նախագծին մասնակցելու համար, և զբաղեցրել 6-րդ հորիզոնականը[8]։ 2012 թվականին մասնակցել է Եվրատեսիլ 2012 երգի մրցույթի՝ ավստրիայի նախընտրական փուլին։ Իր «That's What I Am» երգով՝ նա զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը[9]։

Կոնչիտան 2015 թվականի եվրատեսիլ մրցույթի ժամանակ

Եվրատեսիլ 2014[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի սեպտեմբերի 10-ին ORF հեռուստաընկերությունը հայտարարում է որ ներքին ընտրությամբ Կոնչիտա Վուրստը ընտրվել է Եվրատեսիլ 2014 երգի մրցույթի Ավստրիայի ներկայացուցիչ[10]։ 2014-ի մարտին թողարկվել է նրա «Rise Like A Phoenix» երգը, որով նա պետք է ներկայացներ իր երկիրը համաեվրոպական մրցույթում[11]։

Կոնչիտան եվրատեսիլի մրցանակը ձեռքին

Մայիսի 8-ին Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակչում իր երգը կատարելուց հետո քվեարկության արդյունքում Կոնչիտան անցել է եզրափակիչ փուլ։ Մայիսի 10-ին՝ եզրափակչի քվեարկության արդյունքում, նա դարձել է Եվրատեսիլ 2014-ի հաղթողը[12]՝ հավաքելով 290 միավոր։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Նոյվիրտը 2007 թվականին

Նոյվիրտը բազմիցս նշել է, որ ինքը տրանս կին չէ[13], այլ դրեգ քուին, այսինքն՝ մարդ, ով կրում է որպես կանացի ընկալվող հագուստ և շպար (հիմնականում երաժշտության և արվեստի այլ ճյուղերի մեջ)։

2018 թվականին Նոյվիրտըն Ինստագրամում հայտարարել է իր ՄԻԱՎ դրական կարգավիճակի մասին՝ ավելացնելով, որ ստիպված էր հանրայնացնել իր կարգավիճակը, քանի որ նախկին զուգընկերներից մեկը սպառնացել էր, որ ինքն այն կհանրայնացնի[14]։

2014 թվականին Կոնչիտայի համերգը Վիեննայում ներկա էր 15.000 մարդ

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015- Ին Կոնչիտան թողարկում է ալբոմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #1053015178 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Pop (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Österreichisches Musiklexikon Online (գերմ.)doi:10.1553/0X00308F55
  5. http://www.eurovision.tv/page/news?id=austria_wins_2014_eurovision_song_contest
  6. https://www.bbc.com/news/world-29758792
  7. «Conchita Wurst beim Song Contest». wien.orf.at (գերմաներեն). 2013 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 9-ին.
  8. «Steirer(in) des Tages : Conchita Wurst - Neues Leben nach "Starmania" > Kleine Zeitung». web.archive.org. 2012 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 9-ին.
  9. «Trackshittaz vertreten Österreich beim Song Contest | Seitenblicke Magazin, das österreichische Unterhaltungsmagazin». web.archive.org. 2014 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 9-ին.
  10. «Conchita Wurst soll Österreich beim Song Contest vertreten». nachrichten.at (գերմաներեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 9-ին.
  11. Conchita Wurst - Rise Like A Phoenix (Austria) 2014 Eurovision Song Contest, Վերցված է 2022 թ․ օգոստոսի 9-ին
  12. «AUSTRIA WINS 2014 EUROVISION SONG CONTEST». Եվրոպական հեռարձակողների միություն. Վերցված է 2014 թ․ մայիսի 10-ին.
  13. «Conchita Wurst: 'Most artists are sensitive and insecure people. I am too'». the Guardian (անգլերեն). 2014 թ․ հուլիսի 6. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 9-ին.
  14. «Conchita Wurst, Threatened With Blackmail, Reveals H.I.V. Status».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնչիտա Վուրստ» հոդվածին։