Էրոտաս (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Էրոտաս(Έρωτας)»
Կատարող(ներ) Սիրուշո
Թողարկված 2009 հունվար
Ձայնագրված 2009
Ժանր դանս-փոփ,Laïko
Երգի հեղինակ(ներ) Նատալիա Գերմանոու
Պրոդյուսեր(ներ) Հայկո

Էրոտաս (հունարեն։ "Έρωτας"; հայերեն։ Սեր), ոմանց մեջ հայտնի որպես "Erotas Ksafnikos" (հայերեն։ Հանկարծակի սեր) , սիրուշոյի սինգլն է, որը թողարկվել է 2009 թվականին։ Երգը հունարեն լեզվով է և այն Սիրուշոյի առաջին հունարեն երգն է։ Տեսահոլովակը ցուցադրվել է Հայաստանում, Հունաստանում և Կիպրոսում։ Երգը հունական մոտիվներով է։ Կոմպոզիտորը Հայկոն է։ Երգի հեղինակն է Նատալիա Գերմանոուն, ով նաև համահեղինակն է Ելենա Պապարիզուի "My Number One" երգի , որը Եվրատեսիլ 2005 երգի մրցույթի հաղթող երգն է։ Երգը Սիրուշոն առաջին անգամ կատարել է՝ Սալոնիկում , այնուհետև Տաշիր ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ։