Հազարան Բլբուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հազարան Բլբուլը ռուսական հեքիաթում:

Հազարան Բլբուլ, առասպելական թռչուն, հայկական հրաշապատում հեքիաթների հիմնական կերպարներից։ Հանդիպում է նաև Հազարաբիլբուլ, Զաղի բլբուլ, Պյուլպյուլ ձևերով, համապատասխանում է ռուսերեն жар-птица, գերմաներեն der Golden Vogel կերպարներին։ Հազարան Բլբուլը ներկայացվում է որպես բնության զարթոնքի հրաշագործ ուժ, գեղեցկության, արդարության ու ներդաշնակության խորհրդանիշ։ Նրա երգով վերակենդանանում է անեծքով (կախարդանքով) պատուհասված բուսական ու կենդանական աշխարհը։ Հազարան Բլբուլը պահվում է ոսկե վանդակում, անմատչելի տեղում նրան տիրանալու համար հեքիաթի հերոսը ենթարկվում է ծանր փորձությունների, հաղթահարում դժվարություններ։ Հազարան Բլբուլի սյուժեն տարածված է մի շարք տարբերակներով և ընդգրկում է ազգագրական լայն շրջաններ։

Հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png