Զենոն-Արտաշես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զենոն-Արտաշես, Մեծ Հայքի թագավոր (մ.թ. 18-34), Պոնտոսի և Փոքր Հայքի Պոլեմոն թագավորի որդի, Հայաստանի գահը ստացել է հռոմեացիների օժանդակությամբ և հայ նախարարների համաձայնությամբ։ Հայ ազնվականությունը հոժարակամ էր տեսնելու նրան հայոց գահին, քանի որ Զենոնը մեծացել էր հայկական միջավայրում և ծանոթ էր հայերի սովորույթներին ու բարքերին։ Թագադրումից հետո ընդունեց Արտաշես անունը։ Նրա թագավորության տարիները խաղաղ էին, և հայ ժողովրդը նրան սիրով կոչում էր Զենոն-Արտաշես։


Նրա մահից հետո Արտաշատում գահակալում են Պարթևստանի և Հռոմի դրածո թագավորները։

Հռոմը ծրագրել էր նվաճել Հայաստանը և այն վերածել կայսերական նահանգի։Իսկ Պարթևները, մրցակցելով Հռոմի հետ, ցանկանում էին ձեռք բերել հուսալի դաշնակից։Ուստի հայ ժողովուրդը դաշնակցեց պարթևների հետ՝ ընդդեմ հռոմեացիների նվաճողական քաղականության։