Իվետա Մուկուչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվետա Մուկուչյան
Մուկուչյանը 2016 թվականի մայիսի 2-ին Ստոկհոլմում
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունԻվետա Մուկուչյան
Ծնվել էհոկտեմբերի 14, 1986(1986-10-14) (37 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի, երաժիշտ, մոդել և երգերի հեղինակ
ԳործիքներՎոկալ
Գործունեություն2009-այժմ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Sankt-Ansgar-Schule?
ԿապվածՍերժո, Լազարո
Կայքivetamukuchyan.com
 Iveta Mukuchyan Վիքիպահեստում

Իվետա Ռոբերտի Մուկուչյան (հոկտեմբերի 14, 1986(1986-10-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գերմանահայ երգչուհի, երգահան, մոդել և դերասանուհի։ Ծնվել է Երևանում, սակայն 5 տարեկանում տեղափոխվել է Համբուրգ, Գերմանիա։ 2009 թվականին վերադարձել է Հայաստան և մասնակցել է «Հայ Սուպերսթար» հեռուստանախագծի չորրորդ եթերաշրջանին, որտեղ զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը։ 2012 թվականին մասնակցել է «Գերմանիայի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանին։ Նույն տարում «El Style» ամսագիրը նրան ճանաչել է «Ամենացանկալի հայուհի»։

2016 թվականի մայիսին «LoveWave» երգով ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2016 երգի մրցույթին, որն անցկացվել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում գրավելով յոթերորդ հորիզոնականը։ Նույն թվականին Մուկուչյանը նաև արել է իր դերասանական առաջին քայլերը՝ նկարահանվելով «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմում։

2017 թվականին երգչուհին և Արամ MP3-ն թողարկեցին «Դաշտերով» սինգլը, որը ստացավ «Տարվա երգ» մրցանակ Սոչիում։ Երգին հաջորդեց նույն անվանումը կրող մեկ այլ նախագիծ, որը ստացավ «Տարվա լավագույն երաժշտական համագործակցություն» մրցանակը Armenian Europe Music Awards-ի շրջանակներում։ Հոկտեմբերի 3-ին Իվետա Մուկուչյանը թողարրկել է իր առաջին ալբոմը՝ Armenian Folk, Դաշտերով նախագծի երգերով։ Նույն տարում, նա նկարահանվել է «Մեր երազանքի ճանապարհը» ֆիլմում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվետա Մուկուչյանը ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում։ Նա մանկապարտեզ հաճախել է Երևանում[1], սակայն նրա ընտանիքը 1992 թվականին տեղափոխվել է Գերմանիա, երբ նա եղել է 5 տարեկան[2]։ Գերմանիայում Մուկուչյանը հաճախել է դպրոց, իսկ 1998-2006 թվականներին Համբուրգ քաղաքի Սանկտ Անսգար գիմնազիայում սովորել է անգլերեն և նկարչություն[2]։ 2009 թվականին վերադարձել է Երևան և ընդունվել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժին[2]։ Մուկուչյանը ունի մեկ քույր՝ Մարիաննան, ով ոճաբան է[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2009-2014։ «Հայ Սուպերսթար» և «Գերմանիայի ձայնը»[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին ներկայացել է Շանթ հեռուստաընկերության «Հայ Սուպերսթար» նախագծի չորրորդ եթերաշրջանի լսումներին, որտեղ արժանացել է ժյուրիի անդամների հավանությանը և սկսել է մասնակցել գալա համերգներին[2]։ Այդ մրցույթում նա զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը[2]։ 2010 թվականին Մոսկվայում անցկացված «Արմենիա» հայկական ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին[4] և նույն տարում Արարատ 93-ի հետ թողարկել է «L'amour n'a pas de loi» ֆրանսերեն երգը, որը տեղ է գտել ռեփերի դեպյուտ ալբոմում[5]։ Մյուս տարի, Մուկուչյանը մասնակցել է Պարահանդես 4 մրցույթին (բրիտանական Strictly Come Dancing նախագծի հայկական տարբերակը) սակայն դուրս է մնացել մինչև կիսաեզրափակիչը։ Երգչուհին նաև զբաղեցրել է երրորդ հորիզոնականը գերմանական The Voice of Hamburg մրցույթում։

