Եվրատեսիլ 2009 երգի մրցույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրատեսիլ 2009 երգի մրցույթ
Eurovision Song Contest 2009 logo.svg
Ամսաթվեր
1-ին կիսաեզրափակիչ մայիսի 12
2-րդ կիսաեզրափակիչ մայիսի 14
Եզրափակիչ մայիսի 16
Անցկացման վայր
Հյուրընկալող
հեռուստաալիք
Ռուսաստան «Առաջին ալիք»
Անցկացման վայր Ռուսաստան Ռուսաստան, Մոսկվա
Մասնակցություն
Երկրների թիվ 42
1-ին կ.-եզրափակիչ՝ 18,
2-րդ կ.-եզրափակիչ՝ 19,
եզրափակիչ՝ 25
Վերադարձել են Սլովակիա Սլովակիա
Մեկնել են Վրաստան Վրաստան
Սան Մարինո Սան Մարինո
Քվեարկություն
Քվեարկության
համակարգ
հեռուստադիտողներ
և ժյուրի (50/50)
Հաղթական երգ Նորվեգիա Fairytale
Զրո միավոր Չեխիա Չեխիա (1-ին կիս.)
2008      Wiki Eurovision Heart (Infobox).svg      2010

Եվրատեսիլ 2009 երգի մրցույթը եղել է «Եվրատեսիլի» 54-րդ մրցույթը։ Այն անց է կացվել 2009 թվականի մայիսի 12 մինչև մայիսի 16Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի «Օլիմպիյսկիյ» սպորտային համալիրում։

Մրցույթում հաղթող է ճանաչվել Նորվեգիան ներկայացնող Ալեքսանդր Ռիբակը իր «Fairytale» երգով, ով հավաքեց ռեկորդակային 387 միավոր։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել Իսլանդիան ներկայացնող մասնակիցը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ադրբեջան ներկայացնող դուետը։

Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի է ունեցել մայիսի 12-ին, երկրորդը մայիսի 14-ին, իսկ եզրափակիչը անցկացվել է մայիս 16-ին։

Վայր[խմբագրել]

Մրցույթը տեղի է ունեցել Ռուսաստանում, քանի որ 2008 թվականի մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Դիմա Բիլանը իր «Believe» երգով ճանաչվել է հաղթող և Ռուսաստանին տվել է հնարավորություն հյուրընկալելու հաջորդ տարվա մրցույթը։

Մրցույթը Օլիմպիսկիյ սպորտային համալիրում անցկացնելու առաջարկը եղել է Ռուսաստանում մրցույթը հեռարձակող «Առաջին ալիքի» կողմից, և ԵՀՄ-ն 2008 թվականի սեպտեմբերի 13-ին հաստատում է որ մրցույթը անցկացվելու է հենց այդ համալիրում։

Վիզուալ դիզայն[խմբագրել]

Մրցույթի լոգոն ներկայացվել է 2009 թվականի հունվարի 30-ին հյուրընկալող հեռուստաընկերութուն՝ «Առաջին ալիքի» կողմից։ Մրցույթի լոգոն հիմնվում է «Հազարան Բլբուլ» թռչունի պատկերի վրա, որը կարող է օգտագործվել տարբեր գույներով։ 2009-ը միակ տարին էր սկսած 2001 թվականի մրցույթից երբ մրցույթը չուներ կարգախոս։

Մրցույթի բեմի դիզայներն է Ջոն Կեյսին, ով նախկինում նույնպես եղել է Եվրատեսիլի բեմերից մեկի դիզայները։ Բեմը գրեթե ամբողջությամբ կազմված է տարբեր տեսակի LED էկրաններից, են կարող են իրականացնել տեղափոխություն բեմի վրա։

Ինչպես նախորդ տարիներին, 2009 թվականին նույնպես ցանկացած երկրի ելույթից առաջ ցուցադրվում էր տեսաբացիկ, որոնք ցուցադրվում էին հետևյալ կերպ.

  • Ամենասկզբում երկրանին հայտնվում է Միսս Աշխարհ 2008-ի հաղթող Քսենիա Շուխինովան։
  • Այնուհետև գրքի էջերի տեսքով ցուցադրվում է տվյալ երկրի հայտնի կառույցները և լանդշաֆտները։
  • Հաջորդ կադրում էկրանին կրկին հայտնվում է Քսենիա Շուխինովան, ով իր գլխին կրում է տվյալ երկրի հայտնի կառույցները, և նրա հագուստին հայտնվում է ներկայացող երկրի դրոշի գույները։
  • Բոլոր տեսաբացիկները ավարտվում են որևե մի արտահայտությամբ որը ռուսերեն և անգլերեն գրվում է էկրանին (օրինակ՝ Сибирь և Siberia

Ֆորմատ[խմբագրել]

Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել մայիսի 16-ին Մոսկվայի Օլիմպիսկիյ փակ մարզադաշտում։ Մինչև եզրափակիչ փուլը, նաև տեղի են ունեցել երկու կիսաեզրափակիչների փուլերը մայիսի 12-ին և 14-ին։ Առաջին կիսաեզրափակչին մասնակցել են 18 երկիր, իսկ երկրորդ կիսաեզրափակչին 19 երկիր։ Յուրաքանչյուր կիսաեզրափակիչներից եզրափակիչ են անցել 10 երկրներ, որոնց եզրափակչում միանում են նաև «Մեծ քառյակի» երկրները։

Քվեարկություն[խմբագրել]

Ի տարբերություն նախորդ տարվա երբ քվեարկելու իրավունք ուներ միայն հեռուստադիտողը, 2009-ին որոշվեց որ քվեարկության ձայները որոշվելու է հեռուստադիտող և ժյուրիի քվեարկության 50/50 համադրությամբ։ Յուրաքանչյուր կիսաեզրափակչից եզրափակիչ են անցնում 9 ամենաշատ ձայներ ստացած երկրները, իսկ 1 երկրի որոշում է ժյուրին։

Յուրաքանչյուր երկիր գնահատում է 10 երկրի 1-7, 8, 10 և 12 միավորներով։ Լավագույն երգը ստանում է 12 միավոր, երկրորդ լավագույն երգը՝ 10, երրորդը՝ 8 և այդպես շարունակ։

Վիճակահանություն[խմբագրել]

Կիսաեզրափակիչների վիճակահանությունը կայացել է 2009 թվականի հունվարի 30-ին։ Այդ օրը որոշվել է թե որ երկրներն են հանդես գալու առաջին և երկրորդ կիսաեզրափակիչներում։ Մասնակից երկրներից միայն «Մեծ քառյակի» երկրները և հյուրընկալող երկիր Ռուսաստանը չի մասնակցել վիճակահանությանը, քանի որ այդ երկրները ավտոմատ հայտնվել են եզրափակիչ փուլում։

Կիսաեզրափակիչների երկրների ելույթների հերթականությունը որոշվել է մարտի 16-ին կայացած վիճակահանության ընթացքում։

Արկղ 1 Արկղ 2 Արկղ 3
Արկղ 4 Արկղ 5 Արկղ 6

Արդյունքներ[խմբագրել]

Առաջին կիսաեզրափակիչ[խմբագրել]

  • Առաջին կիսաեզրափակիչը տեղի է ունեցել մայիսի 12-ին։
  • Մեծ Բրիտանիան և Գերմանիան քվեարկել են այս կիսաեզրափակչում։
Երկիր Լեզուն Արտիստ Երգ Միա-
վոր
Ար-
դյունք
01 Չեռնոգորիա Չեռնոգորիա անգլերեն Անդրեա Դեմիրովիչ «Just Get Out of My Life» 44 11
02 Չեխիա Չեխիա անգլերեն, գնչուերեն Gipsy.cz «Aven Romale» 0 18
03 Բելգիա Բելգիա անգլերեն Պատրիկ Ուեշ «Copycat» 1 17
04 Բելառուս Բելառուս անգլերեն Պյոտր Էլֆիմով «Eyes That Never Lie» 25 13
05 Շվեդիա Շվեդիա ֆրանսերեն, անգլերեն Մալենա Էռման «La Voix» 105 4
06 Հայաստան Հայաստան անգլերեն, հայերեն Ինգա և Անուշ «Ջան Ջան» 99 5
07 Անդորրա Անդորրա կատալոներեն, անգլերեն Սյուզաննա Գեորգի «La Teva Decisió» 8 15
08 Շվեյցարիա Շվեյցարիա անգլերեն Lovebugs «The Highest Heights» 15 14
09 Թուրքիա Թուրքիա անգլերեն Հադիսե «Düm Tek Tek» 172 2
10 Իսրայել Իսրայել անգլերեն, արաբերեն, եբրայերեն Նոա և Միրա Ավադ «There Must Be Another Way» 75 7
11 Բուլղարիա Բուլղարիա անգլերեն Կրասիմիր Ավրամով «Illusion» 7 16
12 Իսլանդիա Իսլանդիա անգլերեն Յոհաննա «Is It True?» 174 1
13 Մակեդոնիայի Հանրապետություն Մակեդոնիա մակեդոներեն Next Time «Nešto što kje ostane» 45 10
14 Ռումինիա Ռումինիա անգլերեն Ելենա Գեորգե «The Balkan Girls» 67 7
15 Ֆինլանդիա Ֆինլանդիա անգլերեն Waldo's People «Lose Control» 42 12
16 Պորտուգալիա Պորտուգալիա պորտուգալերեն Flor-de-Lis «Todas as ruas do amor» 70 8
17 Մալթա Մալթա անգլերեն Կիարա «What If We» 86 6
18 Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա սերբախորվաթերեն Regina «Bistra Voda» 125 3

