Բոգոր
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
ինդոն.՝ Bogor հոլ.՝ Buitenzorg | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Ներքին բաժանում | Bogor Selatan?[1], Central Bogor?[1], Tanah Sareal?[1], Bogor Utara?[1], Bogor Timur?[1] և Bogor Barat?[1] | ||||
Հիմնադրված է | հունիսի 3, 1482 թ. | ||||
Մակերես | 119±1 կմ² | ||||
ԲԾՄ | 265±1 մետր, 237 մետր | ||||
Բնակչություն | ▼982 469 մարդ (2015)[2] | ||||
Հեռախոսային կոդ | 0251 | ||||
Փոստային դասիչ | 16100–16169 | ||||
Ավտոմոբիլային կոդ | F | ||||
Պաշտոնական կայք | kotabogor.go.id | ||||
| |||||
Բոգոր ((ինդոն.՝ Bogor, հոլ.՝ Buitenzorg), քաղաք Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա մարզում՝ երկրի մայրաքաղաք Ջակարտայից մոտավորապես 60 կիլոմետր դեպի հարավ։ Մեծությամբ 6-րդն է Ջակարտայի մետրոպոլիսային տարածքում և 14-րդը՝ Ինդոնեզիայում[3]։ Զբաղեցնում է 118.50 կմ2 տարածք, որի վրա, 2010 թվականի մարդահամարի տվյալներով, ապրում էր 950.334[4], 2020 թվականի մարդահամարի տվյալներով՝ 1.043.070[5], 2022 թվականի կեսերին՝ 1.099.422 մարդ[6]։ Քաղաքի կենտրոնում 20 քառակուսի կիլոմետրից յուրաքանչյուրի վրա ապրում է մի քանի հազար մարդ, և այն համարվում աշխարհի ամենախիտ բնակեցված տարածքներից մեկը։ Բոգորը տնտեսական, գիտական, մշակութային ու զբոսաշրջային կարևոր կենտրոն է, ինչպես նաև՝ լեռնային առողջավայր։
Միջին դարերում եղել է Սունդա թագավորության (ինդոն.՝ Kerajaan Sunda) մայրաքաղաքը և անվանվել է Պակուն Պաջարաջան կամ Դայուհ Պակուն։ Հոլանդացիների տիրապետության շրջանում կոչվել է Բույտենզորգ' (հոլանդերենից թարգմանած՝ նշանակում է անհոգ) և ծառայել է որպես Հոլանդական Արևելյան Հնդկաստանի գեներալ-նահանգապետի ամառային կեցավայր։
Բոգորի տեսարժանություններից են նախագահական պալատը՝ Իստանա Բոգորը, բուսաբանական այգին՝ Քեբուն Ռայա Բոգորը (ինդոն.՝ Kebun Raya Bogor), որն ամենահներից ու ամենաընդարձակներից մեկն է աշխարհում։ Բոգորին տրվել է «Անձրևոտ քաղաք» մականունը, քանի որ նույնիսկ չոր սեզոնի ընթացքում հաճախ են հորդառատ անձրևներ տեղում այստեղ։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
-
Նախագահական պալատը՝ Իստանա Բոգորը (Istana Bogor)
-
Թեյի պլանտացիաներ քաղաքի մերձակայքում
-
Բուսաբանական այգում
-
Բուսաբանական այգում
-
Բուսաբանական այգում
-
Մուսուլմանական տարազով աշակերտուհիներ բուսաբանական այգում
-
Թեյի տերևների բերքահավաքը քաղաքի մերձակա պլանտացիաներում
-
Սիլիվունգ գետի առափնյան
-
Քանդի Սիլիվանգի սրբավայրը
-
Գեներալ-նահանգապետական նախկին կեցավայրը
-
Կաթոլիկական տաճարը
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Köppen climate classification-ի դասակարգման՝ Բոգորին բնորոշ է արևադարձային անձրևային անտառների կլիման (tropical rainforest climate, նիշը՝ Af)[7]. հարաբերական խոնավությունն այստեղ հասնում է 70 տոկոսի, տեղումների տարեկան միջին քանակությունը՝ շուրջ 1.700 միլիմետրի։
