Սերբախորվաթերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերբիայի դրոշը

Սերբախորվաթերեն, սերբերի, խորվաթների, չեռնոգորցիների և մուսուլման-բոսնիացիների լեզուն։ Մեծ մասամբ տարածված է ՀԱՖՀ-ում։ Խոսողների թիվը՝ 15 մլն (1971 թվական)։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի սլավոնական, լեզուների հարավային խմբին։ Ունի 3 հիմնական բարբառ՝ շտոկավական, չակավական, կայկավական։ Միջին հայերենի յուրաքանչյուր ձայնավոր (ի, ե, ա, օ, ու) կարող է լինել ե՝ երկար, և՝ կարճ։ Ունի 25 բաղաձայն, որոնցից 5-ը փափուկ է։ Բաղաձայն ր-ն հանդես է գալիս վանկարար դերով։ Շեշտը արտաշնչական տոնային (երաժշտական) է (բարձրացող երկար և կարճ, իջնող երկար և կարճ)։ Ունի 6 հոլով և կոչականի առանձին ձև, բայը՝ 4 անցյալ և 2 ապառնի ժամանակ։ Սերբախորվաթերենը օգտագործում է 12-րդ այբուբեն՝ կիրիլիցան, որը մոտ է ռուսերեն այբուբենին, և լատինիցան, որը լատիներեն այբուբենի ձևափոխված տարբերակն է։ Հնագույն հուշարձանները դարից են։ ժամանակակից գրական լեզուն ձևավորվել է 19-րդ դարի 1-ին կեսին՝ շտոկավական բարբառի ժողովրդական խոսվածքների հիման վրա։ Գրական լեզվում կան տարածքային (մեծ մասամբ բառապաշարային) տարբերություններ, որոնք պայմանավորված են խորվաթիայի և սերբիայի մարզերում նրա զարգացման ոչ միօրինակ պայմաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png