Face the Shadow

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Face the Shadow»
«Face the Shadow» սինգլի շապիկը (Genealogy, )
Genealogyսինգլը
ԹողարկվածԱպրիլի 7, 2015 (2015-04-07)
ՖորմատԹվային ներբեռնում
ՁայնագրվածՓետրվար 2015
Ժանրփոփ
Տևողություն3:03
ԼեյբլՀ1, Universal Music Group
Հայաստան «Face the Shadow»
Եվրատեսիլ 2015-ի երգ
ԵրկիրՀայաստան
Երգիչ(ներ)Եսայի Ալթունյան
Թամար Կապրելյան
Վահե Թիլբյան
Ստեֆանի Թոփալյան
Մերի-Ջին Օ'Դոհերթի
Ինգա Արշակյան
ՈրպեսGenealogy
Լեզուանգլերեն
Երգահան(ներ)Արմեն Մարտիրոսյան
Բառերի հեղինակ(ներ)Իննա Մկրտչյան
Արդյունքներ
Կիսաեզրափակչի արդյունք7–րդ
Կիսաեզրափակչի միավորներ77
Եզրափակչի արդյունք16–րդ
Եզրափակչի միավորներ34
Ներկայանալու ժամանակագրություն
◄ «Not Alone» (2014)   
«LoveWave» (2016) ►

«Face the Shadow» (հայերեն՝ Առերեսվի՛ր ստվերին, նախկինում կոչվել է «Don't Deny»), հայկական Genealogy սուպերխմբի երգն է, որով ներկայացրել է Հայաստանը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացած Եվրատեսիլ 2015 երգի մրցույթին։ Երգը կատարել են Եսայի Ալթունյանը, Թամար Կապրելյանը, Վահե Թիլբյանը, Ստեֆանի Թոփալյանը, Մերի-Ջին Օ'Դոհերթին և Ինգա Արշակյանը։ Երգի բառերի հեղինակն է Իննա Մկրտչյանը, իսկ երաժշտությունը գրել է Արմեն Մարտիրոսյանը։ Երգի և տեսահոլովակի պրեմիերան կայացել է մարտի 12-ին։

Նախապատմություն և գաղափար[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրատեսիլին ներկայացված կատարումները չեն կարող կրել քաղաքական, կոմերցիոն կամ մրցույթի հեղինակության վրա բացասաբար ազդող բնույթ։ Բոլոր երգերը հատուկ հանձնաժողովի կողմից մանրակրկիտ ստուգվում են։ Մենք, ինչպեսև մնացած բոլոր մասնակիցները, շատ լավ գիտենք այդ մասին և ստորագրում ենք այդ պայմանների տակ։

«
»
Գոհար Գասպարյան, Եվրատեսիլում Հայաստանի պատվիրակության ղեկավար[1]

Ավստրիան Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում հաղթելուց հետո, հնարավորություն է ստանում հաջորդ տարվա մրցույթը անցկացնել իր երկրում[2]։ Հայաստանը ներկայացնող Արամ Mp3-ն իր «Not Alone» երգով մրցույթի եզրափակչում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը[3]։ Եվրատեսիլ 2015-ում Հայաստանի մասնակցությունը պաշտոնապես հաստատվել է 2014 թվականի սեպտեմբերի 14-ին անցկացված Մանկական Եվրատեսիլ 2014Հայաստանյան ընտրության ժամանակ[4]։ 2015 թվականի հունվարի 12-ին հայտնի է դառնում, որ Հանրային հեռուստաընկերությունն իր մասնակցին ընտրելու է փետրվարին՝ ներքին ընտրության միջոցով[5]։

Փետրվարի 11-ին Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Եվրատեսիլ 2015-ում Հայաստանը ներկայացնելու համար ձևավորվել է Genealogy սուպերխումբը, որի 5 անդամները հայկական արմատներ ունեցող կատարողներ են աշխարհի բոլոր մայրցամաքներից, իսկ 6-րդ անդամը՝ Հայաստանից[6]։ Այդ հայտարարության մեջ նաև նշվում է, որ երգը կոչվելու է «Don't Deny»[6]։ Հայտարարությանը հաջորդող օրերին արդեն խմբի անդամների անունները հրապարակվում են տարբեր լրատվամիջոցների կողմից[7][8], սակայն Հանրային հեռուստաընկերությունը դրանք պաշտոնապես հայտարարում է տարբեր օրերի՝ հետևյալ հերթականությամբ․ Եսայի Ալթունյան (Եվրոպա)[9], Թամար Կապրելյան (Ամերիկա)[10], Վահե Թիլբյան (Աֆրիկա)[11], Ստեֆանի Թոփալյան (Ասիա)[12], Մերի-Ջին Օ'Դոհերթի (Ավստրալիա)[13], Ինգա Արշակյան (Հայաստան)[14]։

