Արշակ Ա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշակ Ա
Մեծ Հայքի Արքա
Իշխանություն 34–35 թթ.
Հաջորդող Միհրդատ
Տոհմ Ժամանակն անիշխանության
Հայր Արտավան Գ


Արշակ Ա (ծն.թ. անհայտ–35), Հայոց թագավոր 34 թվականից։ Պարթևաց թագավոր Արտավան Գ–ի որդին։ Հաջորդել է Զենոն-Արտաշեսին՝ հայկական ավագանու համաձայնությամբ։ Հայաստանում Հռոմի հեղինակությունը պահպանելու և պարթևական վտանգը կանխելու համար Տիբերիոս կայսրը 35 թ–ին մեծաթիվ ուժեր է ուղարկել Արևելք, միաժամանակ իբերական, աղվանական և սարմատական ցեղերին հրահրել Հայաստանի ու Պարթևստանի դեմ։ Իբերիայի թագավոր Փարսմանի եղբայր Միհրդատը, Հռոմի դրդմամբ, դավով սպանել է Արշակին և նստել Հայոց գահին։


Օգտագործված աղբյուրներ

  1. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 2, էջ 105

Ծանոթագրություններ և նշումներ