Բոգոր, Արևմտյան Ճավա, Ինդոնեզիա (2021)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 31.9 (89.4) |
33.4 (92.1) |
34.2 (93.6) |
33.6 (92.5) |
33.8 (92.8) |
33.2 (91.8) |
33.4 (92.1) |
33.2 (91.8) |
34.0 (93.2) |
34.1 (93.4) |
34.1 (93.4) |
34.2 (93.6) |
33.6 (92.5) |
Միջին օրական °C (°F) | 25.2 (77.4) |
24.6 (76.3) |
25.9 (78.6) |
26.7 (80.1) |
26.8 (80.2) |
25.8 (78.4) |
26.0 (78.8) |
26.0 (78.8) |
26.3 (79.3) |
26.4 (79.5) |
26.4 (79.5) |
26.1 (79) |
26.0 (78.8) |
Միջին ցածր °C (°F) | 21.5 (70.7) |
21.1 (70) |
20.0 (68) |
21.3 (70.3) |
21.2 (70.2) |
20.8 (69.4) |
19.3 (66.7) |
20.8 (69.4) |
20.2 (68.4) |
20.8 (69.4) |
21.4 (70.5) |
20.4 (68.7) |
20.7 (69.3) |
Տեղումներ մմ (դյույմ) | 304.3 (11.98) |
486.8 (19.165) |
233.0 (9.173) |
505.1 (19.886) |
510.3 (20.091) |
311.1 (12.248) |
115.6 (4.551) |
399.5 (15.728) |
317.3 (12.492) |
566.5 (22.303) |
183.6 (7.228) |
279.1 (10.988) |
4212,2 (165,833) |
Միջ. անձրևոտ օրեր | 24 | 23 | 22 | 18 | 17 | 20 | 10 | 17 | 19 | 24 | 22 | 22 | 238 |
% խոնավություն | 88 | 86 | 85 | 84 | 84 | 86 | 80 | 82 | 81 | 83 | 84 | 85 | 84 |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Indonesian Minister of Home Affairs Decree Number 050-145 of 2022
- ↑ The Master Book of Indonesian Territory Data 2015 (ինդոն.)
- ↑ [1] Archived 8 February 2014 at the Wayback Machine. Estimasi Penduduk Menurut Umur Tunggal Dan Jenis Kelamin 2014 Kementerian Kesehatan
- ↑ Biro Pusat Statistik, Jakarta, 2011.
- ↑ Badan Pusat Statistik, Jakarta, 2021.
- ↑ «ArcGIS Web Application»
- ↑ «Bogor climate: Average Temperature, weather by month, Bogor weather averages»։ en.climate-data.org
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Буитенсорг»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- «Бейтензорг»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Большая советская энциклопедия. — М., 1969—1978. — Т. 2.
- Всемирная история. — М., 1955—1983.
- Бандиленко Г. Г., Гневушева Е. И., Деопик Д. В., Цыганов В. А. История Индонезии (в трёх частях). — М., 1992—1993.
- Р. Н. Коригодский, О. Н. Кондрашкин, Б. И. Зиновьев, В. Н. Лощагин. Большой индонезийско-русский словарь. — М., 1990. — Т. 1.
- Saleh Danasasmita. Sejarah Bogor. — Bogor, 1983.(ինդ.)
- «Klenteng Hok Tek Bio»։ Official Site of Bogor City (ինդոնեզերեն)։ Pemerintah Kota Bogor։ 28 April 2008։ Արխիվացված է օրիգինալից 12 March 2012-ին։ Վերցված է 6 July 2010
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Բոգոր Վիքիպահեստում |
---|
|