2012 թվականին ներկայացել է «Գերմանիայի ձայն» նախագծի երկրորդ եթերաշրջանի լսումներին, որտեղ կատարել է շվեդ երգչուհի Լորինի «Euphoria» երգը[6]։ Նա ընդգրկվել էր Նադյու Քսավերի թիմում, սակայն առաջին գալա համերգից հետո դուրս մնաց նախագծից։ 2012 թվականի դեկտեմբերին «El Style» ամսագրի քվեարկության արդյունքում Մուկուչյանը ճանաչվեց «Ամենացանկալի հայուհի» և հայտնվեց այդ ամսագրի շապիկին[7][8]։ Նույն ամսում հայ պրոդյուսեր Լազարոն թողարկեց իր «Freak» սինգլը, որը վոկալիստը Մուկուչյանն է[9]։ Այդ ժամանակահատվածում Մւկուչյանը տվեց իր առաջին Երևանյան մենահամերգը և կրկին հայտնվեց «El Style» ամսագրի շապիկին։ 2014 թվականին նա նաև իր մասնակցությունն ունեցավ Լազարոյի «Summer Rain» սինգլում[10]։

2015-2016։ Եվրատեսիլ երգի մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուկուչյանը Եվրատեսիլի փորձերից մեկի ժամանակ։

2015 թվականի հոկտեմբերին Մուկուչյանը թողարկեց իր «Simple Like a Flower» սինգլն ու դրա տեսահոլովակը[11]։ Նույն ամսում Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց, որ ներքին ընտրությամբ Մուկուչյանը ընտրվել է Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ[12]։ 2016 թվականի փետրվարի 19-ին հայտնի դարձավ, որ մրցույթում նա կատարելու է «LoveWave» երգը, որի տեքստը գրվել է իր և Ստեֆանի Քրուչֆիլդի կողմից, իսկ երաժշտության հեղինակներն են Լիլիթ և Լևոն Նավասարդյանները[13]։ Երգի և տեսահոլովակի պրեմիերան կայացավ մարտի 2-ին Հանրային Հեռուստաընկերության եթերում և Եվրատեսիլի ՅուԹյուբի պաշտոնական էջում[13], այնուհետև կրկին հայտնվեց El Style-ի շապիկին[14]։ Այս ընթացքում Մուկուչյանը նաև առաջին անգամ հանդես եկավ որպես դերասանուհի՝ հայտնվելով «Փախիր կամ ամուսնացիր» արկածային կատակերգությունում և Մկրտիչ Արզումանյանի հետ ձայնագրեց ֆիլմի սաունդթրեքը[15][16]։ Եվրատեսիլյան ամիսներին, երգչուհին և իր թիմը նորություններ էին տրամադրում Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության Եվրատեսիլի օրագիր հաղորդման շրջանակներում։ Եվրատեսիլում Մուկուչյանը ելույթ ունեցավ առաջին կիսաեզրափակչում՝ մայիսի 10-ին, զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը (ետ մնաց միայն Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևից) անցավ եզրափակիչ փուլ, որն անցկացվեց մայիսի 14-ին[17][18]։ Եզրափակչի քվեարկության արդյունքում նա զբաղեցրեց յոթերորդ հորիզոնականը 249 միավորով։ Նա նաև հաղթել է Eurovision's Next Top Model և Եվրատեսիլ 2016-ի լավագույն կին վոկալիստ մրցանակները[19][20]։ Կիսաեզրափակչում հայտնվելուց հետո՝ մամլո ասուլիսի ժամանակ այն հարցին, թե ինչո՞ւ «կանաչ սենյակ»-ում բարձրացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը, Իվետան պատասխանեց.