Երկրորդ կիսաեզրափակիչ[խմբագրել]

  • Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունեցել մայիսի 14-ին։
  • Ֆրանսիան և Ռուսաստանը քվեարկել են այս կիսաեզրափակչում։ Նախատեսված էր որ նաև Իսպանիան պետք է քվեարկի այս կիսաեզրափակչում, սակայն մրցույթը Իսպանիայում ուշ հեռարձակման պատճառով քվեարկեց միայն ժյուրին։
Երկիր Լեզուն Արտիստ Երգ Միա-
վոր
Ար-
դյունք
01 Խորվաթիա Խորվաթիա խորվաթերեն Իգոր Ցուկրով և Անդրեա «Lijepa Tena» 33 13
02 Իռլանդիա Իռլանդիա անգլերեն Շինեյդ Մալվի և Բլեք Դեյսի «Et Cetera» 52 11
03 Լատվիա Լատվիա ռուսերեն Ինտարս Բուսուլիս «Probka» 7 19
04 Սերբիա Սերբիա սերբերեն Մարկո Կոն և Միլան Նիկոլիչ «Cipela» 60 10
05 Լեհաստան Լեհաստան անգլերեն Լիլիդա Կոպանյա «I Don't Wanna Leave» 43 12
06 Նորվեգիա Նորվեգիա անգլերեն Ալեքսանդր Ռիբակ «Fairytale» 201 1
07 Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս անգլերեն Քրիստինա Մետաքսա «Firefly» 32 14
08 Սլովակիա Սլովակիա սլովակերեն Կամիլ Միկուլչիկ և Նէլա Պոցիսկովա «Leť tmou» 8 18
09 Դանիա Դանիա անգլերեն Նիլս Բրինկ «Believe Again» 69 8
10 Սլովենիա Սլովենիա անգլերեն, սլովեներեն Quartissimo և Մարտինա Մայերլե «Love Symphony» 14 16
11 Հունգարիա Հունգարիա անգլերեն Զոլի Ադոկ «Dance with Me» 16 15
12 Ադրբեջան Ադրբեջան անգլերեն Արաշ և Այսել «Always» 180 2
13 Հունաստան Հունաստան անգլերեն Սակիս Ռուվաս «This Our Night» 110 4
14 Լիտվա Լիտվա անգլերեն, ռուսերեն Սաշա Սոն «Love» 66 9
15 Մոլդովա Մոլդովա ռումիներեն, անգլերեն Նելլի Չոբանու «Hora din Moldova» 106 5
16 Ալբանիա Ալբանիա անգլերեն Կեյսի Տոլա «Carry me in your dreams» 73 4
17 Ուկրաինա Ուկրաինա անգլերեն Սվետլանա Լոբոդա «Be My Valentine!» 80 6
18 Էստոնիա Էստոնիա էստոներեն Urban Symphony «Rändajad» 115 3
19 Նիդերլանդներ Նիդերլանդներ անգլերեն Դե Թոփփերս «Shine» 11 17

Եզրափակիչ[խմբագրել]