Խմբի ստեղծման գաղափարը անվանելով «նորարական», Եվրատեսիլի պաշտոնական կայքը գրել է, որ 2015-ին Հայաստանի ուղերձը լինելու է «խաղաղություն, միասնություն և հանդուրժողականություն»[6]։ Կայքը նաև գրել է, որ այս գաղափարը մեկ բեմում միավորում է հայ նոր սերնդի, որոնց ընտանիքները սփռված են ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանությունից հետո[6]։ Խմբի 5 անդամները զուգակցվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ՝ անմոռուկ ծաղկի 5 թերթիկների հետ, որոնց համախմբում է խմբի հայ անդամը[6][15]։

Երգի պրեմիերան կայացել է 2015 թվականի մարտի 12-ին Հանրային հեռուստաընկերության եթերում[16], իսկ ապրիլի 7-ին երգը թողարկվել է iTunes-ում ներբեռնման համար[17]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի բառերը գրվել են Իննա Մկրտչյանի կողմից, իսկ երաժշտության հեղինակն է Արմեն Մարտիրոսյանը[16], ով նաև աշխատել է Եվրատեսիլ 2010-ում Հայաստանը ներկայացրած Եվա Ռիվասի «Apricot Stone» երգի վրա[18]։ Մրցույթի կայքը գրել է, որ «Face the Shadow» երգը համամարդկային արժեքների մասին է, իսկ ասելիքը այն է, որ «երջանկությունը ծնվում է, երբ մարդիկ միասնական ու հաշտ են միմյանց հետ»[14][19]։ Երգի տարբեր մասերում կատարողները միմյանց շարունակում են իրենց կարճ հատվածներով, մինչդեռ Ինգա Արշակյանը միայնակ է երգում առաջին կրկներգը։ Երգի երկրորդ և ավարտական կրկներգը նրանք երգում են բոլորով։

Քննադատական արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը հիմնականում դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից[20]։ Բրիտանական «The Guardian» պարբերականը մրցույթի եզրափակչից առաջ կազմած իր կանխատեսումների հոդվածում հավանական հաղթող է համարել «Face the Shadow» երգը[21]։

Երգի պրեմիերայից հետո, սակայն, քննադատության է արժանացել «Baby don't deny» արտահայտությունը, որը Ինգա Արշակյանը երգում է իր կրկներգում[19]։ «Baby» անգլերենից թարգմանաբար նշանակում է «փոքրիկ», որը նաև փաղաքշական դիմելաձև է, որով մարդիկ դիմում են իրենց սիրելիներին։ Այս ամենի արդյունքում Եվրատեսիլում ելույթի ժամանակ «Baby» բառը փոխարինվել է «listen» բառով (Listen, don't deny)։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Արեն Բայադյանը, նկարահանվել է 2015 թվականի փետրվարին՝ երկու օրվա ընթացքում[14][16]։ Ռեժիսորը նշել է, որ ստեղծագործական խմբին ոգեշնչել է խմբի անունն ու պատկերանիշը` կենաց ծառը[14]։ Գրելով տեսահոլովակի գաղափարի մասին, մրցույթի կայքը պարզաբանում է․ «Տեսահոլովակի հիմքում ծագումնաբանության գաղափարն է, ներկայացված գերդաստանը դիտարկվում է որպես մարդկության խորհրդանիշ, իսկ հիմքում ընկած է սերնդափոխության ֆենոմենը։ Նոր սերունդը մշտապես փոխարինում է ավագ սերնդին՝ շարունակելով կրել ավանդույթներն ու արժեքները»[14][22]։ Երգի կատարողների հագուստների ոճաբանը Արմեն Գալյանն է, ով զուգակցել է եվրոպական և հայկական նորաձևության մոտեցումները՝ տալով ժամանակակից լուծումներ[14][22]։ Կատարողները իրենց հագուստների վրա կրել են կրծքանշաններ, որոնց վրա պատկերված են իրենց տատերի և պապերի հին լուսանկարները[14][22]։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է մարտի 12-ին Հանրային հեռուստաընկերության եթերում, ինչպես նաև տեղադրվել է մրցույթի պաշտոնական YouTube-ի էջում[14][16]։

Եվրատեսիլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Genealogy խումբը կատարում է երգը Եվրատեսիլի բեմում

