Արթուր Գրիգորյան (երգահան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Գրիգորյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհուլիսի 31, 1958(1958-07-31)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մահացել էփետրվարի 4, 2022(2022-02-04) (63 տարեկան)
Երևան, Հայաստան
Ժանրերհայկական փոփ
Մասնագիտություներաժիշտ
Գործիքներվոկալ, դաշնամուր
Պարգևներ

Արթուր (Արտաշես) Գրիգորի Գրիգորյան (հուլիսի 31, 1958(1958-07-31), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 4, 2022(2022-02-04), Երևան, Հայաստան), հայ կոմպոզիտոր և երգիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ (2011)։ Հիմնադրել է Հայաստանի երգի պետական թատրոնը և եղել գեղարվետական ղեկավարը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Երևանի Տիգրան Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային, այնուհետև՝ կոմպոզիցիայի դասարանում, 1975-1979 թվականներին՝ Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1981-1983 թվականներին և 1987 թվականից դասավանդել է «Հայհամերգ» էստրադային ստուդիայում։ 1983-1984 թվականներին աշխատել է Գեղագիտության ազգային կենտրոնում։ 1984-1991 թվականներին սովորել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում։ 1985-1988 թվականներին եղել է «Պոպուլյար» ՎԳԱ-ի երաժիշտ։ 1992 թվականին նշանակվել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ, մինչ 1994 թվականը ղեկավարել է Հայաստանի պետական ջազ նվագախումբը։ 1994 թվականից հիմնադրել է Հայաստանի երգի պետական թատրոնը և եղել դրա գեղարվեստական ղեկավարը։ 1995-1998 թվականներին եղել է Երևանի Երիտասարդական պալատի տնօրենը։ 2001 թվականից հանդիսացել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2009 թվականից՝ խորհրդատու։

Հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։ Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը։ Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ[1][2][3]։

Մահացել է 2022 թվականի փետրվարի 4-ին, երկարատև հիվանդությունից հետո, հիվանդանոցում[4]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արթուր Գրիգորյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
  2. Արթուր Գրիգորյան, «Եթե կա սեր, ապա այն սուս ու փուս հաղթում է»
  3. Արթուր Գրիգորյան.«Հիշողությունիցս անվերադարձ կջնջեի ծնողիս կորուստը»
  4. «Մահացել է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը». CIVILNET. 2022 թ․ փետրվարի 4. Վերցված է 2022 թ․ փետրվարի 4-ին.
  5. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին