Ինգա և Անուշ Արշակյաններ
| Ինգա և Անուշ Արշակյաններ | |
Ինգա և Անուշ |
|
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Ի ծնե անուն | Ինգա Արշակյան Անուշ Արշակյան |
| Ծնված | Ինգա - մարտի 18, 1982 Անուշ - դեկտեմբերի 24, 1980 Երևան, |
| Ժանրեր | ժողովրդական, պոպ, ռոք, ֆանկ |
| Մասնագիտություն | Երգիչ, երգահան, պրոդյուսեր, պարող, գործարար |
| Գործիքներ | Վոկալ, բազմաթիվ-գործիքներ |
| Գործունեություն | 2000–ներկա |
| Կայք | http://www.ingaanush.am/ |
Ինգա և Անուշ Արշակյաններ, նաև ճանաչված որպես Արշակյան քույրեր, երկու հայ ժողովրդական երգչուհիներ և երգահաններ են, որոնք ներկայացրել են Հայաստանը Եվրատեսիլ 2009-ին Մոսկվայում «Նոր պար» երգով։[1]
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրություն
[խմբագրել] Անուշ Արշակյան
Անուշը ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 24-ին Երևանում: 1994 թվականին հաղթել է Օմսկ քաղաքում տեղի ունեցած մրցույթին: Այդ ժամանակվանից նա սկսում է հանդես գալ որպես հեղինակ և կոմպոզիտոր: Նրա երգերը սկսում են ճանաչում ձեռք բերել: Երաժշտական դպրոցը ավարտելուց հետո նա ընդունվում է Բաբաջանյանի անվան քոլեջ: 1999 թվականին նա հանդես է գալիս իբրև գլխավոր երգիչ, հանդես գալով Հայաստանի ֆիլարմոնիկ անսամբլի հետ: 2001-2005 թվականին նա սովորում է Երևանի կոնսերվատորայում, ջազ-վոկալ գծով:
[խմբագրել] Ինգա Արշակյան
Ինգան ծնվել է Երևանում 1982 թվականին մարտի 18-ին: Նա նույնպես ավարտել է Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցը և Բաբաջանյանի անվան քոլեջը: Ուսման հետ նա համատեղ աշխատում էր Աճեմյանի անվան ջութակահարների անսամբլում: 2000 թվականին Ինգան միացավ իր քրոջը և նրանք սկսեցին հանդես գալ միասին: 2002 թվականին Ինգան ավարտեց երաժշտական քոլեջը և ընդունվեց կոնսերվատորիա:
[խմբագրել] Դուետ Ինգա և Անուշ
2000 թվականին քույրերը ընդունվեցին Հայաստանի Պետական Երգի Թատրոն: Այնտեղ նրանք կատարում էին ինչպես ազգային, այնպես էլ Ա.Գրիգորյանի և Անուշի գրած երգերը: Իբրև թատրոնի գլխավոր երգիչներ նրանք հանդես են եկել Հայաստանի բազում քաղաքներում:
2002 թվականին նրանք մեկնեցին ԱՄՆ հյուրախաղերի: Այնտեղ նրանք հանդես եկան «Ալեքս» թատրոնում, այդ համերգից անմիջապես հետո նրանց առաջարկեցի նորից հանդես գալ այդ թատրոնում, սակայն այս անգամ միայնակ: Հյուրախաղերը շարունակվեցին Թեհրանում: Մարտին ԱՄՆ-ում տեղի է ունենում քույրերի մենահամերգը: Այդ նույն ժամանակ լույս է տեսնում նրանց առաջին ալբոմը` «Մենք ենք այս սարերը»: Ալբոմի շնորհանդեսից հետո նրանց առաջարկում են հանդես գալ Նյու Յորքում, Տորոնտոյում, Արգենտինայում և Փարիզում:
2003 թվականի մայիսին նրանց հրավիրում են Շառլ Ազնավուրի 79-ամյակին: Դրանից հետո նրանք հանդես են գալիս նրա Հայաստանում տեղի ունեցող համերգներին: Թատրոնի հետ հերթական հյուրախաղերից հետո նրանք սկսում են իրենց սոլո կարիերան:
2004 թվականին «Թամզարա» երգի համար նկարահանվում է նրանց առաջին տեսահոլովակը: 2004 թվականին Հոլլիվուդում տեղի ունեցած մրցանակաբաշխությանը նրանց դեբյուտային ալբոմը արժանանում է «Լավագույն կանացի փոփ-ռեթրո ալբոմ» անվանակարգին: 2006 թվականին թողարկվում է «Թամզարա» ալոմը:
2008 թվականից նրանք համագործակցում են «Շարմ» ընկերության հետ:[2] 2011 թվականին լույս է տեսնում Արշակյան քույրերի "Ճանապարհ" համերգ-տեսաֆիլմը, որը նախորդ տարի կայացած նրանց մենահամերգն է` միքսված հյուրախաղերից և համերգներից հատվածների հետ: Տեսաֆիլմը ներկայացվել է Armenia TV-ի եթերում:
[խմբագրել] Դիսկոգրաֆիա
[խմբագրել] Ալբոմներ
- 2003: Մենք ենք,այս ասարերը
- 2006: Թամզարա
- 2009: Մենք ենք մեր սարերը
[խմբագրել] Սինգլներ
- 2006: Թամզարա
- 2006: Խլպանե
- 2007: Հարսանեկան
- 2009: Jan Jan
- 2009: Գութան
- 2009: Մենք ենք մեր սարերը
- 2009: You Will Not Be Alone
- 2011: Սեր Երևան
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Ինգա և Անուշ Արշակյանները «Նոր Պար» երգով կներկայացնեն Հայաստանը «Եվրատեսիլ 2009»-ին Պանարմենիան, Փետրվարի 16, 2009
- ↑ Կենսագրություն, ։