Քելե Քելե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Քելե Քելե»
ESC 2008 - Armenia - Sirusho, 1st semifinal.jpg
Եվրատեսիլ 2008 երգի մրցույթի երգ
Երկիր Հայաստան
Երգիչ(ներ) Սիրուշո
Լեզուներ Անգլերեն, Հայերեն
Բառերի հեղինակ(ներ) Սիրուշո
Նվագավար Դեր Հովա
Եզրափակիչ ներկայացում
Կիսաեզրափակչի արդյունք 2-րդ
Կիսաեզրափակչի միավորներ 139
Եզրափակչի արդյունք 4-րդ
Եզրափակչի միավորներ 199
Ներկայանալու ժամանակագրություն
◄ Anytime You Need (2007)   
Ջան Ջան (2009) ►

Քելե Քելե (Qélé, Qélé), հայ երգչուհի Սիրուշոյի երգն է, որով ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում ։

Պատմություն[խմբագրել]

Երգի տեքստը գրել է Սիրուշոն, իսկ երաժշտության հեղինակն է Դեր Հովան։ Երգը հաղթում է Եվրատեսիլի Հայաստանյան ազգային ընտրական փուլը մարտի 8-ին և դառնում է Եվրատեսիլ 2008-ում Հայաստանի երգը։

Եվրատեսիլում Սիրուշոն երգը կատարում է մայիսի 20-ին՝ առաջին կիսաեզրափակչի ժամանակ և անցնում է եզրափակիչ 2-րդ հորիզոնականով։ Մայիսի 24-ի եզրափակիչ փուլի քվեարկության արդյունքում Սիրուշոն հավաքում է 199 միավոր և զբաղեցնում է լավագույն հնգյակի չորրորդ հորիզոնականը։ Երգը սիրված է դառնում հատկապես Բելգիայում, Չեխիայում, Ֆրանսիայում, Վրաստանում, Հունաստանում, Նիդերլանդներում, Լեհաստանում և Ռուսաստանում, որտեղից Հայաստանն ստանում է 12 միավոր և դառնում 2008-ի մրցույթում ամենաշատ 12 միավոր ստացած երկիրը։

Մրցույթի ավարտից հետո երգը շարունակում է մնալ չարթերների առաջին հորիզոնականներում և նաև թողարկվում է երգի ռեմիքս տարբերակները։

Երգացանկ[խմբագրել]

CD։

  1. "Qélé, Qélé" (Եվրատեսիլյան տարբերակ)
  2. "Qélé, Qélé" (Yerevan Remix-ի տարբերակ)
  3. "Qélé, Qélé" (Yerevan Club Mix)
  4. "Qélé, Qélé" (Կարաոկե տարբերակ)

DVD։

  1. "Qélé, Qélé" (Տեսահոլովակ)

Բոլոր տարբերակների պրոդյուսերը Դեր Հովան է։

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]