Ուիթնի Հյուսթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիթնի Հյուսթոն
Flickr Whitney Houston performing on GMA 2009 4.jpg
ԱԱՀ՝ Ուիթնի Հյուսթոն
Ծննդյան օր՝ օգոստոսի 9, 1963 (1963-08-09) (49 տարեկան)
Ծննդավայր՝ Նյուարկ, ԱՄՆ
Վախճանի օր՝ Փետրվարի 11, 2012
Վախճանի վայր՝ Բեվերլի Հիլզ,ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Հպատակություն՝ ԱՄՆ
Ազգություն ամերիկացի
Կրոն քրիստոնյա[փա՞ստ]

Ուիթնի Էլիզաբեթ Հյուսթոն (անգլ.՝ Whitney Elizabeth Houston; 1963թ. օգոստոսի 9, Նյուարկ, Նյու Ջերսի2012թ. փետրվարի 11, Բևերլի Հիլզ, Կալիֆորնիա[1]), ամերիկացի երգչուհի (ստեղծագործել է փոփ, սոուլ, ռիթմ-ն-բլյուզ երաժշտական ժանրերում), դերասանուհի, պրոդյուսեր, նախկինում նաև՝ ֆոտոմոդել: Հյուսթոնը նաև նկարահանվել է մի քանի ֆիլմերում, որոնցից ամենանշանավորը 1992 թվականին նկարահանված «Թիկնապահը» (անգլ.՝ The Bodyguard) ֆիլմն է` Քեվին Քոսթների ընկերակցությամբ, որտեղ նրա կատարմամբ հնչող «I Will Always Love You» («Ես սիրելու եմ քեզ միշտ») երգը համաշխարհային հիթ է դարձել:

2009-ին երգչուհին թողարկեց "I Look To You" («Ես նայում եմ քեզ») ալբոմը, որը Գերմանիայի, Կանդայի, Իտալիայի և այլ հիթ շքերթներում առաջին հորիզոնականներում էր:

Ուիթնի Հյուսթոնը համարվում է Գիննեսի ռեկորդակիր՝ իր մրցանակների թվով: Նա արժանացել է 411 մրցանակների, որոնց թվում 6 Գրեմմի մրցանակ, 23 American Music Awards և 16 Billboard Music Awards:

Վերջին տարիներին երգչուհին բուժվում էր թմրանյութերի և ալկոհոլի կախվածությունից: Առողջական վատթարացման պատճառով 2010-ին երգչուհու համաշխարհային շրջագայությունը դադարեցվել էր:

Ուիթնի Հյուսթոնը մահացել է 2012 փետրվարի 11-ին թմրադեղ օգտագործելու պատճառով[փա՞ստ]:

Ծանոթագրություններ [խմբագրել]