Դիմա Բիլան
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Վիկտոր Նիկոլաևիչ Բելանը (ծածկանունը Դիմա Բիլան) ծնվել է 1981թ. դեկտեմբերի 24-ին:Նրա մանկությունն անցել է Կառաչաեվո-Չեռկեսի-ում, և երբ Դիման դարձավ մեկ տարեկան, նրա ամբողջ ընտանիքը, կազմված չորս անդամից, տեղափոխվեց քաղաք Նաբերեժնիյե Չելնի, որը գտնվում է Թաթարստանում:Վեց տարեկանում Դիմայի ընտանիքը նորից տեղափոխվեց, բայց այս անգամ դեպի Կաբարդինո-Բալկարիա, որտեղ Դիման և նրա քույրը հաճախեցին դպրոց:Դիմայի մոտ երաժշտական ընդունակությունները եղել են վաղուց:Դպրոցում նա մասնակցել է տարբեր մշակութային-հասարակական միջոցառումների:Կարդում էր բանաստեղծություններ, երգում էր տարբեր երգեր:Հինգ տարեկան հասակում տղան մասնակցում է երաժշտական դպրոցի ընդունելության քննություններին:Նրան միանգամից ընդունում են դպրոցի ակորդիոնի բաժին և շուտով դառնում է դպրոցի երգչախմբի մենակատար:Այնուհետև տեղի են ունենում մանկական մրցույթներ, փառատոններ և համերգներ:Տասներորդ դասարանում սովորելիս Դիման առաջին անգամ գալիս է Մոսկվա` Չունգա-Չանգա փառատոնին մասնակցելու համար:Այդ փառատոնը լեցուն էր էմոցիաներով, հուզմունքով, զվարճություններով և այլն:Դիման դիպլոմ ստացավ հենց Իոսիֆ Կոբզոնից, և այնուհետև նա վերադարձավ տուն:Միջնակարգ ու երաժշտական դպրոցներն ավարտելուց հետո երգիչը նորից եկավ Մոսկվա, որպեսզի ընդունվի Գնեսինի անվան երաժշտական հաստատությունը:Նրան հաջողվեց ընդունվել և նա սկսեց սովորել վոկալի բաժնում:Ապագա ուսանող Բիլանը գիշերը` ուսմանը զուգահեռ, աշխատում է խանութում:Երրորդ կուրսում սովորելիս Բիլանը սկսում է հաճախել երեկույթների (այդ ժամանակ նա արդեն ուներ երգերի որոշ պաշար, որոնք հենց ինքն էր գրել) և այդպիսի միջոցառումներից մեկի ժամանակ էլ Դիման ծանոթանում է շատ ճանաչված պրոդյուսեր Յուրի Այզենշպիսի հետ, որը ուշադրությունը Դիման միանգամից գրավում է:Բիլանը և Այզենշպիսը անում են «Մալիշ» երգի փորձնական ձայնագրումը (այդ երգի հեղինակն էր Իլյա Զուդինը):«Փորձնական գնդակը» հաջող էր և շուտով Բիլանը և Այզենշպիսը սկսում են աշխատել Բիլանի առաջին ալբոմի վրա:Հենց այդ ժամանակ է պրոդյուսերը նրան խորհուրդ տալիս փոխել իր իսկական անունը և դնել Դիմա Բիլան:Առաջին երգը, որ հայտնվեց հեռուստաընկերություններում և ռադիոկայաններում, դա «Бум» երգն էր` 2002թ.:Հենց այդ թ.-ի ամռանը Դիմա Բիլանը մասնակցեց Յուռմալայում ընթացող երիտասարդ երգիչների «Юрмала» մրցույթին, որտեղ նա զբաղեցրեց չորրորդ տեղը:Դրանից հետո հաջորդում են նոր հիթեր` «Ночной хулиган», «Ты, только ты», «Я так люблю тебя» և այլն:Կարելի է ասել, որ Բիլանի հենց առաջին տեսահոլովակը` «Ночной хулиган», ցնցեց բոլորին և Բիլանի երկրպագուների բանակը շատացավ ողջ Ռուսաստանում:2003թ. երգիչը ավարտեց Գնեսինի անվան երաժշտական հաստատությունը և ընդունվեց թատերական արվեստի պետական ինստիտուտ` միանգամից երկրորդ դերասանական կուրս: 2003թ. հոկտեմբերի 31-ին թողարկվում է Բիլանի դեբյուտային «Ночной хулиган» ալբոմը: 2005թ. Բիլանը մասնակցում է Եվրոտեսիլի ընտրական փուլին, սակայն չի հաղթում:Բիլանի համար «մխիթարանք» է դառնում «Ոսկե գրամոֆոն»-ը և Առաջին ալիքի «Գրան Պրի»-ն: 2005թ. սեպտեմբերի 21-ին հանկարծամահ է լինում Յուրի Այզենշպիսը և Դիմա Բիլանի հետագա կարիերան վտանգի տակ է հայտնվում:Այզենշպիսի ժառանգները հրաժարվում են Բիլանին որևէ դրամական աջակցություն ցույց տալ:Ինչպես հետագայում Բիլանը խոստովանել է, այդ ժամանակ նա չէր ուզում թողարկել ալբոմներ, նրա համար անիմաստ էր դարձել իր` երգչի կարիերան:Սակայն այդ ամենով հանդերձ նրա տեսահոլովակները շատ հանրաճանաչ էին և բոլորն էլ շարունակում էին երկրպագել նրան:Հայտնի չէ, թե ինչ կարող էր պատահել երգչի հետ, եթե չլիներ բիզնեսմեն Վիկտոր Բատուրինը:Նա է հովանավորում երգչին, ինչպես նաև երգչի կարիերայի զարգացմանն է նպաստում Բատուրինի կինը` Յանա Ռուդկովսկայան:2006թ. Դիմա Բիլանը մասնակցում է Եվրոտեսիլին, որտեղ զբաղեցնում է պատվավոր երկրորդ հորիզոնականը:Այդ հաղթանակը նա նվիրում է Յուրի Այզենշպիսին:Հենց այդ ժամանակ` Յանա Ռուդովսկայայի օգնությամբ Բիլանը պայմանագիր է կնքում Ամերիկայի առաջատար օպերատոր Թիմբերլենդի հետ, որն էլ զբաղվում է Բիլանի կարիերայով և նրանք միասին թողարկում են ալբոմ` անգլերեն լեզվով:Այդ ժամանակ Վիկտոր Բատուրինը Բիլանին հայտնում է այն մասին, որ նա շատ է տարվում հիփ-հոփ-ով ` մոռանալով ազգայինը:Ի դեպ, այդ ժամանակ Բատուրինի և կնոջ հարաբերություններն արդեն լարված էին:2007թ. Բիլանը MTV-ով թողարկում է սեփական ռեալիթի շոուն`«Ուղիղ եթեր Բիլանի հետ», որը շատ հաջողությամբ է թողարկվում Ամերիկայում:2008թ. Դիմա Բիլանը հրաշալի ձևով հանդես եկավ Լոնդոնում` Թրաֆալգարյան հրապարակում, որտեղ անցկացվում էր «Русская зима» փառատոնը:Այդ ժամանակ Բատուրինը և Ռուդովսկայան որոշում են ամուսնալուծվել, սակայն երկուսն էլ գնում են դեպի Բիլանը:Բազմաթիվ վեճեր են տեղի ունենում, սակայն այս ամենը լավ վերջաբան է ունենում:Բիլանը մնում է նրանց մոտ, իսկ Յանա Ռուդովսկայան նորից զբաղվում է Բիլանի կարիերայով: 2008թ. մայիսի 24-ին Դիմա Բիլանը նորից մասնակցում է Եվրատեսիլին և զբաղեցնում առաջին տեղը:2008թ. ամռանը Բիլանը թողարկում է իր նոր ալբոմը` «Против правил» վերնագրով:Աուդիոսկավառակը թողարկվում է երկու տարբերակով:CD` բուկլետով և ալբոմը` լյուքս ձևավորմամբ:Ինչպես նաև DVD` չորս տեսահոլովակով և ֆոտոսեսիաներով: