Լուգանո
Լուգանո (իտալ.՝ Lugano), քաղաք Շվեյցարիայում: 2010 թվականի մարդահամարի տվյալներով ունի 54.667 բնակչություն: Քաղաքը ծովի մակարդակից գտնվում է 273 մետր բարձության վրա, Լուգանո լճի հյուսիսային ափին:
Շվեյցարիայի խոշորագույն քաղաքների մեջ Լուգանոն 9-րդն է: Բանկչության մեծամասնությունը խոսում է իտալերեն:
Մշակույթ [խմբագրել]
Լուգանոն Շվեյցարիայի ամենահայտի մշակութային կենտրոններից մեկն է: Այստեղ է գտնվում Պալազզո դեի Կոնգրեսս ամենահայտի և մեծ թատերական կենտրոններից մեկը: 1956 թվականին Լուգանոյում է անցկացվել առաջին Եվրատեսիլ երգի մրցույթը:
Տուրիզմ [խմբագրել]
Լուգանոն ամենաճանաչված զբոսաշրջական կենտրոններից է Շվեյցարիայում: Զբոսաշրջիկները հիմնականում գալիս են այստեղ տեսնելու շրջակա լեռները, մի շարք պատմական շենքերը և թանգարանները: Լուգանոյում գործում է երեք եկեղեցի և երկու ազգային նշանակություն ունեցող գրադարաններ:
Հղումներ [խմբագրել]
- Պաշտոնական կայք (Անգլերեն)
- Լուգանոյի պատմությունը (Ռուսերեն)