Հայաստանը Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրատեսիլ 2013 երգի մրցույթ
ESC2013 - Armenia 01.jpg
Ազգային ընտրություն
Երկիր Հայաստան Հայաստան
Ընտրված կատարող Դորիանս
Ընտրված երգ Lonely Planet
Երգի լեզու(ներ) անգլերեն
Արդյունքներ
Արդյունքը
կիսաեզրափակչում
7 տեղ, 69 միավոր
Արդյունքը
եզրափակչում
18 տեղ, 41 միավոր

Հայաստանը մասնակցել է Եվրատեսիլ 2013 երգի մրցույթին, որը կայանացել է 2013 թվականի մայիս 14-ից մինչև 18-ը Շվեդական Մալմյո քաղաքում։ Հայաստանը ներկայացրել է Դորիանս ռոք խումբը Lonely Planet երգով։

Ներքին ընտրություն[խմբագրել]

2013 թվականի հունվարի 22-ին Հայաստանում մրցույթը հեռարձակող ARMTV հեռուստաընկերությունը հայտարարեց որ Հայաստանը ներկայացնելու է Գոռ Սուջյանը, սակայն մի քանի շաբաթ հետո որոշվեց որ նա մրցույթում հանդես է գալու Դորիանս խմբով։

Ազգային ընտրություն[խմբագրել]

Հայաստանը Դորիասնի երգը ընտրել է մարտի 2-ին ARMTV հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Երգերի հայտերի ընդունումը սկսվել է հունվարի 22-ին և ավարտվել փետրվարի 20-ին։ Հայաստանը ստացել է ավելի քան 70 երգ, որոնցից 4-ը ընտրվել են ազգային եզրափակչին մասնակցելու համար։

Ազգային եզրափակիչը վարել են Գոհար Գասպարյանը և Ավետ Բարսեղյանը։

Հաղթող երգը ընտրվել է հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքում, ըստ որի Հայաստանը ներկայացնող Դորիանս խումբի համար ընտրվեց Lonely Planet երգը։

# Արտիստ Երգ Երգահան(ներ) Հեռուստադիտող Ժյուրի Արդյունք
1 Դորիանս "The Truth" Արմեն Մարտիրոսյան 4 4 4
2 Դորիանս "No Time" Lazzaro 3 1 2
3 Դորիանս "Toy Planet" Գոռ Սուջյան 2 3 3
4 Դորիանս "Lonely Planet" Թոնի Այոմմի, Վարդան Զադոյան 1 2 1

Եվրատեսիլում[խմբագրել]

Հայաստանը Եվրատեսիլ 2013-ում ելույթ է ունեցել մայիսի 16-ին՝ երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ և եզրափակիչ է անցել 7-րդը 69 միավորով, իսկ եզրափակչում Հայաստանը զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը 41 միավորով։

Հայաստանի ստացած միավորները[խմբագրել]

Հայաստանի ստացած միավորները երկրորդ կիսաեզրափակչում.
12 միավոր 10 միավոր 8 միավոր 7 միավոր 6 միավոր
5 միավոր 4 միավոր 3 միավոր 2 միավոր 1 միավոր
Հայաստանի ստացած միավորները եզրափակչում.
12 միավոր 10 միավոր 8 միավոր 7 միավոր 6 միավոր
5 միավոր 4 միավոր 3 միավոր 2 միավոր 1 միավոր

Հայաստանի տված միավորները[խմբագրել]

Երկրորդ կիսաեզրափակիչ[խմբագրել]

Հայաստանի տված միավորները երկրորդ կիսաեզրափակչում.

12 միավոր Վրաստան Վրաստան
10 միավոր Բուլղարիա Բուլղարիա
8 միավոր Հունաստան Հունաստան
7 միավոր Մալթա Մալթա
6 միավոր Իսրայել Իսրայել
5 միավոր Նորվեգիա Նորվեգիա
4 միավոր Սան Մարինո Սան Մարինո
3 միավոր Ռումինիա Ռումինիա
2 միավոր Շվեյցարիա Շվեյցարիա
1 միավոր Իսլանդիա Իսլանդիա

Եզրափակիչ[խմբագրել]

Հայաստանի տված միավորները եզրափակչում.

12 միավոր Ուկրաինա Ուկրաինա
10 միավոր Վրաստան Վրաստան
8 միավոր Հունաստան Հունաստան
7 միավոր Ռուսաստան Ռուսաստան
6 միավոր Մալթա Մալթա
5 միավոր Բելառուս Բելառուս
4 միավոր Դանիա Դանիա
3 միավոր Նորվեգիա Նորվեգիա
2 միավոր Ֆրանսիա Ֆրանսիա
1 միավոր Իտալիա Իտալիա

Տես նաև[խմբագրել]