Տոլմաչովա քույրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոլմաչովա քույրեր
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունվարի 14, 1997(1997-01-14) (27 տարեկան)
Կուրսկ, Ռուսաստան
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան, Կուրսկ
ԺանրերՓոփ
Մասնագիտություներգչուհի և դերասանուհի
Գործունեություն2006 - ներկա
Անդամներ
Անաստասիա Տոլմաչովա
Մարիա Տոլմաչովա
 The Tolmachevy Sisters Վիքիպահեստում

Անաստասիա և Մարիա Տոլմաչովաներ (ռուս.՝ Анастасия и Мария Толмачёвы, հունվարի 14, 1997(1997-01-14), Կուրսկ, Ռուսաստան), ռուս երկվորյակ երգչուհիներ Կուրսկից։ Ինը տարեկանում նրանք, մասնակցելով Մանկական Եվրատեսիլ 2006 երգի մրցույթին, հաղթանակ են բերել Ռուսաստանին իրենց «Весенний джаз» (Գարնանային ջազ) երգով։ 2009 թվականին նրանք ներկայացել են Մոսկվայում անցկացված Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակչին։

Եվրատեսիլ 2014[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի հանրային հեռուստաընկերության որոշմամբ նրանք 2014 թվականի մայիսին ներկայացրեցին Ռուսաստանը Եվրատեսիլ 2014 երգի մրցույթին, որտեղ կատարել են իրենց «Shine» երգը[1]։ Մրցույթի քվեարկության արդյունքում նրանք զբաղեցրեցին 7-րդ հորիզոնականը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Russia sends the Tolmachevy Twins to Copenhagen». Eurovision.tv. 2014 թ․ մարտի 15. Վերցված է 2014 թ․ մարտի 15-ին.


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոլմաչովա քույրեր» հոդվածին։