Always (երգ, Արաշ և Այսել)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Always»
Եվրատեսիլ 2009 երգի մրցույթի երգ
Երկիր Ադրբեջան
Երգիչ(ներ) Այսել Թեիմուրզադե և Արաշ
Լեզուներ Անգլերեն
Եզրափակիչ ներկայացում
Կիսաեզրափակչի արդյունք 2րդ
Կիսաեզրափակչի միավորներ 180
Եզրափակչի արդյունք 3-րդ
Եզրափակչի միավորներ 207
Ներկայանալու ժամանակագրություն
◄ Day After Day (2008)   
Drip Drop (2010) ►

Always (հայերեն՝ Միշտ), երգ, որը ներկայացվել է Եվրատեսիլ 2009 երգի մրցույթում Ադրբեջանի կողմից։ Երգը որպես դուետ կատարել են Այսել Թեիմուրզադեն և Արաշը:[1] Always երգը ընտրվել էր փետրվարի 5-ին Ictimai հեռուստատեսությամբ 30 այլ երգերից։[2]: Եվրատեսիլի եզրափակչում երգը գրավել է 3-րդ հորիզոնականը 207 միավորով, առջևում թողնելով Իսլանդիային և Նորվեգիային:

Երգը գրվել է մի շարք հեղինակների և այդ թվում Արաշի կողմից։ Երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2009 թ. ապրիլի 24-ին` Ictiami հեռուստատեսությամբ։ Տեսահոլովակում օգտագործվել է թար երաժշտական գործիքը։

2009 թ. դեկտեմբերի 23-ին Always երգի տեսահոլովակը ՅուԹուբում դիտվել է ավելի քան 5.5 միլիոն անգամ, որը դարձել ամենաշատ դիտվածը Եվրատեսիլ 2009-ի տեսահոլովակների մեջ։

Երգի դիրքը չարթերում[խմբագրել]

Չարթ (2009) Հորիզոնականը
Մեծ Բրիտանիա 137
Եվրոպա («100 թեժ սինգլները») 92
Գերմանիա 96
Հունաստան («Billboard») 2
Հունգարիա 40
Նորվեգիա 18
Ռուսաստան 75
Սլովակիա («IFPI») 47
Թուրքիա 11
Չեխիա («IFPI») 40
Շվեդիա 3
Շվեյցարիա 98
Ուկրաինա 4

Հղում[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]