... Միակ բանը, որ ես ցանկանում եմ ասել և տարածել, հետևյալն է` խաղաղություն։ Ես միայն խաղաղություն եմ ցանկանում սահմաններին, Հայաստանը խաղաղություն է ցանկանում։ Հենց այս պատճառով էլ գրել եմ այս երգը` ցանկանալով տարածել «սիրո ալիքներ»։ Իմ ցանկությունն է, որ ամենուր խաղաղություն լինի։ Ես բարձրացրեցի դրոշը, քանի որ ցանկանում էի, որ մարդիկ կենտրոնանան այս խնդրի վրա։ Ես միայն խաղաղություն եմ ցանկանում այս աշխարհում։
- Իվետա Մուկուչյանը մամլո ասուլիսի ժամանակ[21]
Մուկուչյանը բացօթյա համերգի ընթացում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հայկական կողմի այս քայլը որակավորել է որպես սադրիչ և անթույլատրելի։ Եզրափակչի օրը Էրիքսոն Գլոբ արենայի շրջակայքում ինքնաթիռ հայտնվեց ցույց տալով «Karabach loves Iveta» գրությունը[22]։

2016-2017։ IvaVerse և Դաշտերով[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրատեսիլից հետո Մուկուչյանը հյուրընկավլեց մի շարք հայկական հեռուստատեսային շոուների։ 2016 թվականի հունիսին Մուկուչյան քույրերը Բարսելոնայում մասնակցել են եռօրյա ամառային էլեկտրոնային երաժշտության փառատոնին՝ «Սոնարին»[23]։ Մուկուչյանը Լոնդոնում կայացած հուլիսյան հայկական փողոցի փառատոնում հյուրընկալված երգչուհին էր, որտեղ նա հանդես եկավ դուդուկահար Գևորգ Կարապետյանի հետ[24][25]։ Նույն ամսում նա նաև ունեցել է համերգ նվիրված Էվոկաբանկի բացմանը[26]։ Լոս Անջելեսում Microsoft թատրոնում կայացած Pan Armenian Entertainment մրցանակաբաշխության ընթացում արժանացել է տարվա ընթացքում միջազգային բեմում Հայաստանը լավագույնս ներկայացրած արտիստ կոչմանը, որտեց կատարել է իր «LoveWave» ստեղծագործությունը և նոր երգ՝ «Ամենան»[27]։ «Ամենան», որը երգ է կանանց և նրանց վերափոխման, ներքին պայքարի ու արժեքների մասին[28], թողարկվեց 2016-ի նոյեմբերի քսանչորսին։ Երգի պրոդյուսերը հենց ինքն է՝ Մուկուչյանը, իսկ տեսահոլովակը թողարկվել է 2017-ի ապրիլին[29]։ Նա եղել է «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի 6 ժյուրիներից մեկը, իսկ նրա թիմի վերջին մասնակիցը՝ Վահե Ալեքսանյանը, զբաղեցրեց հինգերորդ հորիզոնականը 48 միավորով[30][31]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարի Ալբոմ
"Right Way to Love"[32] 2012 Ոչ-ալբոմ երգեր
"I'm falling"[33] 2014
«Արի Յար»[34] 2015
"Simple Like A Flower"[35] IvaVerse
"LoveWave"[36] 2016 Ոչ-ալբոմ երգեր
«Amena Ամենա»[37][38] 2017
«Հայաստան Ջան»"[39]
«Դեպի Նոր Իրականություն»[40]
«Սիրահարվել եմ քեզ»[41] 2018

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Կերպար
2016 «Փախիր կամ ամուսնացիր» Սաթենիկ
2017 «Մեր երազանքի ճանապարհը» Լիլիթ
2021 «Սևազգեստ կանայք» Անժելա
2022 «Գործակալ 044» Աննա
2023 «Բարի օր»

