Տիգրան Քոթանջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Կորյունի Քոթանջյան
Տիգրան Քոթանջյանը Հայաստանի 2013 թվականի առաջնությունում
Պետություն(ներ)Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 1, 1981(1981-09-01) (42 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿոչումԳրոսմայստեր (2006)
Միջազգային վարպետ (2003)
Առավելագույն վարկանիշ2580 (հուլիս, 2008)
Ներկայիս վարկանիշ2453
ՖԻԴԵ համար13301250
365chessTigran_Kotanjian
Chesstempo համար109100
ICCF համար109100
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 2014[1]

Տիգրան Կորյունի Քոթանջյան (սեպտեմբերի 1, 1981(1981-09-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2006): 2014 թվականի Հայաստանի չեմպիոն[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շախմատ խաղալ սովորել է պապիկից։ Ինը տարեկանից սկսել է հաճախել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն։ Մոտ 4 տարի շախմատին զուգահեռ զբաղվել է նաև լողով, սակայն հաջողությունների չի հասել։

Արհեստավարժ շախմատիստ որոշել է դառնալ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում սովորելու տարիներին[3]։

1999 թ. Տիգրանը դարձել է Հայաստանի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն։

2003 թ. դարձել է միջազգային վարպետ։

2006 թ. լրացրել է գրոսմայստերի նորման և ստացել այդ կոչումը։

2009 թ.` «Դուբայ Օփեն» մրցաշարի հաղթող[4]։

2010 թ.` Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող։

Նույն թվականին 1-2 տեղերն է բաժանել Հայաստանի 67-րդ առաջնությունում, սակայն լրացուցիչ մրցախաղում 0-2 հաշվով չեմպիոնի կոչումը զիջել է գրոսմայստեր Կարեն Ասրյանին[5]։

Նույն թվականին բաժանել է 1-3-րդ տեղերը «Ֆաջր Օփեն» մրցաշարում։

2008 թ. դարձել է «Բեյրութ օփեն» մրցաշարի հաղթող։

2014 թ. Հայաստանի 74-րդ առաջնությունում վաստակելով 6,5 միավոր հռչակվեց Հայաստանի չեմպիոն՝ լրացնելով Հայաստանի հավաքականի միակ թափուր տեղը, և 2014-ի վերջին մասնակցեց Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում կայացած համաշխարհային օլիմպիադային։ Այնտեղ նա անցկացրեց մեկ պարտիա, որում հաղթեց ճապոնացի մրցակցին։

Մինչ այդ Տիգրանը ևս մեկ անգամ եղել է հավաքականի կազմում. 2010 թվականին նա 2-րդ պահեստայինն էր Աշխարհի թիմային 7-րդ առաջնություն (Բուրսա, Թուրքիա), սակայն ոչ մի պարտիա չի խաղացել։

Վերջին տարիներին քիչ է խաղում մրցաշարերում, զբաղվում է մարզչական գործունեությամբ ինչպես մարզադպրոցում, այնպես էլ անհատապես[3]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[6][7]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
1998 2210 2215 2215 2210
1999 2253 2289 2289 2253
2000 2289 2272 2272 2289 2272
2001 2313 2369 2409 2387 2409 2313
2002 2387 2388 2388 2410 2410 2387
2003 2410 2422 2431 2439 2439 2410
2004 2439 2452 2472 2472 2472 2439
2005 2443 2443 2462 2457 2462 2443
2006 2471 2463 2515 2524 2524 2463
2007 2524 2560 2559 2534 2560 2524
2008 2545 2570 2578 2567 2578 2545
2009 2568 2552 2580 2553 2542 2580 2542
2010 2537 2522 2522 2551 2522 2519 2551 2519
2011 2519 2527 2517 2546 2546 2533 2546 2517
2012 2533 2522 2522 2524 2524 2524 2524 2518 2518 2533 2518
2013 2518 2526 2526 2526 2526 2529 2500 2500 2500 2500 2500 2500 2529 2500
2014 2500 2531 2531 2545 2545 2546 2500 2500 2501 2501 2501 2501 2546 2500
2015 2501 2482 2482 2482 2495 2495 2495 2495 2495 2488 2479 2489 2501 2479
2016 2489 2487 2487 2485 2485 2485 2473 2473 2473 2473 2467 2467 2489 2467
2017 2467 2464 2464 2469 2471 2486 2486 2510 2496 2475 2466 2466 2510 2464
2018 2466 2466 2466 2481 2481 2488 2482 2482 2482 2482 2482 2482 2488 2466
2019 2482 2482 2482 2458 2458 2462 2453 2453 2453 2453 2453 2453 2482 2453
2020 2453 2453 2453 2453 2453 2453 2453 2453 2453 2453 2453 2453 2453 2453
2021 2453 2453 2453 2453 2453
2022 2453 2453 2453


Նախասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականից զբաղվում է մեղվաբուծությամբ։ Այդ զբաղմունքի պատճառով մեկ անգամ նույնիսկ հրաժարվել է Աբու Դաբիի մրցաշարի հրավերից[3]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. OlimpBase
  2. Տիգրան Քոթանջյանը նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը
  3. 3,0 3,1 3,2 «Մեղվապահ գրոսմայստերը», «Ճամփորդ» շաբաթաթերթ, 2016 թ., թիվ 17, էջ 2
  4. Dubai Chess Open Արխիվացված 2010-12-31 Wayback Machine (անգլ.)
  5. «Հայաստանի 67-րդ առաջնություն». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 23-ին.
  6. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  7. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։