Բհիվանդի
Բնակավայր | ||
---|---|---|
Երկիր | ![]() | |
ԲԾՄ | 24±1 մետր | |
Բնակչություն | ▲709 665 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | 02522 | |
Փոստային դասիչ | 421308, 421305 և 421302 | |
Պաշտոնական կայք | bhiwandicity.com | |
|
Բհիվանդի[1][2][3] (անգլ.՝ Bhiwandi,), քաղաք Հնդկաստանի արևմուտքում, Մահարաշտրա նահանգում, որը գտնվում է Թանա նահանգի տարածքում։ Նույնանուն թալուկի վարչական կենտրոնն է։ Քաղաքը Մեծ Մումբայի ագլոմերացիայի մաս է կազմում։
Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է Մախարաշտարի արևմտյան մասում՝ Ուլհաս գետի հովտում։ Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը 23 մետր է[1]։
Բհիվանդին գտնվում է Մումբայից մոտ 20 կմ հյուսիս-արևելք, իսկ նահանգի վարչական կենտրոնից և երկրի մայրաքաղաքից՝ Դելիից 1110 կմ հարավ-արևմուտք։ Տարեկան միջին տեղումների քանակը 3224 մմ է։
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թվականի վերջին պաշտոնական մարդահամարի համաձայն՝ բնակչությունը կազմում էր 598 741 մարդ[3], որից 54.05%-ը տղամարդիկ էին , իսկ 45.95%-ը կանայք։ Գրագիտության մակարդակը կազմել է 66% (միջինը՝ 59,5% Հնդկաստանում)[4]։
Քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարիների.
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բհիվանդին Հնդկաստանի տեքստիլ արդյունաբերության խոշորագույն և նշանակալի կենտրոններից է, այդ պատճառով, քաղաքը հայտնի է նաև «Հնդկական Մանչեստր» ոչ պաշտոնական անունով[5][6]։ Բացի այդ, քաղաքում տեղակայված են դեղագործական արդյունաբերության մի շարք ձեռնարկություններ։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մումբայը և Ագրան քաղաքները միացնող մայրուղին անցնում է Բհիվանդիի միջով։ Մոտակա օդանավակայանը գտնվում է Մումբայում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Физико-географические данные (անգլ.)
- ↑ GeoNames (անգլ.)
- ↑ 3,0 3,1 World Gazetteer (անգլ.)
- ↑ Census of India 2001 (անգլ.)
- ↑ The Times of India (անգլ.)
- ↑ The Hindu Archived 2012-10-22 at the Wayback Machine. (անգլ.)
|