Պարգևներ և նոմինացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Կատեգորիա Ստացող Քաղաք Արդյունք Ծն.
2010 Հայկական երաժշտական մրցանակաբաշխություն Տարվա հայտնություն Երգչուհին Մոսկվա Հաղթանակ
2016 Pan Armenian Entertainment մրցանակաբաշխություն Armenia's Entertainment Ambassador Լոս Անջելես [42]
Daf Bama Music մրցանակաբաշխություն Best Armenian Female Act Համբուրգ Առաջադրված
2017 Ծիծեռնակ մրցանակաբաշխություն Տարվա հիթ "LoveWave" Երևան Հաղթանակ [43]
Armenian Europe Music մրցանակաբաշխություն Տարվա համագործակցություն Դաշտերով Փարիզ [44]
Հայ փոփի դիվա Երգչուհին
Սոչիի մրցանակաբաշխություն Տարվա երգ "Դաշտերով" Սոչի [45]
Daf Bama Music մրցանակաբաշխություն BAMA's Best Performer Երգչուհին Համբուրգ Առաջադրված [46]
Best Armenian Act
BAMA People's Choice Award [47]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Իվետա Մուկուչյան». Bravo.am. 2010 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2016 թ․ Մայիսի 13-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «hy:Իվետա Մուկուչյան». «AV SHOW» Producing Center. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ Մայիսի 13-ին.
  3. «Ո՞վ է Իվետա Մուկուչյանի քույր Մարիաննայի ընտրյալը (լուսանկարներ)». News.am. Վերցված է 2016 թ․ Մայիսի 13-ին.
  4. «Հոկտեմբերի 14-ին երգչուհի Իվետա Մուկուչյանի 29-ամյակն է». Ankakh.com. 2015 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ Մայիսի 13-ին.
  5. «Amalgame by Ararat 94». iTunes.apple.com (անգլերեն). 2010 թ․ հունվարի 1. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.
  6. «Iveta Mukuchyan: Euphoria». The Voice of Germany. 2012 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ Մայիսի 13-ին.
  7. «hy:Իվետա Մուկուչյան. սեքսուալությունը կանացիությունն է՝ առանց գռեհիկության». Lurer.com. 2012 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2016 թ․ Մայիսի 13-ին.
  8. «hy:"Ամենացանկալի հայուհին" հիացած է, որ Սիրուշոյի և Նազենի Հովհաննիսյանի հետ նույն ցուցակում է». Lurer.com. 2012 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2016 թ․ Մայիսի 13-ին.
  9. «Պրեմիերա. Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակը. VIDEO». Zham.am. 2012 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2016 թ․ Մայիսի 13-ին.
  10. Summer Rain (Remixes) (feat. Iveta Mukuchyan) by Lazzaro
  11. «Պրեմիերա. Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակը. «Simple Like A Flower»». PressMedia.com. 2015 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2016 թ․ Մայիսի 13-ին.
  12. Wiwiblog: Iveta Mukuchyan will represent Armenia at Eurovision 2016
  13. 13,0 13,1 «Armenia: Iveta Mukuchyan to sing LoveWave». Eurovision.tv. 2016 թ․ փետրվարի 19. Վերցված է 2016 թ․ Մայիսի 13-ին.
  14. «Իվետա Մուկուչյանի էքսկլյուզիվ հարցազրույցը և ֆոտոշարքը EL ամսագրի համար». 2017 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.
  15. «IN CASE YOU MISSED IT: IVETA MUKUCHYAN SHOWS HER SWEETER SIDE IN DUET "DU HANELUK ES"». Wiwibloggs.com (անգլերեն). 2016 թ․ հունիսի 16. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  16. «Մկոն ու Իվետա Մուկուչյանը «Փախիր կամ Ամուսնացիր» ֆիլմում». Թերթ.am. 2016 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ Մայիսի 13-ին.
  17. «We have our first ten finalists». Eurovision.tv. 2016 թ․ մայիսի 10. Վերցված է 2016 թ․ Մայիսի 13-ին.
  18. «Running order for the 2016 Grand Final revealed». eurovision.tv. 2016 թ․ մայիսի 13. Վերցված է 2016 թ․ Մայիսի 13-ին.
  19. «POLL RESULTS: IVETA MUKUCHYAN IS YOUR FAVOURITE FEMALE SOLOIST OF EUROVISION 2016». Wiwibloggs.com (անգլերեն). 2016 թ․ հունիսի 5. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  20. «IVETA MUKUCHYAN IS EUROVISION'S NEXT TOP MODEL 2016». Wiwibloggs.com (անգլերեն). 2016 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  21. «Հայաստանը խաղաղություն է ցանկանում. Իվետա Մուկուչյանը մեկնաբանել է Արցախի դրոշի բարձրացումը». armenpress.am. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  22. Berkovic, Aleksei (2016 թ․ մայիսի 14). «Над ареной Евровидения кружит самолёт с плакатом в поддержку Нагорного Карабаха». life.ru. Life. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 12-ին.
