Իվան Ուրգանտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Ուրգանտ
Գրիշա Ուրգանտ

Иван Ургант
Ivan Urgant in Tbilisi.jpg
Իվան Ուրգանտը Թբիլիսիում
Ծնվել է 16.4.1978
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ,
Ռուսաստան
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսաստան

Իվան Ուրգանտ Անդրեյի (մականուն Գրիշա Ուրգանտ) (ծնվ. ապրիլի 16 1978, Լենինգրադ (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), ԽՍՀՄ), ռուս շոումեն, դերասան և երաժիշտ է։ Իվան Ուրգանտը նկարահանվել է մի շարք հայտնի ֆիլմերում` «Երեքը և փաթիլը», «Տուր դե Ֆրանս», «Տոնածառներ», «Տոնածառներ 2», «Վիսոցկի, շնորհակալություն, որ ողջ ես»։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է դերասաններ Անդրեյ Ուրգանտի և Վալերիա Կիսելյովայի ընտանիքում։ Նինա Ուրգանտի և Լև Միլինդերի թոռն է։ Երիտասարդ ընտանիքը շատ կարճ կյանք է ունեցել, ընդամենը մեկ տարի Իվանի ծնունդից հետո։ Նրանցից են Իվանին անցել հետաքրքիր արտաքինը, բեմմի վրա աշխատելու ցանկությունը և դերասան դառնալու ապագա ցանկությունը[1]։ Ծնողների բաժանումից հետո բնակվել է մոր և խորթ հոր՝ դերասան Դմիտրի Լադիգինի հետ[2]։ Ռուսական մի քանի հրատարկչություններ իրենց հոդվածներում նշում են, որ Ուրգանտ ազգանունն ունի էստոնական ծագում[3][4]։

Սկավառակագրություն[խմբագրել]

  • 1998  - «Աստղ»
  • 2011  - «Ձայներով» (սինգլ)
  • 2012  - «Դանտես» (սինգլ)

Հետաքրքրություններ[խմբագրել]

Սիրողական լուսանկարիչ[5]։ Երաժիշտ՝ մուլտի-ինստրումենտալիստ. նվագում է կիթառ, դաշնամուր, ակորդեոն, ֆլեյտա և հարվածային գործիքներ[5]։

Անձնական կյանք[խմբագրել]

  • Առաջին կին՝ Կարինա Ուրգանտ (Ավդեևա) (ծնվ. 1974)[6][7].
  • Քաղաքացիական կին՝ Տատյանա Գևորդյան (ծնվ. 1974), MTV հաղորդավարուհի։ Միասին ապրել են 5 տարի[7][1]։
  • Երկրորդ կին՝ Նատալյա Ավթանդիլովնա Կիկնաձե (ծնվ. 5 մարտի 1978), որի հետ Իվանը սովորել է Պետերբուրգի Ռուսական թանգարանին կից գիմնազիայում[7]։
    • Դուստ՝ Նինա (ծնվ. 15 մայիսի 2008)։ Անվանակոչել են ի պատիվ Իվանի տատիկի՝ Նինայի։

Նատալիան ունի երկու երեխա առաջին ամուսնությունից։

Ընտանիք[խմբագրել]

  • Հայր՝ Անդրեյ Ուրգանտ
  • Մայր՝ Վալերիա Կիսելյովա
  • Պապ՝ Լև Միլինդեր
  • Տատ՝ Նինա Ուրգանտ
  • Ապուպապ՝ Նիկոլայ Ուրգանտ, էստոնացի, ԽՍՀՄ ներքին գործերի ազգային կոմիսարիատի սպա[8][9]
  • Քույրը՝ Մարիան բնակվում է Նիդերլանդներում[10]
  • Զարմիկ Էմիրը ևս բնակվում է Նիդեռլանդներում[10]

Թատերական աշխատանքներ[խմբագրել]

  • Սավա Վասիլկով Մոսկվայի Պուշկինի անվան թատրոնի «Ահռելի փողեր» ներկայացմանը[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 cosmo.ru
  2. Իվան Ուրգանտի խորթ հայր՝ Դմիտրի Լադիգին. Մեր ընտանիքը աղքատ էր ապրում, մինչև Վանյան դարձավ աստղ
  3. ««Мама до сих пор меня воспитывает»»։ mk-piter.ru; archive.org։ 2006-11-29։ Արխիվացված օրիգինալից 2013-04-19-ին։ http://www.webcitation.org/6G0DdiYjp։ Վերցված է 2013-04-18։ 
  4. «Лучшие холостяки из мира шоу-бизнеса»։ «АиФ-4 сезона» (aif.ru)։ 2007-06-28։ Արխիվացված օրիգինալից 2013-04-19-ին։ http://www.webcitation.org/6G0DfdXdK։ Վերցված է 2013-04-18։ 
  5. 5,0 5,1 «Иван Ургант. Биография»։ ivanurgant.com։ Արխիվացված օրիգինալից 2013-04-19-ին։ http://www.webcitation.org/6G0Dqpi2i։ Վերցված է 2013-04-18։ 
  6. Емельянова О. (2011-04-06)։ «Амурные тайны семьи Ургантов»։ «Экспресс газета» (eg.ru)։ Արխիվացված օրիգինալից 2013-04-19-ին։ http://www.webcitation.org/6G0DrYStF։ Վերցված է 2013-04-18։ 
  7. 7,0 7,1 7,2 Мурашкина Л. (2009-06-11)։ «Тайная жена Ивана Урганта»։ kp.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-04-19-ին։ http://www.webcitation.org/6G0E4B5ja։ Վերցված է 2013-04-18։ 
  8. «Нина Ургант, Три кошки и двое мужчин, 2009 — Документальное кино — Первый канал»։ 1tv.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-04-19-ին։ http://www.webcitation.org/6G0E81UZD։ Վերցված է 2013-04-18։ 
  9. Игорь BIN.։ «Ургант Нина Николаевна»։ rusactors.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-04-19-ին։ http://www.webcitation.org/6G0EDW8Qa։ Վերցված է 2013-04-18։ 
  10. 10,0 10,1 Коробка С. (2010-12-01)։ «Отец Ивана Урганта: Родим сыну сестричку»։ blik.ua; archive.org։ Արխիվացված օրիգինալից 2013-04-20-ին։ http://www.webcitation.org/6G0Iu9cn1։ Վերցված է 2013-04-18։ 
  11. «Спектакль «Ահռելի փողեր»-ը Պուշկինի անվան թատրոնի կայքում»։ teatrpushkin.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-04-20-ին։ http://www.webcitation.org/6G0Iuikho։ Վերցված է 2013-04-18։ 

Հղումներ[խմբագրել]