Ֆարիդաբադ
| Քաղաք | ||
|---|---|---|
| Ֆարիդաբադ | ||
| फरीदाबाद | ||
| 28°25′00″N 77°18′00″E / 28.41667°N 77.30000°E | ||
| Երկիր | ||
| Նահանգ | Հարյանա | |
| Համայնք | Faridabad district? | |
| Հիմնադրված է | 1607 թ. | |
| Մակերես | 2151 կմ² | |
| ԲԾՄ | 198±1 մետր | |
| Բնակչություն | 1 404 653[1] մարդ (2011) | |
| Խտություն | 653 մարդ/կմ² | |
| Ժամային գոտի | UTC+5:30 | |
| Հեռախոսային կոդ | +91 129 | |
| Փոստային ինդեքս | 12100x | |
| Ավտոմոբիլային կոդ | HR-29, HR-51 | |
| Պաշտոնական կայք | faridabad.nic.in | |
|
| ||
Ֆարիդաբադ (հինդի՝ फरीदाबाद — Pharīdābād, անգլ.՝ Faridabad), քաղաք Հնդկաստանի հյուսիսում, Հարյանա նահանգի գլխավոր արդյունաբերական կենտրոնը։ Ֆարիդաբադի գավառի վարչական կենտրոնն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնադրվել է 1607 թվականին Ջահանգիր փադիշահի գանձապետ շեյխ Ֆարիդի կողմից այդ տեղով անցնող ճանապարհի պաշտպանության նպատակով։ Շեյխ Ֆարիդը կառուցել է ամրոց, շտեմերան և մզկիթ, որը ներկայումս ավերված է։ 1979 թվականի օգոստոսի 15-ին Ֆարիդաբադը դարձել է Հարյանա նահանգի 12-րդ շրջանը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆարիդաբադը տեղեկայված է Դելի քաղաքից 25 կմ դեպի հարավ։ Աշխարհագրական կոորդինատներն են՝ 28°25′N 77°18′E / 28.417°N 77.300°E։ Հյուսիսում սահմանակից է Դելիի ազգային մայրաքաղաքային շրջանին, արևմուտքում՝ Գուրգաոնի շրջանին, արևելքում ու հարավում՝ Ուտտար Պրադեշ նահանգին։ Դելի-Մատհուրա № 2 ազգային ավտոմայրուղին անցնում է շրջանի կենտրոնով։ Ֆարիդաբադը երկաթուղային կայան է Դելի-Մատհուրա երկաթգծի վրա։
Ֆարիդաբադի գավառը բաժանված է 5 շրջանների՝ Ֆարիդաբադ Բալլաբգարհ,Պալվալ, Հոդալ և Հոտխին։
Քաղաքը գտնվում է հարթավայրում, որի արևելյան կողմում հոսում է Յամունա գետը, իսկ արևելքում և հարավ արևելքում ձգվում են Արավալլի բլուրները։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆարիդաբադի բնակչության մեծ մասը սիկհեր և հնդիկներ են։ Բնակվում են նաև հուջարներ, ջաթեր, բենգալցիներ, ներգաղթյալներ Պակիստանից և այլն։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 1 404 653 մարդ։
Արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆարիդաբադը հայտնի է որպես հինայի արտադրության կենտրոն։ Այնտեղ արտադրվում են նաև տրակտորներ, մոտոցիկլետներ, կոմուտատորներ, սառնարաններ, կոշիկներ և ավտոմեքենաների անվադողեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Urban Agglomerations/Cities having population 1 lakh and above» (PDF) (անգլերեն). Provisional Population Totals, Census of India 2011. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆարիդաբադի շրջանի պաշտոնական կայք
- Ֆարիդաբադի զբոսաշրջային համալիրներ Արխիվացված 2009-10-17 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆարիդաբադ» հոդվածին։ |
| ||||||||||
