Jump to content

Քաղաքային ագլոմերացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեսարան Մեծ Տոկիոից (ագլոմերացիա 35 միլիոն բնակչությամբ)

Քաղաքային ագլոմերացիա, քաղաքային և գյուղական բնակավայրեր մեծ քաղաքի կամ քաղաքների շուրջ, որոնք իրար հետ միացած են արտադրական, տրանսպորտային, կրթական, մշակութային սերտ կապերով։ Քաղաքային ագլոմերացիաների առաջացումը ուրբանիզացման աստիճաններից մեկն է։ Քաղաքային ագլոմերացիաների տարածքային կառուցվածքը սովորաբար ընդգրկում է գլխավոր քաղաքը (ագլոմերացիայի միջուկը) և նրան շրջապատող բնակավայրերն ու արդյունաբերական, ռեկրեացիոն, գյուղատնտեսական և այլ գոտիներ։

Տարբերում են միակենտրոն (ձևավորվել են մեկ խոշոր քաղաք֊միջուկի շուրջը, օրինակ, Նյու Յորքի ագլոմերացիա) և բազմակենտրոն ագլոմերացիաներ (ունեն մի քանի քաղաք֊միջուկներ, օրինակ, քաղաքների կուտակումը Ռուրի ավազան՝ Գերմանիայի)։ Քաղաքային ագլոմերացիաների մեծ մասը միակենտրոն է, ձևավորվում է խոշոր քաղաքների տարածական և գործառուտթային զարգացման հետևանքով։ Դրանց շուրջը կարող են ստեղծվել նոր քաղաքային բնակավայրեր և կենտրոններ, որոնք տնտեսական, աշխատանքային, մշակութային, կրթական սերտ կապեր ունեն ագլոմերացիայի միջուկի (կենտրոնի) հետ։ Միակենտրոն ագլոմերացիաների սահմանները սովորաբար չեն անցնում կենտրոնական քաղաքից 1.5 ժամյա տրանսպորտային մատչելիության սահմանները, որը մերձքաղաքային տրանսպորտի ժամանակակից զարգացման պայմաններում կազմումէ 60֊80 կմ հեռավորություն։ Հանքաարդյունաբերական և առողջարանային տարածաշրջաններում։

Ամենամեծ ագլոմերացիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր մոլորակի ամենամեծ ագլոմերացիաները, որոնց բնակչությունը ավելին է քան 10 միլիոն մարդ (ըստ 2009 թ. հունվարի 1-ի տվյալների)

շեղջաքարացում բնակիչներ ներառում է պետություն
1 Տոկիո 33,8 մլն Յոկոգամա, Կավասակի, Սայթամա Ճապոնիա
2 Սեուլ 23,9 մլն Պուչհոն, Կոյան, Ինչհոն, Սոննամ, Սուոն Հարավային Կորեա
3 Մեխիկո 22,9 մլն Նեսաուալկոյթլ, Էկատեփեք դե Մոռելոս, Նաուկալփան դե Հուարես Մեքսիկա
4 Նյու Դելի 22,4 մլն Ֆարիդաբադ, Գազիաբադ Հնդկաստան
5 Մումբայ 22,3 մլն Բհիվանդի, Կալյան, Թհանե, Ուլհասնագար Հնդկաստան
6 Նյու-Յորք 21,9 մլն Նյուարկ, Փաթերսոն ԱՄՆ
7 Սան Պաուլու 21,0 մլն Գուարուլյուս Բրազիլիա
8 Մանիլա 19,2 մլն Քալոոկան, Քեսոն Ֆիլիպիններ
9 Լոս Անջելես 18,0 մլն Ռիվերսայդ, Անահայմ ԱՄՆ
10 Շանհայ 17,9 մլն Չինաստան
11 Օսակա 16,7 մլն Կոբե, Քիոթո Ճապոնիա
12 Կալկաթա 16,0 մլն Հաուրա Հնդկաստան
13 Կարաչի 15,7 մլն Պակիստան
14 Գուանչժոու 15,3 մլն Ֆոշան Չինաստան
15 Ջակարտա 15,1 մլն Բեկասի, Բոգոր, Դեպոք, Թագենգանգ Ինդոնեզիա
16 Կահիրե 14,8 մլն Գիզա, Հելուան, Շուբրա Էլ Հայմա Եգիպտոս
17 Մոսկվա 14,5 մլն Ռուսաստան
18 Բուենոս Այրես 13,8 մլն Սան հոսթո, Լա Պլատա Արգենտինա
19 Պեկին 13,2 մլն Չինաստան
20 Դաքքա 13,1 մլն Բանգլադեշ
21 Ստամբուլ 12,5 մլն Թուրքիա
22 Ռիո դե Ժանեյրո 12,5 մլն Նովա Իգուասու, Սան Գոնսալու Բրազիլիա
23 Թեհրան 12,5 մլն Քերեջ Իրան
24 Լոնդոն 12,3 մլն Անգլիա
25 Լագոս 11,4 մլն Նիգերիա
26 Փարիզ 10,0 մլն Ֆրանսիա