Genealogy խումբը Եվրատեսիլում երգը կատարել է առաջին կիսաեզրափակչի ժամանակ՝ 2-րդ համարի ներքո[23], որը անցկացվել է 2015 թվականի մայիսի 19-ին[24]։ Կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում երգը անցել է եզրափակիչ փուլ[25], որտեղ ելույթ է ունեցել 6–րդ համարի ներքո[26]։ Եզրափակչի քվեարկության արդյունքում երգը հավաքել է 34 միավոր և զբաղեցրել է 16–րդ հորիզոնականը[27]։

Ստեղծագործական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթ (2015) Զբաղեցրած
տեղ
Իսլանդիա Իսլանդիա (Icelandic Singles Chart)[28] 47

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան երգը պատրաստման փուլում է։ Գոհար Գասպարյան». news-book.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  2. «AUSTRIA WINS 2014 EUROVISION SONG CONTEST». eurovision.tv. ԵՀՄ. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  3. «Eurovision Song Contest 2014 Grand Final». ԵՀՄ. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  4. «Armenia: ARMTV confirms participation in Eurovision 2015». esctoday.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  5. «Armenia: ARMTV goes internal; announcement in February». esctoday.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Armenia to be represented by Genealogy!». ԵՀՄ. 2015 թ․ փետրվարի 11. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.
  7. ««Եվրատեսիլ»-ում հայաստանյան մասնակիցը կլինի Ինգա Արշակյա՞նը». asekose.am. 2015 թ․ փետրվարի 17. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  8. ««Եվրատեսիլ»-ում խոչընդոտների կհանդիպե՞նք». armtimes.com. 2015 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  9. «Armenia: First artist of Genealogy known!». ԵՀՄ. 2015 թ․ փետրվարի 16. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  10. «Armenia: Second artist of Genealogy known!». ԵՀՄ. 2015 թ․ փետրվարի 20. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  11. «Armenia: Third artist of Genealogy known!». ԵՀՄ. 2015 թ․ փետրվարի 23. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  12. «Armenia: Fourth artist of Genealogy known!». ԵՀՄ. 2015 թ․ փետրվարի 27. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  13. «Armenia: Fifth artist of Genealogy known!». ԵՀՄ. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 14,7 «Armenia: Watch the video of "Don't Deny"». ԵՀՄ. Վերցված է 2015 թ․ մարտի 14-ին.
  15. ««Եվրատեսիլ-2015»-ին Հայաստանը կներկայանա նոր խմբով ու նոր ձևաչափով. Genealogy». lragir.am. 2015 թ․ փետրվարի 11. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  16. 16,0 16,1 16,2 16,3 «Armenia: "Dont't Deny" presented March 12». ԵՀՄ. 2015 թ․ մարտի 6. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.
  17. «Face the Shadow (Eurovision 2015 - Armenia) - Single by Genealogy». iTunes. Վերցված է 2015 թ․ ապրիլի 4-ին.
  18. «About Eva Rivas». ԵՀՄ. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.
  19. 19,0 19,1 ««Don't deny, baby». եվրատեսիլյան երգը փոքրիկ իրարանցում է առաջացրել». news.am. Վերցված է 2015 թ․ մարտի 14-ին.
  20. «Move over Guy Sebastian! Opera singer Mary-Jean O'Doherty who is representing Armenia in the 2015 Eurovision contest is revealed to be an Australian citizen». Daily Mail. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  21. «Eurovision 2015: the Guardian's data-driven prediction». The Guardian. 2015 թ․ մայիսի 22. Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին.
  22. 22,0 22,1 22,2 «Մանրամասներ "Genealogy" խմբի "Don't Deny" երգի և տեսահոլովակի մասին». bravo.am. Վերցված է 2015 թ․ մարտի 14-ին.
  23. «Eurovision 2015: Semi-final Running Order revealed». esctoday.com. ESCToday. 2015 թ․ մարտի 23. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
  24. Escudero, Victor M. (2015 թ․ հունվարի 26). «Allocation Draw results: Who's in which Semi-Final?». Eurovision.tv. ԵՀՄ. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  25. «Eurovision 2015 results: 10 song contest qualifiers from first semi-final». Mirror. 2015 թ․ մայիսի 19. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  26. «Running order for Grand Final revealed!». ԵՀՄ. 2015 թ․ մայիսի 22. Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին.
  27. «Who won Eurovision 2015? Full Song Contest results». Mirror. 2015 թ․ մայիսի 24. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
  28. «Netlistinn viku 21, 2015». tonlist.is. Վերցված է 2015 թ․ հունիսի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]