  23. «Իվետա և Մարիաննա Մուկուչյանները՝ իսպանական «Sónar» փառատոնին» [Iveta and Marianna Mukuchyans at the Spanish "Sonar" festival.] (Armenian). style.news. 2017 թ․ հունիսի 20. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. «IVETA MUKUCHYAN TEASES JOINT ROLE WITH ARAM MP3 AT ARMENIA'S NATIONAL FINAL IN LONDON INTERVIEW» (English). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. «Իվետա Մուկուչյանը՝ Լոնդոնում Armenian Street Festival-ի հատուկ հյուր» [Iveta Mukuchyan at the Armenian Street Festival in London as a special guest] (Armenian). style.news. 2017 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  26. «Evocabank-ի յուրահատուկ շնորհանդեսն ու Դուբայում Ջենիֆեր Լոպեսի համերգի տոմսեր շահած 3 հաջողակները» [Evocabank's unique presentation and 3 lucky people that won thickets for Jennifer Lopez's concert in Dubai.] (Armenian). Bravo. 2017 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  27. «Ռազմիկ Ամյանի, Իվետա Մուկուչյանի և Սոֆի Մխեյանի ու Վիգեն Հովսեփյանի կատարումները «Pan Armenian Entertainment Awards 2016»-ում» [Performances of Razmik Amyan, Iveta Mukuchyan, Sophi Mkheyan and Vigen Hovsepyan at the Pan Armenian Entertainment Awards 2016] (Armenian). life.tert.am. 2017 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  28. Mukuchyan, Iveta (2017 թ․ դեկտեմբերի 9). «This song is about us..WOMEN». Facebook.com. Iveta Mukuchyan. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  29. «Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Ամենա-Ամենա» երգի նոր տեսահոլովակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)» [Iveta Mukuchyan presented Amena-Amena's new music video (VIDEO)] (Armenian). newsarmenia. 2017 թ․ ապրիլի 30. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  30. «Armenia unveils 'Dream Team' for 2017». eurovision.tv. European Broadcasting Union. 2016 թ․ օգոստոսի 22. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  31. wiwibloggs (2016 թ․ դեկտեմբերի 11). «DEPI EVRATESIL: LUCY AND VAHE ELIMINATED IN FIRST LIVE SHOW». wiwibloggs. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  32. Right Way to Love - Single by Iveta Mukuchyan
  33. I am falling - Single by Iveta Mukuchyan and Serjo
  34. Ari Yar - Single by Iveta Mukuchyan
  35. Simple Like a Flower - Single by Iveta Mukuchyan
  36. «LoveWave (Eurovision 2016 - Armenia) - Single by Iveta Mukuchyan». iTunes. 2016 թ․ մարտի 30. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
  37. Mukuchyan, Iveta (2016 թ․ նոյեմբերի 4). «Amena Ամենա - Single». iTunes.com. iTunes. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  38. Mukuchyan, Iveta (2017 թ․ դեկտեմբերի 9). «This song is about us..WOMEN». FaceBook.com. Iveta Mukuchyan. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  39. Hayastan Jan - Single by Iveta Mukuchyan
  40. Depi Nor Irakanutyun - Single by Iveta Mukuchyan
  41. Iveta Mukuchyan - Սիրահարվել եմ քեզ / Siraharvel em qez [Teaser #1]
  42. «Armenia: Iveta Mukuchyan at the Pan Armenian Entertainment show». esctoday.com (անգլերեն). 2017 թ․ մարտի 27. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  43. «Միհրան Ծառուկյանը, Իվետա Մուկուչյանը և այլք` «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության մրցանակակիրներ». life.tert.am. 2017 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
  44. «Փարիզում հայկական մրցանակաբաշխության 25 մրցանակակիրների ամբողջական ցանկը» [List of prizewinners at Armenian Europe Music Awards in Paris] (Armenian). life.tert.am. 2017 թ․ մարտի 29. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  45. ««Արմենիա TV»–ի մրցանակաբաշխությանը Սոչիում ներկա կլինեն բոլոր աստղերը» [All the stars will be present at Sochi Awards of Armenia TV] (Armenian). life.tert.am. 2017 թ․ ապրիլի 25. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  46. «Iveta Mukuchyan has been nominated for BAMA People's Choice Award». 2017 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.
  47. «daf BAMA MUSIC AWARDS 2017 Focus : Iveta Mukuchyan». 2017 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվետա Մուկուչյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվետա Մուկուչյան» հոդվածին։