Tick-Tock (երգ, Մարիա Յարեմչուկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Tick-Tock
Եվրատեսիլ 2014-ի երգ
ԵրկիրՈւկրաինա
Երգիչ(ներ)Մարիա Յարեմչուկ
ԼեզուԱնգլերեն
Երգահան(ներ)Մարիա Յարեմչուկ
Բառերի հեղինակ(ներ)Մարիա Յարեմչուկ, Սանդրա Բյուրման
Արդյունքներ
Կիսաեզրափակչի արդյունք5-րդ
Կիսաեզրափակչի միավորներ118
Եզրափակչի արդյունք6-րդ
Եզրափակչի միավորներ113
Ներկայանալու ժամանակագրություն
◄ Gravity (2013)   

«Tick-Tock» (հայերեն՝ Թիք-թաք), ուկրաինացի երգչուհի Մարիա Յարեմչուկի երգն է, որով ներկայացրել է Ուկրաինան Եվրատեսիլ 2014 երգի մրցույթին Կոպենհագենում, Դանիա[1][2][3]։

Եվրատեսիլ երգի մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը Եվրատեսիլ 2014-ում որպես Ուկրաինան ներկայացնող երգ է ընտրվել 2013 թվականի դեկտեմբերի 21-ին անցկացված ազգային ընտրությունում։ Երգը հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքում ստանալով ամենաբարձր՝ 12 միավորը, ընտրվում է Եվրատեսիլ 2014 թվականի Ուկրաինայի երգը։

Եվրատեսիլում Մարիան երգը կատարել է մայիսի 6-ին՝ առաջին կիսաեզրափակչի ժամանակ 9-րդ համարի ներքո։ Կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում նա հավաքում է 118 միավոր և եզրափակիչ է անցնում 5-րդ հորիզոնականով։ Մայիսի 10-ին՝ եզրափակիչ փուլում, երգը ներկայացվել է 1-ին համարի ներքո։ Եզրափակչի քվեարկության արդյունքում երգը 113 միավորով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։

Եվրատեսիլի բեմում Մարիային միացել են չորս բեք վոկալիստներ՝ Աննա Լինեան, Գրասիելա Չին Ա Լոին, Աննելի Մարիա Տորնկվիստը և Էլին Եվա Մարիա Սվենսոնը։ Երգը կատարման ժամանակ բեմում նաև եղել է պարող Իգոր Կուլեշինը, ով կատարել է ակրոբատիկ հնարքներ վազող անիվի մեջ։

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական չարթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (2014) Տեղ
Մեծ Բրիտանիա (Official Charts Company)[4] 190

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ukraine: Maria Yaremchuk to Copenhagen!»
  2. «Maria Yaremchuk is the Ukrainian winner!»
  3. ««Ukraine: Maria Yaremchuk to Copenhagen!»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
  4. «Eurovision 2014». Official Charts Company. 2014 թ․ մայիսի 24. Վերցված է 2014 թ․ մայիսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]