Սելին Դիոն
| Սելին Դիոն | |
|---|---|
Կանադացի երգչուհի |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Céline Dion |
| Ծննդյան օր՝ | մարտ 30, 1968 |
| Ծննդավայր՝ | |
Սելին Դիոնը (անգլերեն՝ Celine Dion, ծնվ. մարտ 30, 1968) կանադացի երգչուհի է։ Ծնվել է Կանադայի Քվեբեք նահանգում` Շեյլմենում (Charlemagne): 1990թ.անգլերեն լեզվով ձայնագրել է Unison ալբոմը: 1988թ.Սելին Դիոնը հաղթել է Յամահայի համաշխարհային երգի մրցույթում( Yamaha World Popular Song Festival),իսկ 1988թ. Եվրատեսիլ երգի մրցույթում (1988 Eurovision Song Contest):Չնայած ունեցաց մեծ հաջողություններին Սելին Դիոնը 1999թ.-ից սկսած իր ժամանակն ավելի շատ ծախսում է ընտանիքի և ամուսնու վրա, որը տառապում էր քաղցկեղով:Երաժշտության ասպարեզ կրկին վերադառնում է 2002թ.:Սելին Դիոնի երգերը կանադացի երգչի ամենաշատ վաճառքն ունեցող երգերից են:ԱՄՆ-ում ամենամեծ վաճառքն ունեցող կին երգիչն է և միակ կին երգիչը,որի երկու սինգլները Միացյալ թագավորությունում վաճառվել են ավելի քան 1 միլլիոն օրինակով:1995թ. նրա D'eux ալբոմը դարձել է բոլոր ժամանակների ամենամեծ վաճառքն ունեցող ֆրանսալեզու ալբոմը: Ամբողջ աշխարհում նրա ալբոմների 175 միլլիոն վաճառքից հետո 2004թ.Սելին Դիոնը ներկայացվել է Chopard Diamond Award և World Music Awards մրցանակաբաշխություններին, որպես ամենաշատ վաճառքն ունեցող երգչուհի: Ըստ Sony Music Entertainmentի Սելին Դիոնի ալբոմները ամբողջ աշխարհում վաճառվել են շուրջ 200 միլիոն օրինակով:
[խմբագրել] Մանկություն
Սելինը տասնչորս երեխաներից ամենափոքրն էր իր ընտանիքում։ Տասներկու տարեկան հասակում, Սելինը իր մոր և եղբոր` Ժակի, հետ իր առաջին երգն էր գրել անվանելով «Ce N'Était Qu'un Rêve» («Սա միայն երազանք էր»)։ Իր եղբայր Միշելը ուղարկել էր ձայնագրությունը երաժշտական մենեջեր Ռենե Անգելիլին, որի անունը Միշելը գտավ Ժինետ Ռենոյի ձայնասկավառակի հետևում։
[խմբագրել] Արտաքին հղումներ
- CelineDion.com անգլ – պաշտոնական կայքը