Սիրուշո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրուշո
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Սիրանուշ Հարությունյան
Ծնված Հունվարի 7, 1987
Երևան, {{{2}}} Հայաստան
Երկիր Հայ
Ժանրեր Պոպ, ժողովրդական, ռոմանս
Մասնագիտություն Երգչուհի, երգահան
Գործիքներ Վոկալ
դաշնամուր
Գործունեություն 1999 - ներկա
Կայք http://www.sirusho.am/


Սիրուշո (իրակական անունը՝ Սիրանուշ Հարությունյան, ծնվ. հունվարի 7, 1987 Երևան), հայ փոփ երգչուհի։ Սիրուշոն ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2008-ին Բելգրադում (Սերբիա)։ Ընտրված երգը «Քելե Քելե»-ն էր։ Այն գրավել է չորրորդ մրցութային տեղը։[1][2]

Բովանդակություն

Կենսագրություն [խմբագրել]

Մանկություն և կրթություն [խմբագրել]

Սիրուշոն հաճախել է Խաչիկ Դաշտենցի անվան միջնակարգ դպրոցը։ Առաջին անգամ բեմ է բարձրացել Կանադայում, երբ յոթ տարեկան էր։ Իննը տարեկանում ստացել է մրցանակ իր «Լուսաբաց» երգի համար։ Սիրուշոն դաշնամուրի դասերի է հետևել Սայաթ-Նովա երաժշտական դպրոցում, իսկ այժմ ուսանում է դիվանագիտություն Երևանի պետական համալսարանում։ Սիրուշոն հայտնի հայ երգչուհի Սյուզան Մարգարյանի դուստրն է։[3]

Առաջին երգերը [խմբագրել]

Սիրուշոյի առաջին ալբոմը լույս է տեսել 1999-ին, «Սիրուշո» վերտառությամբ, իսկ երկրորդը՝ «Շերամ»-ը, 2005-ին։ Համերգներով հանդես է եկել Կանադայում, ԱՄՆ-ում, Բելգիայում, Լեհաստանում, Հունաստանում, Հոլանդիայում, Իրանում, Ռուսաստանում, Վրաստանում, Սիրիայում և այլուր։

Սիրուշոյի համար երգեր են գրում հայտնի հեղինակներ, սակայն նա նույնպես գրել է մի շարք հայերեն և անգլերեն երգեր։ Հայաստանում առաջին անգամ անցացված Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխության ժամանակ Սիրուշոն արժանացավ «Հայ երգարվեստի ապագա», իսկ 2005 թվականին Տարվա լավագույն ալբոմ մրցանակին և ճանաչվեց Տարվա լավագույն երգչուհի։

Դիսկոգրաֆիա [խմբագրել]

Ծանոթագրություններ [խմբագրել]