  • Եզրափակիչ փուլկը կայացել է մայիսի 16-ին։
Երկիր Լեզուն Արտիստ Երգ Միա-
վոր
Ար-
դյունք
01 Լիտվա Լիտվա անգլերեն, ռուսերեն Սաշա Սոն «Love» 23 23
02 Իսրայել Իսրայել անգլերեն, արաբերեն, եբրայերեն Նոա և Միրա Ավադ «There Must Be Another Way» 53 16
03 Ֆրանսիա Ֆրանսիա ֆրանսերեն Պատրիսիա Կաաս «Et s'il fallait le faire» 107 8
04 Շվեդիա Շվեդիա ֆրանսերեն, անգլերեն Մալենա Էռման «La Voix» 33 21
05 Խորվաթիա Խորվաթիա խորվաթերեն Իգոր Ցուկրով և Անդրեա «Lijepa Tena» 45 18
06 Պորտուգալիա Պորտուգալիա պորտուգալերեն Flor-de-Lis «Todas as ruas do amor» 57 15
07 Իսլանդիա Իսլանդիա անգլերեն Յոհաննա «Is It True?» 218 2
08 Հունաստան Հունաստան անգլերեն Սակիս Ռուվաս «This Our Night» 120 4
09 Հայաստան Հայաստան անգլերեն, հայերեն Ինգա և Անուշ «Ջան Ջան» 92 10
10 Ռուսաստան Ռուսաստան ռուսերեն, ուկրաիներեն Անաստասիա Պրիխոդկո «Mamo» 91 11
11 Ադրբեջան Ադրբեջան անգլերեն Արաշ և Այսել «Always» 207 3
12 Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա սերբախորվաթերեն Regina «Bistra Voda» 106 9
13 Մոլդովա Մոլդովա ռումիներեն, անգլերեն Նելլի Չոբանու «Hora din Moldova» 69 14
14 Մալթա Մալթա անգլերեն Կիարա «What If We» 31 22
15 Էստոնիա Էստոնիա էստոներեն Urban Symphony «Rändajad» 129 6
16 Դանիա Դանիա անգլերեն Նիլս Բրինկ «Believe Again» 74 13
17 Գերմանիա Գերմանիա անգլերեն Ալեքս Քրիստենսեն և Օսկար Լոյա «Miss Kiss Kiss Bang» 35 20
18 Թուրքիա Թուրքիա անգլերեն Հադիսե «Düm Tek Tek» 177 4
19 Ալբանիա Ալբանիա անգլերեն Կեյսի Տոլա «Carry me in your dreams» 48 17
20 Նորվեգիա Նորվեգիա անգլերեն Ալեքսանդր Ռիբակ «Fairytale» 387 1
21 Ուկրաինա Ուկրաինա անգլերեն Սվետլանա Լոբոդա «Be My Valentine!» 76 12
22 Ռումինիա Ռումինիա անգլերեն Ելենա Գեորգե «The Balkan Girls» 40 19
23 Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա անգլերեն Ջեյդ Յուեն «It's My Time» 173 5
24 Ֆինլանդիա Ֆինլանդիա անգլերեն Waldo's People «Lose Control» 22 25
25 Ֆինլանդիա Ֆինլանդիա անգլերեն Սորայա Արնելաս «La noche es para mí» 22 25

Վերադարձած արտիստներ[խմբագրել]

Արտիստ Երկիր Տարի
Սակիս Ռուվաս Հունաստան Հունաստան 2004
Կիարա Մալթա Մալթա 1998, 2005

Մրցանակներ[խմբագրել]

Մարսել Բեզենոսի մրցանակ[խմբագրել]

Մարսել Բեզենոսի անվան մրցանակը տրվում է շվեդացի պրոդյուսեր Քրիստեր Բյորկմանի կողմից սկսած 2002 թվականի մրցույթից։ Մրցանակը տրվում է երեք անվանակարգերում հաղթողերին. Արտիստիզմի մրցանակ, կոմպոզիտորի մրցանակ և մամլո մրցանակ։

Անվանակարգ Երկիր Երգ Կատարող(ներ) Կոմպոզիտոր(ներ)
Արտիստիզմի մրցանակ Ֆրանսիա Ֆրանսիա «Et s'il fallait le faire» Պատրսիս Կաաս Անսե Լազիո, Ֆրեդ Բլոնդին
Կոմպոզիտորի մրցանակ Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա «Bistra voda» Regina Ալեքսանդր Չովիչ
Մամլո մրցանակ Նորվեգիա Նորվեգիա «Fairytale» Ալեքսանդր Ռիբակ Ալեքսանդր Ռիբակ

Բարբարա Դեքսի մրցանակ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Բարբարա Դեքսի մրցանակ

Բարբարա Դեքսի մրցանակը տրվում է բելգիացի երգչուհի Բարբարա Դեքսի անունից ով «Iemand als jij» երգով ներկայացրել է Բելգիան Եվրատեսիլ 1993 երգի մրցույթում։ Մրցանակը տրվում է այն արտիստին ով eurovisionhouse.nl կայքի կողմից անցկացրած քվեարկության արդյունքում ճանաչվում է հաղթող որպես ամենավատ հագնված արտիստ։ Ստորև ներկայացված են 2009-ի թոփ 5 ամենաշատ ձայներ ստացած արտիստները.

Երկիր Կատարող Ձայներ
Հունգարիա Հունգարիա Զոլի Ադոկ 199
Չեխիա Չեխիա Gypsy.cz 159
Բուլղարիա Բուլղարիա Կրասիմիր Ավրամով 140
Ալբանիա Ալբանիա Կեյսի Տոլա 115
Նիդերլանդներ Նիդերլանդներ Դե Թոփփերս 66

Արտաքին հղումներ[խմբագրել]