Allmusic
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Allmusic | |
| Բնույթ | կոմերցիալ |
|---|---|
| Տիպ | երաժշտական |
| Գրանցում | ոչ |
| Լեզու(ներ) | անգլերեն |
| Սեփականատեր(եր) | All Media Guide (Rovi) |
| Բացված | 1991 |
| Ընթացիկ կարգավիճակ | օնլայն |
Allmusic (նախկինում All Music Guide), օնլայն երաժշտական տվյալների բազա: Ստեղծված է 1991 թվին Մայքլ Էրլեվայնի կողմից, պատկանում է All Media Guide կազմակերպությանը, որին պատկանում են նաև All Movie Guide և All Game Guide կայքերը: Allmusic-ին պատկանում է աշխարհի ամենամեծ երաժշտական արխիվը, որը ներառում է ավելի քան 6 միլիոն կոմպոզիցիա, և ամենամեծ ալբոմների պաստառների գրադարանը (500 000 պատկեր):
Ռեսուրսի համար աշխատում են ավելի քան 900 պրոֆեսիոնալ քննադատներ, որոնք գրում են երգերի և կատարողների պատմությունը, ինչպես նաև գնահատական են տալիս նրանց գործունեությանը: Կայքում կարելի ինֆորմացիա գտնել բոլոր ժանրերի կոմպոզիցիաների և կատարողների մասին: